Գրիգորի Ռոմանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Ռոմանով
Лизичев А.Д. и Романов Г.В. в 6-й гв. омсбр. Берлин 1983.jpg
Ծնվել է փետրվարի 7, 1923({{padleft:1923|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:7|2|0}})[1]
Ծննդավայր Նովգորոդի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է հունիսի 3, 2008({{padleft:2008|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:3|2|0}})[2] (85 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Կրթություն Saint Petersburg State Marine Technical University
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ և Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» «Մարտական ծառայությունների» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Հայրենական պատերազմի շքանշան Medal "In Commemoration of the 250th Anniversary of Leningrad" և Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
Անդամություն ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Կենտկոմի Պոլիտբյուրո
Лизичев А.Д. и Романов Г.В. в 6-й гв. омсбр. Берлин 1983.jpg

Ռոմանով Գրիգորի Վասիլևիչ (ծնվել է՝ 1923, գյուղ Զիխնովո, այժմ՝ Նովգորոդի մարզի Բորովիչիի շրջանում), սովետական պետական և կուսակցական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1983)։ ՍՄԿԿ անդամ 1944 թվականից։ Ավարտել է (հեռակա) Լենինգրադի նավաշինության ինստիտուտը (1953)։ Մասնակցել է 1941—1945 թվականի Հայրենական մեծ պատերազմին։ 1946 թվականից աշխատել է Լենինգրադի Ա․ Ա․ ժդանովի անվան գործարանի կենտրոնական կոնստրուկտորական բյուրոյում (կոնստրուկտոր, սեկտորի վարիչ)։ 1955 թվականից՝ նույն գործարանի կուսկոմիտեի քարտուղար, ապա ՍՄԿԿ ԿԿ կուսկազմակերպիչ։ 1957 թվականից ՍՄԿԿ Լենինգրադի Կիրովյան շրջկոմի քարտուղար, այնուհետև 1-ին քարտուղարը։ 1961 թվականից Ռմանովը ՍՄԿԿ նինգրադի քաղկոմի, 1962 թվականից՝ ՄՄԿԿ Լենինգրադի մարզկոմի քարտուղար, 1963 թվականից 2-րդ քարտուղարն էր։ 1970—1983 թվականներին՝ ՄՄԿԿ Լենինգրադի մարզկոմի 1-ին քարտուղար։ 1983 թվականից՝ ՍՄԿԿ ԿԿ քարտուղար։ ՍՄԿԿ ԿԿ անդամ է 1966 թվականից, ՍՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամության թեկնածու՝ 1973 թվականից, Քաղբյուրոյի անդամ՝ 1976 թվականից։ ՍՍՀՄ VII—X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է։ 1971 թվականից ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության անդամ։ Պարգևատրվել է Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության և 2 այլ շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]