Jump to content

Գրիգոր Գրիգորյան (գեներալ-մայոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Գրիգորյան
1898[1] - ապրիլի 27, 1970(1970-04-27)[1]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՀունվարի 9-ի զոհերի գերեզմանատուն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ-մայոր[1]
Հրամանատարն էր217th Rifle Division?
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ[1] և Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունKyiv Military College of Frunze? (1928)[1] և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1944)[1]
Պարգևներ

Գրիգոր Արշակի Գրիգորյան (1898[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 27, 1970(1970-04-27)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1], թաղված է Հունվարի 9-ի զոհերի գերեզմանատանը), խորհրդային բանակի գեներալ-մայոր (1943 թվականից)։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի եղել է Կարմիր գվարդիայի շարքերում։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ ծառայել է Առաջին հեծյալ բանակում, մասնակցել Դենիկինի, Վրանգելի, պանական Լեհաստանի դեմ կռիվներին։ Հետագայում Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում եղել է առանձին հեծյալ էսկադրոնի հրամանատար։ 1928 թվականին ավարտել է Կիևի ռազմական, 1931 թվականին՝ Նովոչերկասկի բարձրագույն հեծելազորային դպրոցները, 1942 թվականին Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մասնակցել է Ուկրաինայի, Բելառուսիայի, ապա՝ Լեհաստանի ազատագրմանը։ Եղել է դիվիզիայի հրամանատար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 226