Գրեգուար Դելակուր
Գրեգուար Դելակուր Grégoire Delacourt | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1960[1][2] (63 տարեկան) |
Ծննդավայր | Վալանսեն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ և գրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Լա Փրովիդենս |
Կայք | gregoire-delacourt.com |
Grégoire Delacourt Վիքիպահեստում |
Գրեգուար Դելակուր (անգլ.՝ Grégoire Delacourt, հուլիսի 26, 1960[1][2], Վալանսեն), ֆրանսիացի, գրող, սցենարիստ, կինոռեժիսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրեգուար Դելակուրը ծնվել է 1960 թվականի հուլիսի 26-ին Վալանսենում։ Նախնական կրթությունը ստացել է Հիսուսի միաբանությանը պատկանող Ամյենի La Providence դպրոցում։ Լիլում բակալավրի աստիճան ստանալուց հետո իրավաբանություն է ուսանել Գրենոբլում[3]։ 1982 թվականին իր կնոջ հետ հիմնադրում է գովազդային գրասենյակ, որի ղեկավարն էր մինչև 2004 թվականը։ Այս կազմակերպությունը հիմնականում համագործակցում է Unilever և Taittinger հանրահայտ ընկերությունների հետ։
18 տարեկանից սկսած Գրեգուարը սկսում է զբաղվել գրական գործունեությամբ։ Այս շրջանի նրա գրական գործերը հիմնականում բանաստեղծություններ էին։ Նա առաջին անգամ իր բանաստեղծություններից մեկը հրատարակում է 1978 թվականին Լը Մոնդ պարբերականում։ 1998 թվականին էկրան է բարձրանում նրա առաջին ֆիլմը[4]։ 2011 թվականին լույս է տեսնում հեղինակի առաջին վեպը՝ «Գրողի ընտանիքը» (L’Écrivain de la famille) վերտառությամբ, որը դրական ընդունելություն է գտնում գրական հասարակության կողմից և արժանանում է մի շարք գրական մրցանակների։ 2012 թվականին հրատարակվում է նրա երկրորդ «Իմ ցանկությունների ցանկը» (La Liste de mes envies) վեպը, որը նույնպես ջերմ ընդունելության է արժանանում և թարգմանվում գրեթե բոլոր եվրոպական լեզուներով[5]։ Իր երրորդ՝ «Առաջինը, ինչը մենք կտեսնենք» (La première chose qu'on regarde) վեպում, հեղինակը նկարագրում է մի երիտասարդ զույգի սիրո պատմություն։ Որոշ անձինք մատնանշում են, որ հեղինակն իր այս ստեղծագործության մեջ օգտագործել է հանրահայտ դերասաններ Ռայան Գոսլինգի և Սքարլեթ Յոհանսոնի կերպարները[6]։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2011 - «Գրողի ընտանիքը» (L’Écrivain de la famille)
- 2012 - «Իմ ցանկությունների ցանկը» (La Liste de mes envies)
- 2013 - «Առաջինը, ինչը մենք կտեսնենք» (La première chose qu'on regarde)
- 2014 - «Մենք տեսնում ենք միայն երջանկությունը» (On ne voyait que le bonheur)
- 2015 - «Ամռան չորս եղանակները» (Les Quatre Saisons de l'été)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ Pierre Vasseur: « De la pub au best-seller », Le Parisien, no 21313, 19 . März 2013, Seite 44.
- ↑ Grégoire Delacourt : interview pour La première chose qu'on regarde Արխիվացված 2016-04-01 Wayback Machine, mandor.fr
- ↑ LANGUEDOC-ROUSSILLON: « La liste de mes envies » de Grégoire Delacourt, Prix Méditerranée des Lycéens 2013, ouillade.eu
- ↑ Persönlichkeitsrecht: Scarlett Johansson klagt gegen französischen Buchverlag, spiegel.de
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեգուար Դելակուր» հոդվածին։ |
|