Գրեգուար Դելակուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրեգուար Դելակուր
ֆր.՝ Grégoire Delacourt
Grégoire Delacourt Livre sur la Place 2014.jpg
Ծնվել է հուլիսի 26, 1960(1960-07-26)[1] (58 տարեկան)
Ծննդավայր Վալանսեն
Մասնագիտություն կինոռեժիսոր, սցենարիստ և գրող
Լեզու ֆրանսերեն[2]
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Կայք gregoire-delacourt.com
Grégoire Delacourt Վիքիպահեստում

Գրեգուար Դելակուր (անգլ.՝ Grégoire Delacourt, հուլիսի 26, 1960(1960-07-26)[1], Վալանսեն), ֆրանսիացի, գրող, սցենարիստ, կինոռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեգուար Դելակուրը ծնվել է 1960 թվականի հուլիսի 26-ին Վալանսենում։ Նախնական կրթությունը ստացել է Հիսուսի միաբանությանը պատկանող Ամյենի La Providence դպրոցում։ Լիլում բակալավրի աստիճան ստանալուց հետո իրավաբանություն է ուսանել Գրենոբլում[3]։ 1982 թվականին իր կնոջ հետ հիմնադրում է գովազդային գրասենյակ, որի ղեկավարն էր մինչև 2004 թվականը։ Այս կազմակերպությունը հիմնականում համագործակցում է Unilever և Taittinger հանրահայտ ընկերությունների հետ։

18 տարեկանից սկսած Գրեգուարը սկսում է զբաղվել գրական գործունեությամբ։ Այս շրջանի նրա գրական գործերը հիմնականում բանաստեղծություններ էին։ Նա առաջին անգամ իր բանաստեղծություններից մեկը հրատարակում է 1978 թվականին Լը Մոնդ պարբերականում։ 1998 թվականին էկրան է բարձրանում նրա առաջին ֆիլմը[4]։ 2011 թվականին լույս է տեսնում հեղինակի առաջին վեպը՝ «Գրողի ընտանիքը» (L’Écrivain de la famille) վերտառությամբ, որը դրական ընդունելություն է գտնում գրական հասարակության կողմից և արժանանում է մի շարք գրական մրցանակների։ 2012 թվականին հրատարակվում է նրա երկրորդ «Իմ ցանկությունների ցանկը» (La Liste de mes envies) վեպը, որը նույնպես ջերմ ընդունելության է արժանանում և թարգմանվում գրեթե բոլոր եվրոպական լեզուներով[5]։ Իր երրորդ՝ «Առաջինը, ինչը մենք կտեսնենք» (La première chose qu'on regarde) վեպում, հեղինակը նկարագրում է մի երիտասարդ զույգի սիրո պատմություն։ Որոշ անձինք մատնանշում են, որ հեղինակն իր այս ստեղծագործության մեջ օգտագործել է հանրահայտ դերասաններ Ռայան Գոսլինգի և Սքարլեթ Յոհանսոնի կերպարները[6]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 - «Գրողի ընտանիքը» (L’Écrivain de la famille)
  • 2012 - «Իմ ցանկությունների ցանկը» (La Liste de mes envies)
  • 2013 - «Առաջինը, ինչը մենք կտեսնենք» (La première chose qu'on regarde)
  • 2014 - «Մենք տեսնում ենք միայն երջանկությունը» (On ne voyait que le bonheur)
  • 2015 - «Ամռան չորս եղանակները» (Les Quatre Saisons de l'été)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]