Գուրգեն Օհանջանյան
Գուրգեն Օհանջանյան | |
---|---|
մարտի 1 (14), 1902[1] - հունիսի 17, 1965[1] (63 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կոչում | արդարադատության գեներալ-մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Փետրվարյան ապստամբություն[1], Հայրենական մեծ պատերազմ[1], Մոսկվայի ճակատամարտ[1], Q4424947?[1] և Բեռլինի ճակատամարտ[1] |
Կրթություն | Լենինգրադի արևելյան ինստիտուտ (1920)[1] |
Պարգևներ |
Գուրգեն Հովհաննեսի Օհանջանյան (մարտի 1 (14), 1902[1], Երևան, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 17, 1965[1], Մոսկվա, ԽՍՀՄ), արդարադատության գեներալ-մայոր։
Ծնվել է 1902 թվականի մարտի 1-ին կամ 14-ին։ Սովորել է Պետրոգրադի արևելյան լեզուների ինստիտուտում (1920 թվական)։ 1919 թվականին անդամակցելով «Սպարտակ» մարքսիստական կազմակերպությանը՝ զբաղվել է ընդհատակյա հեղափոխական գործունեությամբ, որի համար նետվել է դաշնակցական բանտ, ապա արտաքսվել Բաքու։ Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատումից հետո զորակոչվել է կարմիր բանակ և, որպես Հայկական բրիգադի գումարտակի քաղղեկ, մասնակցել Հայաստանի անկախության վերականգմանը միտված Փետրվարյան ապստամբության (1921 թվական) ճնշմանը։ 1923 թվականին սովորել է կարմիր բանակի բարձրագույն իրավաբանական կուրսերում։ Նշանակվել է Հայկական դիվիզիայի դատախազ, ապա ծառայել Լենինգրադի և Մոսկվայի զինվորական օկրուգների դատախազություններում։ Եղել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի դատախազի օգնական, պատասխանատու պաշտոն վարել կարմիր բանակի գլխավոր զինվորական դատախազությունում։ Մահացել է 1965 թվականի հունիսի 17-ին՝ Երևանում։
Խորհրդային Միության վրա Ֆաշիստական Գերմանիայի սանձազերծած լայնամասշտաբ հարձակումից հետո եղել է տարբեր ռազմաճակատների դատախազի տեղակալ և օգնական, մասնակցել Մոսկվայի պաշտպանությանը, Սմոլենսկի և այլ քաղաքների ու բնակավայրերի, Լեհաստանի վերագրավմանը, Օդերի գետանցմանը և Բեռլինի գրավմանը։
Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի, Կարմիր աստղի, լեհական «Քաջերի խաչ» շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 537)։ |
- Մարտի 14 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Հունիսի 17 մահեր
- 1965 մահեր
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ՀՀ արդարադատության գեներալ-մայորներ