Գուրգեն Օհանջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Օհանջանյան
մարտի 1 (14), 1902[1] - հունիսի 17, 1965(1965-06-17)[1] (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչումարդարադատության գեներալ-մայոր[1]
Մարտեր/
պատերազմներ
Փետրվարյան ապստամբություն[1], Հայրենական մեծ պատերազմ[1], Մոսկվայի ճակատամարտ[1], Q4424947?[1] և Բեռլինի ճակատամարտ[1]
ԿրթությունԼենինգրադի արևելյան ինստիտուտ (1920)[1]
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և Cross of Valour (1944)

Գուրգեն Հովհաննեսի Օհանջանյան (մարտի 1 (14), 1902[1], Երևան, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 17, 1965(1965-06-17)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), արդարադատության գեներալ-մայոր։

Ծնվել է 1902 թվականի մարտի 1-ին կամ 14-ին։ Սովորել է Պետրոգրադի արևելյան լեզուների ինստիտուտում (1920 թվական)։ 1919 թվականին անդամակցելով «Սպարտակ» մարքսիստական կազմակերպությանը՝ զբաղվել է ընդհատակյա հեղափոխական գործունեությամբ, որի համար նետվել է դաշնակցական բանտ, ապա արտաքսվել Բաքու։ Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատումից հետո զորակոչվել է կարմիր բանակ և, որպես Հայկական բրիգադի գումարտակի քաղղեկ, մասնակցել Հայաստանի անկախության վերականգմանը միտված Փետրվարյան ապստամբության (1921 թվական) ճնշմանը։ 1923 թվականին սովորել է կարմիր բանակի բարձրագույն իրավաբանական կուրսերում։ Նշանակվել է Հայկական դիվիզիայի դատախազ, ապա ծառայել Լենինգրադի և Մոսկվայի զինվորական օկրուգների դատախազություններում։ Եղել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի դատախազի օգնական, պատասխանատու պաշտոն վարել կարմիր բանակի գլխավոր զինվորական դատախազությունում։ Մահացել է 1965 թվականի հունիսի 17-ին՝ Երևանում։

Խորհրդային Միության վրա Ֆաշիստական Գերմանիայի սանձազերծած լայնամասշտաբ հարձակումից հետո եղել է տարբեր ռազմաճակատների դատախազի տեղակալ և օգնական, մասնակցել Մոսկվայի պաշտպանությանը, Սմոլենսկի և այլ քաղաքների ու բնակավայրերի, Լեհաստանի վերագրավմանը, Օդերի գետանցմանը և Բեռլինի գրավմանը։

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի, Կարմիր աստղի, լեհական «Քաջերի խաչ» շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 537