Jump to content

Գուստավա Կելեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուստավա Կելեր
գերմ.՝ Gustava Aigner
Ծնվել էապրիլի 29, 1906(1906-04-29)[1]
Զալցբուրգ, Ավստրիա[1]
Մահացել էմարտի 22, 1987(1987-03-22)[1] (80 տարեկան)
Սանկտ Ֆայթ ան դեր Գլան, Կարինտիա, Ավստրիա[1]
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունհնէաբան և երկրաբան
Գործունեության ոլորտերկրաբանություն և հնէաբանություն
Ալմա մատերԳրացի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2]

Գուստավա Կելեր (անգլ.՝ Gustava Kahler, ծննդյան անունը՝ Այգներ (Aigner), ապրիլի 29, 1906(1906-04-29)[1], Զալցբուրգ, Ավստրիա[1] - մարտի 22, 1987(1987-03-22)[1], Սանկտ Ֆայթ ան դեր Գլան, Կարինտիա, Ավստրիա[1]), ավստրիացի երկրաբան, հնէաբան։ Հայտնի է եղել Ֆրանց Հերիչի և ամուսնու՝ Ֆրանց Կելերի հետ համատեղ աշխատանքի համար։ Գրապտոլիտների հայտնաբերման համար նրա նախկին ուսանողուհի Իդա Պելցմանը երկու տեսակ անվանել է նրա պատվին[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուստավա Այգները ծնվել է 1906 թվականին Զալցբուրգում՝ իրավաբան Գուստավ և Մարիա (ծննդյան անունը՝ Մելբլեր) Այգներների ընտանիքում[3]։ Միջնակարգ կրթությունն ստացել է Mädchen-Reform-Realgymnasium աղջիկների դպրոցում, այնուհետև երկրաբանություն, հնէաբանություն, միներալոգիա և պետրոգրաֆիա է ուսանել Գրացի համալսարանում։ Նա երկրորդ կինն էր ավստրիական համալսարանում, որն ուսանում էր երկրաբանություն[3]։ Գիտությունների դոկտորի կոչում ստացել է 1929 թվականին՝ 23 տարեկան հասակում[3], ատենախոսության թեման է եղել «Die Productiden des Karbons von Nötsch im Gailtal»[3]: Նրա ատենախոսության մեջ առաջին անգամ արտացոլվեց միներալոգիայի և բյուրեղագրության ուսումնասիրությունից դեպի շերտագրություն և հնէաբանության վերուղղորդումը[3]։

Գիտական աստիճան ստանալուց հետո հինգ տարի Զալցբուրգում դասավանդել է աղջիկների «Realgymnasium»-ում։ Ի սկզբանե Գուստավան նախատեսել էր ուսումնասիրել բուսաբանություն. երկրաբանության հանդեպ հետաքրքրություն նրա մեջ սերմանել է Ֆրանց Հերիչը։ 1935 թվականին Գուստավան ամուսնացել է բանկիր Ֆրանց Կելերի հետ՝ երիտասարդ երկրաբան, ով իր դոկտորականը պաշտպանել էր 1931 թվականին և աշխատում էր Հերիչի խմբում։ Ֆրանց Կելերը Կլագենֆուրտում, Նորվեգիայում, Կարինտիա շրջանում աշխատել է որպես երկրաբան, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1947 թվականին նշանակվել է պետական երկրաբան[3]։ Գուստավան համարվում է Հերիչի և ամուսնու բազմաթիվ աշխատությունների համահեղինակ, ինչպես նաև նրանց օժանդակել է Ֆուզուլինիդի համակարգված ուսումնասիրության հարցում։ Նրանց ուսումնասիրություններն ու հրատարակությունները ներառում են Կարնիյան Ալպերի ուշ պալեոզոյան դարաշրջանի շերտագրությունը[3][4]։ 1937 թվականին Այգներն ու Կելերը «Pseudoschwagerina» տեսակը բաժանել են 5 ենթախմբերի, խմբերից մեկի համար ընտրել են «Zellia» անունը[5]։

1979 թվականի հունիսին Գրացի համալսարանում Գուստավային պաշտոնապես հանձնել են Ակադեմիական ասոցիացիայի Պատվո նշան[3]։ Գրապտոլիտների առաջին հայտնաբերման համար նրա նախկին ուսանողուհի Իդա Պելցմանը երկու տեսակ անվանել է նրա պատվին[3]։

Գուստավա Կելեր-Այգներն ունեցել է երեք դուստր։ Առաջնեկը ծնվել է 1937 թվականին։ Գուստավան երեք անգամ լուրջ վիրահատության է ենթարկվել և մահացել է երկարատև հիվանդությունից հետո 1987 թվականի մարտի 22-ին[3]։

Հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • (1929) With Franz Heritsch. "Cephalopoden aus dem Unterkarbon von Nötsch im Gailtal". Mitteilungen der Naturwissenschaftlicher Verein für Steiermark, pp. 43–50
  • (1930) "Silurische Versteinerungen aus der Grauwackenzone bei Fieberbrunn", Verhandlungen der Geologischen Bundes-Anstalt, pp. 222–24
  • (1931) With Franz Heritsch. "Das Genus Isogramma im Carbon der Südalpen". Österreichische Akademie der Wissenschaften. Mathematisch-Naturwissenschaftliche Klasse, Denkschriften 102 pp. 303–16 OCLC 25306603
  • (1937) With Franz Heritsch. "Beitrage zur Kenntnis der Fusuliniden der Ostalpen": Die Pseudoschwagerinen der Grenzlandbanke und des oberen Schwagerinenkalkes. Paleontographica 87(1-2): 1-44. pls. 1-3.[6]
  • (1937) With Franz Heritsch. "Uber das Wirken der Klagenfurter Münze als Montanbank des Kärntner Edelmetallbergbaus" im 16. Jahrhundert. In: ZBHSW, Bd. 85, S. 334-337.[7]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #131715895 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Flügel, Helmut W. «Gustava Kahler-Aigner (1906–1987)» (PDF). Naturwissenschaftlicher Verein für Kärnten, Oberösterreichisches Landesmuseum. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  4. Jongmans, W. J. Compte Rendu. Deuxieme Congres pour l'avancement des etudes de stratigraphie Carbonifere. Heerlen, Septembre 1935. Tome 1. Alexander Doweld. էջ 483. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  5. Japanese Journal of Geology and Geography. Science Council of Japan. 1939. էջ 72. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  6. Kauffman, Erle Galen (1977). Concepts and methods of biostratigraphy. Dowden, Hutchinson & Ross. էջ 596. ISBN 978-0-87933-246-4.
  7. Henschke, Ekkehard (1975). Landesherrschaft und Bergbauwirtschaft.: Zur Wirtschafts- und Verwaltungsgeschichte des Oberharzer Bergbaugebietes im 16. und 17. Jahrhundert. Duncker & Humblot. էջեր 159–. ISBN 978-3-428-43124-3.