Գուստավա Կելեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուստավա Կելեր
գերմ.՝ Gustava Aigner
Ծնվել էապրիլի 29, 1906(1906-04-29)[1]
Զալցբուրգ, Ավստրիա
Մահացել էմարտի 22, 1987(1987-03-22)[1] (80 տարեկան)
Սանկտ Ֆայթ ան դեր Գլան, Կարինտիա, Ավստրիա[1]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտությունհնէաբան և երկրաբան
Գործունեության ոլորտերկրաբանություն և հնէաբանություն
Ալմա մատերԳրացի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2]

Գուստավա Կելեր (անգլ.՝ Gustava Kahler, ծննդյան անունը՝ Այգներ (Aigner), ապրիլի 29, 1906(1906-04-29)[1], Զալցբուրգ, Ավստրիա - մարտի 22, 1987(1987-03-22)[1], Սանկտ Ֆայթ ան դեր Գլան, Կարինտիա, Ավստրիա[1]), ավստրիացի երկրաբան, հնէաբան։ Հայտնի է եղել Ֆրանց Հերիչի և ամուսնու՝ Ֆրանց Կելերի հետ համատեղ աշխատանքի համար։ Գրապտոլիտների հայտնաբերման համար նրա նախկին ուսանողուհի Իդա Պելցմանը երկու տեսակ անվանել է նրա պատվին[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուստավա Այգները ծնվել է 1906 թվականին Զալցբուրգում՝ իրավաբան Գուստավ և Մարիա (ծննդյան անունը՝ Մելբլեր) Այգներների ընտանիքում[3]։ Միջնակարգ կրթությունն ստացել է Mädchen-Reform-Realgymnasium աղջիկների դպրոցում, այնուհետև երկրաբանություն, հնէաբանություն, միներալոգիա և պետրոգրաֆիա է ուսանել Գրացի համալսարանում։ Նա երկրորդ կինն էր ավստրիական համալսարանում, որն ուսանում էր երկրաբանություն[3]։ Գիտությունների դոկտորի կոչում ստացել է 1929 թվականին՝ 23 տարեկան հասակում[3], ատենախոսության թեման է եղել «Die Productiden des Karbons von Nötsch im Gailtal»[3]: Նրա ատենախոսության մեջ առաջին անգամ արտացոլվեց միներալոգիայի և բյուրեղագրության ուսումնասիրությունից դեպի շերտագրություն և հնէաբանության վերուղղորդումը[3]։

Գիտական աստիճան ստանալուց հետո հինգ տարի Զալցբուրգում դասավանդել է աղջիկների «Realgymnasium»-ում։ Ի սկզբանե Գուստավան նախատեսել էր ուսումնասիրել բուսաբանություն. երկրաբանության հանդեպ հետաքրքրություն նրա մեջ սերմանել է Ֆրանց Հերիչը։ 1935 թվականին Գուստավան ամուսնացել է բանկիր Ֆրանց Կելերի հետ՝ երիտասարդ երկրաբան, ով իր դոկտորականը պաշտպանել էր 1931 թվականին և աշխատում էր Հերիչի խմբում։ Ֆրանց Կելերը Կլագենֆուրտում, Նորվեգիայում, Կարինտիա շրջանում աշխատել է որպես երկրաբան, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1947 թվականին նշանակվել է պետական երկրաբան[3]։ Գուստավան համարվում է Հերիչի և ամուսնու բազմաթիվ աշխատությունների համահեղինակ, ինչպես նաև նրանց օժանդակել է Ֆուզուլինիդի համակարգված ուսումնասիրության հարցում։ Նրանց ուսումնասիրություններն ու հրատարակությունները ներառում են Կարնիյան Ալպերի ուշ պալեոզոյան դարաշրջանի շերտագրությունը[3][4]։ 1937 թվականին Այգներն ու Կելերը «Pseudoschwagerina» տեսակը բաժանել են 5 ենթախմբերի, խմբերից մեկի համար ընտրել են «Zellia» անունը[5]։

1979 թվականի հունիսին Գրացի համալսարանում Գուստավային պաշտոնապես հանձնել են Ակադեմիական ասոցիացիայի Պատվո նշան[3]։ Գրապտոլիտների առաջին հայտնաբերման համար նրա նախկին ուսանողուհի Իդա Պելցմանը երկու տեսակ անվանել է նրա պատվին[3]։

Գուստավա Կելեր-Այգներն ունեցել է երեք դուստր։ Առաջնեկը ծնվել է 1937 թվականին։ Գուստավան երեք անգամ լուրջ վիրահատության է ենթարկվել և մահացել է երկարատև հիվանդությունից հետո 1987 թվականի մարտի 22-ին[3]։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (1929) With Franz Heritsch. "Cephalopoden aus dem Unterkarbon von Nötsch im Gailtal". Mitteilungen der Naturwissenschaftlicher Verein für Steiermark, pp. 43–50
  • (1930) "Silurische Versteinerungen aus der Grauwackenzone bei Fieberbrunn", Verhandlungen der Geologischen Bundes-Anstalt, pp. 222–24
  • (1931) With Franz Heritsch. "Das Genus Isogramma im Carbon der Südalpen". Österreichische Akademie der Wissenschaften. Mathematisch-Naturwissenschaftliche Klasse, Denkschriften 102 pp. 303–16 OCLC 25306603
  • (1937) With Franz Heritsch. "Beitrage zur Kenntnis der Fusuliniden der Ostalpen": Die Pseudoschwagerinen der Grenzlandbanke und des oberen Schwagerinenkalkes. Paleontographica 87(1-2): 1-44. pls. 1-3.[6]
  • (1937) With Franz Heritsch. "Uber das Wirken der Klagenfurter Münze als Montanbank des Kärntner Edelmetallbergbaus" im 16. Jahrhundert. In: ZBHSW, Bd. 85, S. 334-337.[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #131715895 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Flügel Helmut W.։ «Gustava Kahler-Aigner (1906–1987)» (PDF)։ Naturwissenschaftlicher Verein für Kärnten, Oberösterreichisches Landesmuseum։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-05-ին։ Վերցված է հունիսի 21, 2013 
  4. Jongmans W. J.։ Compte Rendu. Deuxieme Congres pour l'avancement des etudes de stratigraphie Carbonifere. Heerlen, Septembre 1935. Tome 1։ Alexander Doweld։ էջ 483։ Վերցված է հունիսի 23, 2013 
  5. Japanese Journal of Geology and Geography։ Science Council of Japan։ 1939։ էջ 72։ Վերցված է հունիսի 23, 2013 
  6. Kauffman Erle Galen (1977)։ Concepts and methods of biostratigraphy։ Dowden, Hutchinson & Ross։ էջ 596։ ISBN 978-0-87933-246-4 
  7. Henschke Ekkehard (1975)։ Landesherrschaft und Bergbauwirtschaft.: Zur Wirtschafts- und Verwaltungsgeschichte des Oberharzer Bergbaugebietes im 16. und 17. Jahrhundert.։ Duncker & Humblot։ էջեր 159–։ ISBN 978-3-428-43124-3