Սանկտ Ֆայտ ան դեր Գլան
Բնակավայր | |||
---|---|---|---|
գերմ.՝ Sankt Veit an der Glan | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 50,79 կմ² | ||
ԲԾՄ | 482 մետր | ||
Բնակչություն | ▲12 547 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 04212 | ||
Փոստային դասիչ | 9300[2] | ||
Ավտոմոբիլային կոդ | SV | ||
Պաշտոնական կայք | stveit.carinthia.at | ||
| |||
Սանկտ Ֆայտ ան դեր Գլան (գերմ.՝ Sankt Veit an der Glan), քաղաք Ավստրիայի Կարինթիա շրջանում։ Համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Մինչև 1518 թվականը եղել է պատմական Կարինթիայի մայրաքաղաքը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Գլան գետի հովտում, Գուրկտալ Ալպերում։ Այստեղ Գլանի ջրերը հասնում են Կենտրոնական Կարինթիայի Ցոլֆելդ դաշտավայր և հոսում են դեպի հարավ՝ Մարիա Սաալ փոքր քաղաքից մինչև Կլագենֆուրտ։
Քաղաքական իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանկտ-Ֆայտը բաղկացած է 6 կադաստրային համայնքներից, դրանք են` Galling, Hörzendorf, Niederdorf, Projern, Sankt Donat և Tanzenberg։ Այն հետագայում բաժանվել է հետևյալ թաղամասերի՝ ըստ բնակչության թվաքանակի.
- Աֆելսդորֆ
- Այկ
- Ալթգլանդորֆ
- Արնդորֆ
- Բարդորֆ
- Բայսրդորֆ
- Բեինտրատեն
- Բլինտենդորֆ
- Դելահ
- Դրաշելբախ
- Էբերդորֆ
- Գալլինգ
- Գերսդորֆ
- Հոֆֆերն
- Հորսենդորֆ
- Հոլց
- Կարլսբերգ
- Կարնբերգ
- Լասդորֆ
- Լեբաշ
- Մաիրիստ
- Միլբերսդորֆ
- Մուրաունբերգ
- Նիդերդորֆ
- Պերչախ ամ Բերգ
- Փլյուգերն
- Պրիլից
- Փրոջերն
- Րադվեգ
- Րագասալ
- Կրիցենդորֆ
- Սանկտ Անդրե
- Սանկտ Դոնատ
- Սանկտ-Ֆայտ-ան-դեր-Գլան
- Շտրեմբերգ
- Տանզենբերգ
- Ուլրիխսբերգ
- Ունտերբերգեն
- Ունտերվուր
- Վայնց
- Շվիցբերգեն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի քանի հնագիտական գտածոներ ենթադրում են, որ Կարոլինգյան ժամանակաշրջանում այն եղել է բնակավայր։ Լեգենդի համաձայն, 901 թվականին հունգարացիների դեմ տեղի ունեցած ճակատամարտը խթան է հանդիսացել քաղաքի հիմնադրման համար։ Ինչպես նշվում է 1131 գործում, Գուրկի հռոմեական կաթոլիկ միաբանության Վիտուս եկեղեցին տեղակայված է եղել Կարինթիայի դքսությունում։
Այնուամենայնիվ, արդեն 1149 թվականին այն ծառայել է որպես Կարինթիայի Սպոնհայմի գավառի Հենրիխ V-ի նստավայր, որտեղ նա ստացել է թագ Կոնրադ III-ի կողմից Խաչակրաց երկրորդ արշավանքի ժամանակ։ Նրան հաջորդել է եղբայրը՝ Դյու Հերման II-ը, ով 1176 թվականին դարձավ եկեղեցու պաշտպանը։ Այնուհետև Սփոնհեյմերները Սանկտ Ֆայտը դարձրեց իրենց մշտական բնակության վայրը և Կարինթիայի դքսության մայրաքաղաքը, որն այդպիսին մնաց մինչև 1518 թվականը։ Հերմանի որդի Բերնարդը կառուցեց ամրոց և հիմնեց ամրություններ, ինչպես նաև քաղաքին տվեց մի շարք արտոնություններ։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականի մարդահամարի տվյալներով Սանկտ Ֆայտն ուներ 12,045 բնակչություն։ Դրանցից 92.5̬% ավստրիացիներ են, 2.3% հարավսլավիացիներ և 2.2% բոսնիացիներ։ Բնակչության 74.0%-ը համարվում է կաթոլիկ է եղել, 8.6%-ը` լյութերական, բողոքական 4.3%-ը` մուսուլման, իսկ 10.2%-ը առանց կրոնական դավանանքի։
Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքային խորհուրդը կազմված է 31 անդամից։ Նրանք հետևյալ կուսակցություններից են.
- 26 Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական
- 5 Ավստրիական ժողովրդական
- 4 Ավստրիայի ազատության
- 1 Կանաչներ
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sankt Veit an der Glan: Eine Stadtgeographie բժշկական դիսերտացիա, Գրաց, 1965 Ֆրեսինգեր
- Der Bezirk Sankt Veit an der Glan, seine Kunstwerke, historische Lebens -und Siedlungsformen 1977, Հարթվագներ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սանկտ-Ֆայտ կատեգորիայում։ |
|