Jump to content

Գնեուս Նևիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնեուս Նևիուս
լատին․՝ Gnaeus Naevius
Ծննդյան անունլատին․՝ Cnaeus Naevius
Ծնվել էմ. թ. ա. 275
Ծննդավայրancient Capua, Կապուա, Կազերտա, Կամպանիա, Իտալիա
Վախճանվել էմ. թ. ա. 201[1]
Վախճանի վայրՈւտիկա, Bizerte Governorate, Թունիս
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ և գրող
Լեզուլատիներեն
ՔաղաքացիությունՀին Հռոմ

Գնեուս Նևիուս (լատին․՝ Gnaeus Naevius, մ.թ.ա. 270 – 201 թթ.), հռոմեական էպիկական պոետ, դրամատուրգ, հռոմեական գրականության ականավոր ներկայացուցիչ։ Մասնակցել է Առաջին Պունիկյան պատերազմին։ Դրա մասին էլ գրել է իր առաջին՝ «Պունիկյան պատերազմ» (Bellum Punicum) էպիկական պոեմ, որը մեծ ազդեցություն է ունեցել հռոմեական գրականության վրա։ Նեվիուսը գրել է նաև 37 կատակերգություն («Ագիտատորիա», «Տարենտուհի» և այլն), հունական դիցաբանության վրա հիմնված 5-6 ողբերգություն («Իֆիգենիա», «Ալեքսանդր», «Այաքս», «Հեկուբա», «Մեդեա վտարանդի») և առնվազն 2 ազգային ողբերգություն-պրետեքստա («Կլաստիդիում», «Հռեմուսի և Հռոմուլոսի սնուցումը»)։

Նևիուսի ստեղծագործական ժառանգությունից մեզ են հասել միայն չնչին պատառիկներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.