Գլոբուսների թանգարան
Գլոբուսների թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ավստրիա |
Տեղագրություն | Վիեննա |
Վայր | Վիեննա |
Մասն է | Ավստրիայի ազգային գրադարան |
Հասցե | Herrengasse 9, A-1010 Wien |
Հիմնադրվել է | 1956 |
Կայք | onb.ac.at/museen/globenmuseum(գերմ.) |
Գլոբուսների թանգարան (գերմ.՝ Globenmuseum), աշխարհում միակ գլոբուսների թանգարանը։ Գտնվում է Վիեննայի Կլարի-Ալդրինգեն պալատում, Ազգային գրադարանի շենքերից մեկում։
Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 1956 թվականին գլոբուսների հավաքածուի հիման վրա, որոնք պահպանվում էին Ավստրիայի ազգային գրադարանում։ Գլոբուսների մեծ մասը գրադարանում է հայտնվել ավստրիական կայսրերի հավաքածուներից։ Դրանք կամ նվիրել են (ինչպես օրինակ, Վինչենցո Մարիա Կորոննելիին հատուկ Լեոպոլդ I կայսեր համար պատրաստել է երկու գլոբուսներ հենց կայսեր դիմապատկերով), կամ էլ գնվել։ 1921 թվականին աշխարհագետ Օյհեն Օբերհումմերը կատարել է գլոբուսների գույքագրում և հայտնաբերել ութ գլոբուսներ տարբեր չափերի (ինչպես Երկրի, այնպես էլ երկնքի), և երկու արմիլյարային թաղանթներով գլոբուսներ։ 1922 թվականին այդ գլոբուսները տեղափոխվել են Աշխարհագրական հավաքածու, որտեղ 1948 թվականին արդեն հավաքվել էր շուրջ 28 գլոբուս։ Թանգարանի բացումը հնարավոր դարձավ շնորհիվ գլոբուսների խանդավառ հավաքորդ Ռոբերտ Հարդտի։ 1956 թվականի ապրիլի 14-ին բացվեց աշխարհում դեռևս առաջին գլոբուսների թանգարանը։ 1956 թվականին հավաքածուում մուտք գործեցին 63 ցուցանմուշներ։ Հաջորդ 30 տարիների ընթացքում թանգարանի նմուշների թիվը հասավ 145-ի։ Համալրումը հիմնականում կայացավ ի հաշիվ գնումների, նվիրատվությունների և այլ թանգարանների հետ փոխանակման։ 1970-1976 թվականներին թանգարանը ընդարձակվեց[1]։ 1996 թվականին թանգարանում հաշվվում էր 260 ցուցանմուշ։ Գլոբուսների թանգարանը մի քանի անգամ փոխել է իր տեղադիրքը։ 2005 թվականի դեկտեմբերի 1-ից ցայսօր գտնվում է Մոլլարդա-Կլարի պալատում։
Ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի սեփական հավաքածուից, այստեղ ցուցադրվում են նաև մի քանի տասնյակ գլոբուսներ անձնական հավաքածուներից, որոնք բերվել են այստեղ երկարատև ցուցադրության և պահպանման նպատակով։
Կորոնելլիի գլոբուսներից բացի, թանգարանի թանկարժեք էքսպոնատների ցանկում են նաև Մերկատորի 1541 թվականի Երկրի և 1551 թվականի երկնքի գլոբուսները։ Ինչպես նաև Գեմմա Ֆրիզիուսի 1536 թվականի գլոբուսը՝ Ավստրիայի հնագույն գլոբուսներից մեկը։
Գլոբուսներից բացի թանգարանում ցուցադրված են նաև զանազան աստղագիտական գործիքներ։ 2009 թվականի հունվարի դրությամբ թանգարանի հավաքածուն բաղկացած էր 590 առարկաներից, որոնցից 250-ը գտնվում են ցուցադրությունում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցանմուշները
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Elisabeth Zeilinger: Das Globenmuseum der Österreichischen Nationalbibliothek und seine Geschichte. Արխիվացված 2009-10-15 Portuguese Web Archive (pdf; 781 kB)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Webpräsenz des Globenmuseums Արխիվացված 2016-04-15 Wayback Machine
- Globenkatalog der ÖNB(չաշխատող հղում)
- Bilder des Museums auf Flickr
- Michael Frank։ Globenmuseum. Der Nabel der Welt. Արխիվացված 2013-01-06 archive.today Artikel in der SZ vom 1. Dezember 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլոբուսների թանգարան» հոդվածին։ |