Գլոբուսների թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլոբուսների թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ավստրիա
ՏեղագրությունՎիեննա
ՎայրՎիեննա
Մասն էԱվստրիայի ազգային գրադարան
ՀասցեHerrengasse 9, A-1010 Wien
Հիմնադրվել է1956
Կայքonb.ac.at/museen/globenmuseum(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ

Գլոբուսների թանգարան (գերմ.՝ Globenmuseum), աշխարհում միակ գլոբուսների թանգարանը։ Գտնվում է Վիեննայի Կլարի-Ալդրինգեն պալատում, Ազգային գրադարանի շենքերից մեկում։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1956 թվականին գլոբուսների հավաքածուի հիման վրա, որոնք պահպանվում էին Ավստրիայի ազգային գրադարանում։ Գլոբուսների մեծ մասը գրադարանում է հայտնվել ավստրիական կայսրերի հավաքածուներից։ Դրանք կամ նվիրել են (ինչպես օրինակ, Վինչենցո Մարիա Կորոննելիին հատուկ Լեոպոլդ I կայսեր համար պատրաստել է երկու գլոբուսներ հենց կայսեր դիմապատկերով), կամ էլ գնվել։ 1921 թվականին աշխարհագետ Օյհեն Օբերհումմերը կատարել է գլոբուսների գույքագրում և հայտնաբերել ութ գլոբուսներ տարբեր չափերի (ինչպես Երկրի, այնպես էլ երկնքի), և երկու արմիլյարային թաղանթներով գլոբուսներ։ 1922 թվականին այդ գլոբուսները տեղափոխվել են Աշխարհագրական հավաքածու, որտեղ 1948 թվականին արդեն հավաքվել էր շուրջ 28 գլոբուս։ Թանգարանի բացումը հնարավոր դարձավ շնորհիվ գլոբուսների խանդավառ հավաքորդ Ռոբերտ Հարդտի։ 1956 թվականի ապրիլի 14-ին բացվեց աշխարհում դեռևս առաջին գլոբուսների թանգարանը։ 1956 թվականին հավաքածուում մուտք գործեցին 63 ցուցանմուշներ։ Հաջորդ 30 տարիների ընթացքում թանգարանի նմուշների թիվը հասավ 145-ի։ Համալրումը հիմնականում կայացավ ի հաշիվ գնումների, նվիրատվությունների և այլ թանգարանների հետ փոխանակման։ 1970-1976 թվականներին թանգարանը ընդարձակվեց[1]։ 1996 թվականին թանգարանում հաշվվում էր 260 ցուցանմուշ։ Գլոբուսների թանգարանը մի քանի անգամ փոխել է իր տեղադիրքը։ 2005 թվականի դեկտեմբերի 1-ից ցայսօր գտնվում է Մոլլարդա-Կլարի պալատում։

Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի սեփական հավաքածուից, այստեղ ցուցադրվում են նաև մի քանի տասնյակ գլոբուսներ անձնական հավաքածուներից, որոնք բերվել են այստեղ երկարատև ցուցադրության և պահպանման նպատակով։

Կորոնելլիի գլոբուսներից բացի, թանգարանի թանկարժեք էքսպոնատների ցանկում են նաև Մերկատորի 1541 թվականի Երկրի և 1551 թվականի երկնքի գլոբուսները։ Ինչպես նաև Գեմմա Ֆրիզիուսի 1536 թվականի գլոբուսը՝ Ավստրիայի հնագույն գլոբուսներից մեկը։

Գլոբուսներից բացի թանգարանում ցուցադրված են նաև զանազան աստղագիտական գործիքներ։ 2009 թվականի հունվարի դրությամբ թանգարանի հավաքածուն բաղկացած էր 590 առարկաներից, որոնցից 250-ը գտնվում են ցուցադրությունում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցանմուշները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլոբուսների թանգարան» հոդվածին։