Գիզելա Յանուշևսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիզելա Յանուշևսկա
Ծնվել էհունվարի 22, 1867(1867-01-22)[1][2][3][…]
ԾննդավայրDrnovice
Մահացել էմարտի 2, 1943(1943-03-02)[1][2][3][…] (76 տարեկան)
Մահվան վայրՏերեզիենշտադտ, Terezín[1][3]
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
Կրոնհուդայականություն
ԿրթությունՑյուրիխի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[3][4]
Մասնագիտությունմանկաբարձ և բժիշկ
 Gisela Januszewska Վիքիպահեստում

Գիզելա Յանուշևսկա (գերմ.՝ Gisela Januszewska, ավազանի ազգանունը՝ Rosenfeld, հայտնի է նաև Kuhn և Roda ազգանուններով, հունվարի 22, 1867(1867-01-22)[1][2][3][…], Drnovice - մարտի 2, 1943(1943-03-02)[1][2][3][…], Տերեզիենշտադտ, Terezín[1][3]), ավստրիացի բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1867 թվականի հունվարի 22-ին, մորավյան Դրոնովիցե գյուղում, Ավստրո-Հունգարիա (այժմ Չեխիա) ոստիկան և հողատեր Լեոպոլդ Ռոզենֆելդի ընտանիքում և հինգ երեխաներից մեկն էր։ Ավստրիացի դրամատուրգ և գրող Ալեքսանդրա Ռոդա Ռոդի քույրն է։

Բրնոյում մասնավոր դպրոցն ավարտելուց հետո վաղ տարքում ամուսնացել է իրենից շատ ավելի մեծ Յոհան Կունի հետ։ Շուտով նա դիմել է ամուսնալուծության համար, և մի քանի տարիների ընթացքում ամուսնությունը լուծարվել է։ Տեղափոխվելով Շվեյցարիա, ուսման է անցել Ցյուրիխի համալսարանում, որտեղ 1898 թվականի ապրիլի 12-ին ստացել է բժշկի աստիճան` որպես Գիզելա Կուն։

Առաջին փորձը ձեռք բերելով Ցյորիխի կանանց հիվանդանոցում որպես մանկաբարձ, Գիզելան 1898 թվականի հունիսին տեղափոխվել է Գերմանական կայսրության Ռեյմշայդ քաղաք և դարձել է ապահովագրության բժիշկ։ 1899 թվականի մարտին նա նշանակվել է պաշտոնական բժիշկ, հանրային առողջապահության պաշտոնյա Բոսնիայի Բանյա Լուկա քաղաքում, դառնալով քաղաքի առաջին կին բժիշկը։ Բանյա Լուկա քաղաքում իր կարիերայի ընթացքում նա այն քիչ բժիշկներից մեկն էր, որը փորձում է ապահովել Բոսնիայի մուսուլման կանանց հասանելիությունը բժշկական օգնությանը։ 1900 թվականին նա ամուսնացել է Լադիսլավ Յանուշովսկու հետ, որը այդ ընթացքում նրա ղեկավարն էր։

Ամուսնությունից հետո Գիզելա Յանուշևսկան թողել է առողջապահության պաշտոնյայի դիրքը և սկսել է ղեկավարել մուսուլման կանանց համար նախատեսված դիսպանսերը։ Ինչպես նաև զբաղվում էր բժշկական պրակտիկայով` կատարում էր աննշան վիրահատություններ և ճանաչում է ձեռք բերել բուժելով բնական ծաղկով, տիֆով, որովայնային տիֆով, սիֆիլիսով հիվանդներին, բայց ավելի երկար ժամանակ հատկացնելով ոսկրակակղանքով տառապողներին, որը այդ ժամանակ տարածված էր Բոսնիայի մուսուլման կանանց շրջանում։

Լադիսլավ Յանուշովսկու թոշակի անցնելուց հետո, նրանք տեղափոխվել են ավստրիական Գրաց։ Այստեղ, մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը Գիզելան ընդունվել է Գրացի համալսարան և սկսել է սովորել դոկտորատուրայիում։ 1916 թվականին այրիանալուց հետո ընդունվել է ռազմա-բժշկական կորպուս, դառնալով ռազմական հրամանատարության մեջ միակ կին բժիշկը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կատարած սխրանքների համար Յանուշևսկան արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում` Կարմիր խաչի գերմանական շքանշան և ավսրիական

Կարմիր խաչի գերմանական շքանշան

«Քաղաքացիական արժանիքների համար» շքանշանի։ Պատերազմի ավարտից հետո, 1919 թվականին Գրացում բացել է սեփական պրակտիկան և մինչև 1933 թվականը աշխատել է որպես բժիշկ-խորհրդատու` Շտիրիայի և Կարինթիայի Բժշկական ապահովագրության ասոցիացիայում։

1935 թվականի վերջին նա ավարտել է իր պրակտիկան, բայց շարունակել է սոցիալական գործունեությունը։ 1937 թվականին պարգևատրվել է ավստրիական ասպետի խաչով`«Շքանշան արժանիքների համար»։ Նա հարգարժան բժիշկ էր` մասնագիտության նկատմամբ սոցիալական պատասխանատվության համար և դարձել է երկրորդ ավստրիացի բժիշկը, ով արժանացել է Medizinalrat պաշտոնական կոչմանը` բժշկության մեջ ունեցած ներդրման համար։ Բայց անշլյուսից հետո Գիզելա Յանուշևսկան դարձել է նացիստական ռեժիմի զոհը։ 1940 թվականին նրա Գրացի բնակարանը բռնագրավվել է, նա ստիպված էր տեղափոխվել Վիեննա, որտեղից նրան ուղարկել են Թերեզինշտադտի համակենտրոնացման ճամբար։ Այնտեղ էլ նա մահացել է 1943 թվականի մարտի 2-ին։

Նրա պատվին կոչել են Բանյա Լուկայի փողոցներից մեկը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիզելա Յանուշևսկա» հոդվածին։