1923 թվականից՝ ֆրանսիական սոցիալիստական կուսակցության գործիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939-1945 թթ.) մասնակցել է Դիմադրության շարժմանը։ Եղել է Ազգային ժողովի նախարար (1946 թվականից), ֆրանսիական սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար (1946-1969 թթ.), Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ (1951-1969 թթ.), պետ․ նախարար (1946-1947 թթ., 1950-1951 թթ.), պրեմիեր նախարար (1956-1957 թթ.)։ Մոլլեի կառավարությունը անցկացրել է որոշ սոցիալական ռեֆորմներ։ Ֆրանսիայի մասնակցությունը Եգիպտոսի դեմ անգլոֆրանսիսրայելական ագրեսիային (1956 թ.), գաղութային պատերազմի շարունակումը Ալժիրում (1954-1962 թթ.) պատճառ են դարձել դեմոկրատական ուժերի պառակտման և Մոլլեի հրաժարականին (1957 թ.)։ Մոլլեն աջակցել է դեմոկրատական և սոցիալիստական ձախ ուժերի ֆեդերացիայի ստեղծմանը (1965 թ.)։ 1969 թվականից Սոցիալիստական հետազոտությունների համալսարանական կենտրոնի նախագահն էր։ 1956 և 1963 թվականներին պաշտոնական այցով եղել է ԽՍՀՄ-ում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 691)։