Գերհարդ Բաստ
Գերհարդ Բաստ ավստր․ Gerhard Bast | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1911[1] |
Ծննդավայր | Kočevje, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | մարտի 9, 1947[1] (36 տարեկան) |
Մահվան վայր | Բրենների լեռնանցք[1] |
Քաղաքացիություն | Ավստրիա և Նացիստական Գերմանիա |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր և Իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | իրավաբան և Gestapo employee |
Աշխատավայր | Գեստապո |
Զբաղեցրած պաշտոններ | Q106887414? |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ՍՍ |
Երեխաներ | Martin Pollack? |
Գերհարդ Բաստ (գերմ.՝ Gerhard Bast, հունվարի 12, 1911[1], Kočevje, Ավստրո-Հունգարիա - մարտի 9, 1947[1], Բրենների լեռնանցք[1]), ավստրիացի իրավաբան, ՍՍ (կազմակերպություն)|ՍՍ կազմակերպության շտուրմբանֆյուրեր, գեստապոյի աշխատակից և անվտանգության ոստիկանության։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերհարդ Բաստը ծնվել է 1911 թվականի հունվարի 12-ին, ծագումով գերմանացի իրավաբան Ռուդոլֆ Բաստի ընտանիքում։ 1912 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ամշտետտեն։ Հաճախել է Վելսի հումանիտար գիմնազիան, որն ավարտել է 1929 թվականին։ Գրացի Կառլի և Ֆրանցի համալսարանում սովորել է կառավարում, դարձել է նույն համալսարանի «Գերմանիա Գրաց» ուսանողական համայնքի անդամ։ 1935 թվականի դեկտեմբերի 10-ին ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան։
1931 թվականի հոկտեմբերի 30-ին նա միացել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը (տոմս թիվ 612972) և ծառայության է անցել ՍՍ կազմակերպությունում (թիվ 23064)։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Սենտ Պյոլտենի շրջանային դատարանում, սակայն 1936 թվականի հունվարի 27-ին նացիստական կուսակցության անդամ լինելու պատճառով ազատվել է աշխատանքից։ Հետագայում նա աշխատել է իր հոր գրասենյակում, որը նույնպես եղել է հավատարիմ նացիոնալ-սոցիալիստ։
1938 թվականի մարտի 20-ին ծառայության է անցել գեստապոյում, ծառայել է Գրացի գեստապոյի դեպարտամենտում, որտեղ 1939 թվականին դարձել է նացիստական ռեժիմի հակառակորդների հետաքննության դեմ պայքարի վարչության պետ։ 1940 թվականի մայիսին տեղափոխվել է Կոբլենցի գեստապոյի բաժանմունք։ 1941 թվականի հունվարից զբաղեցրել է Լինցի գեստապոյի ղեկավարի տեղակալի պաշտոնը, 1941 թվականի հունիսի 23-ին՝ Մյունստերի գեստապոյի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Այդ պաշտոնում նա մասնակցել է հրեաների արտաքսմանը Մյունսթերից Ռիգայի գետտո և լեհ հարկադիր աշխատողների սպանությանը[2]։
Բաստը ներգրավված է եղել հրեաների, պարտիզանների և քաղաքացիական անձանց սպանության մեջ։ 1943 թվականի հունվարին կրկին տեղափոխվել է Լինց, որտեղ գլխավորել է գեստապոյի ղեկավարի պաշտոնը։ 1943 թվականի նոյեմբերի 14-ին նա որսի ժամանակ պատահաբար կրակել է 12-ամյա տղային՝ Ալոիս Կլաուբաուֆին և սպանել նրան։ 1944 թվականի մայիսի 31-ին Վիեննայի ՍՍ-ի և ոստիկանության դատարանը Բաստին դատապարտել է չորս ամսվա ազատազրկման, սակայն ՍՍ-ի ղեկավար Հայնրիխ Հիմլերը նրան ներում է շնորհել և ուղարկել Արևելք։ 1944 թվականի հունիսից ղեկավարել է այնզացգրուպի 7ա զոնդեր կոմանդան։ 1944 թվականի սեպտեմբերին ստորաբաժանման մնացած անդամների հետ Բաստը տեղափոխվել է Սլովակիա, որտեղ կռվել է պարտիզանների դեմ։
Պատերազմի ավարտից հետո նա թաքնվել է Ավստրիայում։ Նա մինչև 1946 թվականի աշնանը ապաստան է գտել Հարավային Տիրոլում գտնվող մի ֆերմերի մոտ։ 1947 թվականի մարտի սկզբին ժամանել է Հռոմ։ Բաստը մտադրվել է փախչել Պարագվայ։ 1947 թվականի մարտի 5-ին Կարմիր Խաչից անձնագիր է ստացել Ֆրանց Գեյերի անունով։ 1947 թվականի մարտի 9-ին Բրենների լեռնանցքով Ավստրիայի սահմանը հատելիս սպանվել և կողոպտվել է իր ուղեկցորդ Ռուդոլֆ Գրասշտայների կողմից։ 1949 թվականին Ռուդոլֆ Գրասշտայները սպանության և կողոպուտի համար դատապարտվել է 30 տարվա ազատազրկման։
Ավստրիացի գրող Մարտին Պոլակը Գերհարդ Բաստի ապօրինի որդին է։ Փոլակը գրել է «Der Tote im Bunker. Bericht über meinen Vater» գիրքը, որը հրատարակվել է Վիեննայում 2004 թվականին[3]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]գերմաներեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Matthias Gafke Gerhard Bast // Heydrichs Ostmärker. Das österreichische Führungspersonal der Sicherheitspolizei und des SD 1939–1945. — Darmstadt: Wissenschaftliche Buchgesellschaft, 2015. — S. 202—225. — ISBN 978-3-534-26465-0
- Ernst Klee Das Personenlexikon zum Dritten Reich. Wer war was vor und nach 1945. — Frankfurt am Main: Fischer-Taschenbuch Verlag, 2007. — ISBN 978-3-596-16048-8
- Helge Dvorak 7: Supplement A–K // Biographisches Lexikon der Deutschen Burschenschaft. — Heidelberg: Winter Universitätsverlag, 2013. — Bd. I: Politiker. — S. 45—46. — ISBN 978-3-8253-6050-4
- Martin Pollack Der Tote im Bunker. Bericht über meinen Vater. — Wien: Paul Zsolnay Verlag, 2004. — ISBN 3-552-05318-2
- Gerald Steinacher Nazis auf der Flucht. Wie Kriegsverbrecher über Italien nach Übersee entkamen. — Frankfurt am Main, 2010. — ISBN 978-3-596-18497-2
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #129415987 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Josef Fiala Österreicher in den SS-Einsatzgruppen und SS-Brigaden: Die Tötungsaktionen in der Sowjetunion 1941-1942. — Diplomica Verlag, 2010. — S. 88. — 133 S. — ISBN 9783842850156
- ↑ Der schneidige Gerd
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Gerhard Bast (1911—1947)» (PDF). e-gov.ooe.gv.at (գերմաներեն). Վերցված է 19-03-2019-ին.
- Record of interrogation of Bast's father in 1947 in the archives of the IFZ (PDF; 2,6 MB)
- Biography of Dr. Gerhard Bast