Գերհարդ Բաստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերհարդ Բաստ
ավստր․ Gerhard Bast
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1911(1911-01-12)[1]
ԾննդավայրKočevje, Ավստրո-Հունգարիա
Մահացել էմարտի 9, 1947(1947-03-09)[1] (36 տարեկան)
Մահվան վայրԲրենների լեռնանցք[1]
Քաղաքացիություն Ավստրիա և  Նացիստական Գերմանիա
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր և Իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունիրավաբան և Gestapo employee
ԱշխատավայրԳեստապո
Զբաղեցրած պաշտոններQ106887414?
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
War Victory Cross Military Merit Cross II. Class Ռազմական ծառայությունների համար առաջին դասի խաչ և NSDAP Long Service Award
ԱնդամությունՍՍ
ԵրեխաներMartin Pollack?

Գերհարդ Բաստ (գերմ.՝ Gerhard Bast, հունվարի 12, 1911(1911-01-12)[1], Kočevje, Ավստրո-Հունգարիա - մարտի 9, 1947(1947-03-09)[1], Բրենների լեռնանցք[1]), ավստրիացի իրավաբան, ՍՍ (կազմակերպություն)|ՍՍ կազմակերպության շտուրմբանֆյուրեր, գեստապոյի աշխատակից և անվտանգության ոստիկանության։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերհարդ Բաստը ծնվել է 1911 թվականի հունվարի 12-ին, ծագումով գերմանացի իրավաբան Ռուդոլֆ Բաստի ընտանիքում։ 1912 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ամշտետտեն։ Հաճախել է Վելսի հումանիտար գիմնազիան, որն ավարտել է 1929 թվականին։ Գրացի Կառլի և Ֆրանցի համալսարանում սովորել է կառավարում, դարձել է նույն համալսարանի «Գերմանիա Գրաց» ուսանողական համայնքի անդամ։ 1935 թվականի դեկտեմբերի 10-ին ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան։

1931 թվականի հոկտեմբերի 30-ին նա միացել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը (տոմս թիվ 612972) և ծառայության է անցել ՍՍ կազմակերպությունում (թիվ 23064)։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Սենտ Պյոլտենի շրջանային դատարանում, սակայն 1936 թվականի հունվարի 27-ին նացիստական կուսակցության անդամ լինելու պատճառով ազատվել է աշխատանքից։ Հետագայում նա աշխատել է իր հոր գրասենյակում, որը նույնպես եղել է հավատարիմ նացիոնալ-սոցիալիստ։

1938 թվականի մարտի 20-ին ծառայության է անցել գեստապոյում, ծառայել է Գրացի գեստապոյի դեպարտամենտում, որտեղ 1939 թվականին դարձել է նացիստական ռեժիմի հակառակորդների հետաքննության դեմ պայքարի վարչության պետ։ 1940 թվականի մայիսին տեղափոխվել է Կոբլենցի գեստապոյի բաժանմունք։ 1941 թվականի հունվարից զբաղեցրել է Լինցի գեստապոյի ղեկավարի տեղակալի պաշտոնը, 1941 թվականի հունիսի 23-ին՝ Մյունստերի գեստապոյի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Այդ պաշտոնում նա մասնակցել է հրեաների արտաքսմանը Մյունսթերից Ռիգայի գետտո և լեհ հարկադիր աշխատողների սպանությանը[2]։

Բաստը ներգրավված է եղել հրեաների, պարտիզանների և քաղաքացիական անձանց սպանության մեջ։ 1943 թվականի հունվարին կրկին տեղափոխվել է Լինց, որտեղ գլխավորել է գեստապոյի ղեկավարի պաշտոնը։ 1943 թվականի նոյեմբերի 14-ին նա որսի ժամանակ պատահաբար կրակել է 12-ամյա տղային՝ Ալոիս Կլաուբաուֆին և սպանել նրան։ 1944 թվականի մայիսի 31-ին Վիեննայի ՍՍ-ի և ոստիկանության դատարանը Բաստին դատապարտել է չորս ամսվա ազատազրկման, սակայն ՍՍ-ի ղեկավար Հայնրիխ Հիմլերը նրան ներում է շնորհել և ուղարկել Արևելք։ 1944 թվականի հունիսից ղեկավարել է այնզացգրուպի 7ա զոնդեր կոմանդան։ 1944 թվականի սեպտեմբերին ստորաբաժանման մնացած անդամների հետ Բաստը տեղափոխվել է Սլովակիա, որտեղ կռվել է պարտիզանների դեմ։

Պատերազմի ավարտից հետո նա թաքնվել է Ավստրիայում։ Նա մինչև 1946 թվականի աշնանը ապաստան է գտել Հարավային Տիրոլում գտնվող մի ֆերմերի մոտ։ 1947 թվականի մարտի սկզբին ժամանել է Հռոմ։ Բաստը մտադրվել է փախչել Պարագվայ։ 1947 թվականի մարտի 5-ին Կարմիր Խաչից անձնագիր է ստացել Ֆրանց Գեյերի անունով։ 1947 թվականի մարտի 9-ին Բրենների լեռնանցքով Ավստրիայի սահմանը հատելիս սպանվել և կողոպտվել է իր ուղեկցորդ Ռուդոլֆ Գրասշտայների կողմից։ 1949 թվականին Ռուդոլֆ Գրասշտայները սպանության և կողոպուտի համար դատապարտվել է 30 տարվա ազատազրկման։

Ավստրիացի գրող Մարտին Պոլակը Գերհարդ Բաստի ապօրինի որդին է։ Փոլակը գրել է «Der Tote im Bunker. Bericht über meinen Vater» գիրքը, որը հրատարակվել է Վիեննայում 2004 թվականին[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

գերմաներեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Matthias Gafke Gerhard Bast // Heydrichs Ostmärker. Das österreichische Führungspersonal der Sicherheitspolizei und des SD 1939–1945. — Darmstadt: Wissenschaftliche Buchgesellschaft, 2015. — S. 202—225. — ISBN 978-3-534-26465-0
  • Ernst Klee Das Personenlexikon zum Dritten Reich. Wer war was vor und nach 1945. — Frankfurt am Main: Fischer-Taschenbuch Verlag, 2007. — ISBN 978-3-596-16048-8
  • Helge Dvorak 7: Supplement A–K // Biographisches Lexikon der Deutschen Burschenschaft. — Heidelberg: Winter Universitätsverlag, 2013. — Bd. I: Politiker. — S. 45—46. — ISBN 978-3-8253-6050-4
  • Martin Pollack Der Tote im Bunker. Bericht über meinen Vater. — Wien: Paul Zsolnay Verlag, 2004. — ISBN 3-552-05318-2
  • Gerald Steinacher Nazis auf der Flucht. Wie Kriegsverbrecher über Italien nach Übersee entkamen. — Frankfurt am Main, 2010. — ISBN 978-3-596-18497-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #129415987 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Josef Fiala Österreicher in den SS-Einsatzgruppen und SS-Brigaden: Die Tötungsaktionen in der Sowjetunion 1941-1942. — Diplomica Verlag, 2010. — S. 88. — 133 S. — ISBN 9783842850156
  3. Der schneidige Gerd

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Gerhard Bast (1911—1947)» (PDF). e-gov.ooe.gv.at (գերմաներեն). Վերցված է 19-03-2019-ին.
  • Record of interrogation of Bast's father in 1947 in the archives of the IFZ (PDF; 2,6 MB)
  • Biography of Dr. Gerhard Bast