Գեորգի Լեոնիձե
Գեորգի Լեոնիձե վրաց.՝ გიორგი ლეონიძე | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27 1899 (հունվարի 8 1900) կամ դեկտեմբերի 27, 1899[1] |
Ծննդավայր | Փոքր Ձեուլ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | օգոստոսի 9, 1966[2][1] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Մթածմինդա |
Գրական անուն | გოგლა ლეონიძე |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, գրող և հասարակական գործիչ |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Ժանրեր | քնարապատմողական և Սցենար |
Ուշագրավ աշխատանքներ | Q28015961? և Q28015964? |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Giorgi Leonidze Վիքիպահեստում |
Գեորգի Լեոնիձե (վրաց.՝ გიორგი ლეონიძე, դեկտեմբերի 27 1899 (հունվարի 8 1900) կամ դեկտեմբերի 27, 1899[1], Փոքր Ձեուլ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 9, 1966[2][1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), վրացի խորհրդային բանաստեղծ, Վրացական ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1959), Վրացական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1944)։ Ստալինյան երեք մրցանակների դափնեկիր (1941, 1950, 1952)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Լեոնիձեն ծնվել է 1899 թվականի դեկտեմբերի 15-ին (27-ին) Փաթարձեուլի գյուղում։ 1913 թվականին ավարտել է Թիֆլիսի հոգևոր ուսումնարանը, իսկ 1918 թվականին՝ Թիֆլիսի հոգևոր սեմինարիան։ 1919-1921 թվականներին սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1921-1922 թվականներին աշխատել է որպես աշխատել է Վրացական ԽՍՀ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի Գլխավոր քաղլուսվարչության գրականության բաժնի տնօրենի օգնական։ 1922-1930 թվականներին «Բախտրիոնի» գրական թերթի խմբագիր, աշխատել է «Գրեմդլի», «Դրոշա», «Վրաստանի տնտեսագետ» թերթերում։
1939-1951 թվականներին Գեորգի Լեոնիձեն եղել է Վրացական ԽՍՀ Գրականության պետական թանգարանի տնօրեն։ 1951 թվականին դարձել է Վրացական ԽՍՀ Գրողների միության նախագահ։ Եղել է Վրացական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատգամավոր (1944)։ Եղել է Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտեի անդամ։
Գեորգի Լեոնիձեն մահացել է 1966 թվականի օգոստոսի 9-ին Թբիլիսիում։ Թաղված է Թբիլիսիի Մթածմինդա պանթեոնում[3]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրական գործունեությամբ Գեորգի Լեոնիձեն զբաղվել է 1916 թվականից։ 1918 թվականին դարձել է վրացի սիմվոլիստների «Կապույտ եղջյուրներ» գրական խմբակի անդամ, սակայն շուտով հեռացել է։ 1924-1925 թվականներին գրել է քնարական ստեղծագործություններ՝ «Նինոցմինդայի գիշերը», «Ղփչաղի ժամադրությունը», «Խայտահավ» և այլն։
1920-ական թվականների վերջին Լեոնիձեն, հնարավոր է, ստիպված է եղել անդրադառնալ սոցիալիզմի թեմային («Գիշերը Զագէսի վրա», «Իորիի ափերին»)։ 1936 թվականի ողբերգությունը, երբ բռնաճնշումների ենթարկվեց նրա եղբայրը՝ մանրէաբան Լեոն Լեոնիձեն, Գեորգի Լեոնիձեին դրդեց ստեղծել իր հավատարմությունն ու հպատակությունն արտահայտող բանաստեղծությունների շարք, որ «համակված էր խորհրդային խոր հայրենասիրությամբ» («Հայրենիքիս եմ երգում» (1936), «Լենինին» (1936), «Ստալին. մանկություն և պատանեկություն» (1939)։
Հետպատերազմյան տարիներին Գեորգի Լեոնիձեն իր ստեղծագործություններում անդրադարձել է վրաց ժողովրդի պատմական արմատներին («Սամգորի» (1950), «Պորթոխալա» (1951), «Բերշոուլա» (1951))։ Գրել է վրացի բանաստեղծներ Բեսիկիի ու Բարաթաշվիլիի կենսագրությունները։
Գեորգի Լեոնիձեի ստեղծագործությանը հատուկ են հերոսական-ռոմանտիկական պաթոսը, զսպվածութունն ու քնարականությունը։ 1962 թվականին լույս է տեսել նրա պատմվածքների «Կախարդական ծառ» ժողովածուն։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1941) - «Ստալին. մանկություն և պատանեկություն» (1939) ստեղծագործության համար
- Ստալինյան մրցանակ (1950) - «Ջուրգայի վահանը» գունավոր երաժշտական ֆիլմի սցենարի համար (1944)
- Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1952) - «Բերշոուլա» (1951) և «Պորթոխալա» (1951) պոեմների համար
- Լենինի երկու շքանշան
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
- Վրացական ԽՍՀ ժողովրդական գրող (1959)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Леонидзе Георгий Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Rayfield, Donald (2000), The Literature of Georgia: A History, p. 256. Routledge, ISBN 0-7007-1163-5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- George L. Kavtaradze, Giorgi Leonidze (Biography) [1]. Accessed on November 19, 2007.
- George L. Kavtaradze, Giorgi Leonidze and his Poetry [2]. Accessed on October 6, 2010.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Լեոնիձե» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 569)։ |
- Հունվարի 8 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Դեկտեմբերի 27 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Օգոստոսի 9 մահեր
- 1966 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Մթածմինդա պանթեոնում թաղվածներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Վրացի գրողներ
- Վրացի բանաստեղծներ
- Խորհրդային գրողներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով