Jump to content

Գեորգի Զլատարսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Զլատարսկի
բուլղար․՝ Георги Златарски
Ծնվել էհունվարի 25 (փետրվարի 6), 1854
Վելիկո Տիռնովո, Օսմանյան կայսրություն
Մահացել էօգոստոսի 9 (22), 1909 (55 տարեկան)
Վելիկո Տիռնովո, Բուլղարիայի թագավորություն
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտություներկրաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սոֆիայի համալսարան
Գործունեության ոլորտերկրաբանություն[1]
Պաշտոն(ներ)Սոֆիայի համալսարանի ռեկտոր, Սոֆիայի համալսարանի ռեկտոր և Սոֆիայի համալսարանի ռեկտոր
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա, Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
Ալմա մատերԶագրեբի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր և Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն[1], գերմաներեն և անգլերեն
Եղել է գիտական ղեկավարՊետր Բակալով
ՀայրQ12288398?
 Georgi Zlatarski Վիքիպահեստում

Գեորգի Նիկոլով Զլատարսկի (բուլղար․՝ Георги Николов Златарски, 25 հունվարի, 1854, Տիռնովո - 9 օգոստոսի, 1909, Տիռնովո) բուլղարացի երկրաբան, առաջին գիտնականը, որ երկրաբանությամբ է զբաղվել Բուլղարիայում, Բուլղարիայի գրական միության (ներկայում՝ Բուլղարիայի գիտությունների ակադեմիա) և արտասահմանյան գիտությունների ակադեմիաների անդամ[2][3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Զլատարսկին ծնվել է 1854 թվականի հունվարի 25-ին Տիռնովո քաղաքում (ներկայում՝ Վելիկո Տիռնովո, Բուլղարիա)՝ Նիկոլա Զլատարսկու ընտանիքում, ով եղել է լուսավորական ու եկեղեցական ազգային շարժման գործիչ։ Գեորգի Զլատարսկին ուներ երեք եղբայր՝ Ալեքսանդր (տնտեսագետ), Վասիլ (պատմաբան) և Ստեֆան (սպա)։

Գեորգի Զլատարսկին Տիռնովոյում ավարտել է գիմնազիան, ապա ուսումը շարունակել է Զագրեբի Կայսերական լիցեյում և Ստամբուլում[5]։ 1880 թվականին նա ավարտել է Զագրեբի համալսարանը (մասնագիտավումը՝ բնական գիտություններ) և նույն թվականի հունիսից որպես հանքաբան-երկարաբան աշխատանքի է անցել Բուլղարիայի ֆինանսների նախարարությունում։ 1890 թվականին դարձել է լեռնային ու երկրաբանական լուսանկարահանումների աշխատանքների ղեկավար, իսկ 1893 թվականին՝ Առևտրի և հողագործության նախարարության երկրաբանության բաժնի տնօրեն։ Աշխատել է Ավստրիայում և Անգլիայում, մտերիմ հարաբերություններ է պահպանել Ֆրանց Տուլայի ու Կոնստանտին Իրեչեկի հետ[6]։

Գեորգի Զլատարսկին դասավանդել է Սոֆիայի համալսարանում և 1903-1904 թվականներին եղել է նույն համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկանը։ Դրանից առաջ նա երկու անգամ ընտրվել էր համալսարանի ռեկտոր (1897-1898 և 1901-1902 թվականներին)։ Նա դասավանդել է ընդհանուր երկրաբանություն, անողնաշար կենդանիների հնէաբանություն, ֆիզիոգրաֆիկ և դինամիկ երկրաբանություն, գեոտեկտոնիկա և ստրատիգրաֆիկ երկրաբանություն, հնակենդանաբանություն և այլն[7]։

Մատենագրություն[8]

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Chisholm, Hugh, ed. (1911). "Bulgaria/Language". Encyclopædia Britannica (11th ed.). Cambridge University Press.
  3. Златарски, Георги Николов в Кратка българска енциклопедия, том 1, издателство на БАН, София, 1964, стр. 420
  4. Ц. Цанков, "Първият", Списание на Българското геологическо дружество, год. 55, кн. 3, 1994, стр. 1-8.
  5. Иречек, Конст. (1899). Княжество България: Негова повърхнина, природа, население, духовна култура, управление и нова история. Translated by Екатерина Каравелова. Пловдив: Хр. Г. Данов. էջ 305. Վերցված է 21 июня 2014-ին.
  6. Иречек, Конст. (1899). Княжество България: Негова повърхнина, природа, население, духовна култура, управление и нова история. Translated by Екатерина Каравелова. Пловдив: Хр. Г. Данов. էջ 308-9. Վերցված է 25 июня 2014-ին.
  7. Тодор Николов, "Ами Буе и Георги Златарски - две звезди в зората на българската геология", Списание на Българското геологическо дружество, год. 65, кн. 1-3, 2004, стр. 5-18.
  8. Алманах на Софийския университет 1888-1928, Кратка история на университета с животописни и книгописни сведения за преподавателите и асистентите от основаването на висшето училище насам, София: Университетска библиотека № 91, 1929, էջեր стр. 253-255

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Еким Бончев, Георги Златарски, Университетско издателство "Климент Охридски", София: 1988.
  • Петър Бакалов, Спомени за професор Георги Н. Златарски, Известия на Геологическия институт на Българската академия на науките, № 3, София: 1955, стр. 241-244.
  • Иван Борисов, Бележити български геолози, Народна просвета, София: 1981, стр. 7-19.
  • A. Lacroix, La vie de Georges Zlatarski, Bull Soc. geol France, Ser. 4, vol. 10, 1910, 338.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Զլատարսկի» հոդվածին։