Գեորգի Զլատարսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի Զլատարսկի
բուլղար․՝ Георги Златарски
Georgi N Zlatarski.jpg
Ծնվել էհունվարի 25, 1854(1854-01-25)
Վելիկո Տիռնովո, Օսմանյան կայսրություն
Մահացել էօգոստոսի 9, 1909(1909-08-09) (55 տարեկանում)
Վելիկո Տիռնովո, Բուլղարիայի թագավորություն
ԳերեզմանCentral Sofia Cemetery
ՔաղաքացիությունԲուլղարիա
Մասնագիտություներկրաբան
Հաստատություն(ներ)Սոֆիայի համալսարան
Գործունեության ոլորտերկրաբանություն
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԶագրեբի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր և Q28086602?
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն, գերմաներեն և անգլերեն
Եղել է գիտական ղեկավարՊետր Բակալով
Երեխա(ներ)Q12295200? և Վասիլ Զլատարսկի
ՀայրQ12288398?
Georgi Zlatarski Վիքիպահեստում

Գեորգի Նիկոլով Զլատարսկի (բուլղար․՝ Георги Николов Златарски, 25 հունվարի, 1854, Տիռնովո - 9 օգոստոսի, 1909, Տիռնովո) բուլղարացի երկրաբան, առաջին գիտնականը, որ երկրաբանությամբ է զբաղվել Բուլղարիայում, Բուլղարիայի գրական միության (ներկայում՝ Բուլղարիայի գիտությունների ակադեմիա) և արտասահմանյան գիտությունների ակադեմիաների անդամ[1][2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Զլատարսկին ծնվել է 1854 թվականի հունվարի 25-ին Տիռնովո քաղաքում (ներկայում՝ Վելիկո Տիռնովո, Բուլղարիա)՝ Նիկոլա Զլատարսկու ընտանիքում, ով եղել է լուսավորական ու եկեղեցական ազգային շարժման գործիչ։ Գեորգի Զլատարսկին ուներ երեք եղբայր՝ Ալեքսանդր (տնտեսագետ), Վասիլ (պատմաբան) և Ստեֆան (սպա)։

Գեորգի Զլատարսկին Տիռնովոյում ավարտել է գիմնազիան, ապա ուսումը շարունակել է Զագրեբի Կայսերական լիցեյում և Ստամբուլում[4]: 1880 թվականին նա ավարտել է Զագրեբի համալսարանը (մասնագիտավումը՝ բնական գիտություններ) և նույն թվականի հունիսից որպես հանքաբան-երկարաբան աշխատանքի է անցել Բուլղարիայի ֆինանսների նախարարությունում։ 1890 թվականին դարձել է լեռնային ու երկրաբանական լուսանկարահանումներկ աշխատանքների ղեկավար, իսկ 1893 թվականին՝ Առևտրի և հողագործության նախարարության երկրաբանության բաժնի տնօրեն։ Աշխատել է Ավստրիայում և Անգլիայում, մտերիմ հարաբերություններ է պահպանել Ֆրանց Տուլայի ու Կոնստանտին Իրեչեկի հետ[5]:

Գեորգի Զլատարսկին դասավանդել է Սոֆիայի համալսարանում և 1903-1904 եղել է նույն համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկանը։ Դրանից առառ նա երկու անգամ ընտրվել էր համալսարանի ռեկտոր (1897-1898 և 1901-1902 թվականներին)։ Նա դասավանդել է ընդհանուր երկրաբանություն, անողնաշար կենդանիների հնէաբանություն, ֆիզիոգրաֆիկ և դինամիկ երկրաբանություն, գեոտեկտոնիկա և ստրատիգրաֆիկ երկրաբանություն, հնակենդանաբանություն և այլն[6]:

Մատենագրություն[7][խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chisholm, Hugh, ed. (1911). "Bulgaria/Language". Encyclopædia Britannica (11th ed.). Cambridge University Press.
  2. Златарски, Георги Николов в Кратка българска енциклопедия, том 1, издателство на БАН, София, 1964, стр. 420
  3. Ц. Цанков, "Първият", Списание на Българското геологическо дружество, год. 55, кн. 3, 1994, стр. 1-8.
  4. Иречек Конст. (1899)։ Княжество България: Негова повърхнина, природа, население, духовна култура, управление и нова история։ Пловдив: Хр. Г. Данов։ էջ 305։ Վերցված է 21 июня 2014 
  5. Иречек Конст. (1899)։ Княжество България: Негова повърхнина, природа, население, духовна култура, управление и нова история։ Пловдив: Хр. Г. Данов։ էջ 308-9։ Վերցված է 25 июня 2014 
  6. Тодор Николов, "Ами Буе и Георги Златарски - две звезди в зората на българската геология", Списание на Българското геологическо дружество, год. 65, кн. 1-3, 2004, стр. 5-18.
  7. Алманах на Софийския университет 1888-1928, Кратка история на университета с животописни и книгописни сведения за преподавателите и асистентите от основаването на висшето училище насам, София: Университетска библиотека № 91, 1929, pp. стр. 253-255 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Еким Бончев, Георги Златарски, Университетско издателство "Климент Охридски", София: 1988.
  • Петър Бакалов, Спомени за професор Георги Н. Златарски, Известия на Геологическия институт на Българската академия на науките, № 3, София: 1955, стр. 241-244.
  • Иван Борисов, Бележити български геолози, Народна просвета, София: 1981, стр. 7-19.
  • A. Lacroix, La vie de Georges Zlatarski, Bull Soc. geol France, Ser. 4, vol. 10, 1910, 338.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]