Գեորգի Դոբրովոլսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Դոբրովոլսկի
Դիմանկար
Ծնվել էհունիսի 1, 1928(1928-06-01)[1][2]
ԾննդավայրՕդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհունիսի 30, 1971(1971-06-30)[1] (43 տարեկան)
Մահվան վայրՍոյուզ 11 կամ ցածր մերձերկրյա ուղեծիր
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՅու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա (1961)
Մասնագիտությունտիեզերագնաց և օդաչու
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
 Georgy Dobrovolsky Վիքիպահեստում

Գեորգի Տիմոֆեևիչ Դոբրովոլսկի (ռուս.՝ Георгий Тимофеевич Добровольский, հունիսի 1, 1928(1928-06-01)[1][2], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հունիսի 30, 1971(1971-06-30)[1], Սոյուզ 11 և ցածր մերձերկրյա ուղեծիր), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, փոխգնդապետ, Խորհրդային Միության հերոս (30․6․1971 թվականին, հետմահու)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Օդեսայի ռազմաօդային ուժերի հատուկ դպրոցը (1946), Չուգունի օդաչուների ռազմաավիացիոն ուսումնարանը (1950) և Յուրի Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիան (1961

«Սոյուզ-11»-ի զոհված անձնակազմի անդամների հիշատակին նվիրված ԽՍՀՄ նամականիշ, 1971 թ., 4 կոպեկ

Տիեզերագնացների ջոկատում է եղել 1963 թվականից։ 1971 թվականի հունիսի 6-ին, որպես անձնակազմի հրամանատար, Վլադիսլավ Վոլկովի և Վիկտոր Պացաևի հետ թռիչք է կատարել «Սոյուզ-11» արբանյակ-տիեզերանավով։ 1971 թվականի հունիսի 7-ից թռիչքն ընթացել է ապրիլի 19-ից շուրջերկրյա ուղեծրում գտնվող «Սալյուտ» գիտակայանի հետ մեկտեղ։ Հունիսի 30-ին, թռիչքի ծրագիրը ավարտելուց հետո, Երկիր վերադառնալիս Դոբրովոլսկին և «Սոյուզ-11»-ի անձնակազմի մյուս անդամները զոհվել են։

Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Добровольский Георгий Тимофеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 8 : Дебитор — Евкалипт. — С. 373.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 429
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Դոբրովոլսկի» հոդվածին։