Գեորգի Նալբանդյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նալբանդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեորգի Նալբանդյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1926 Չիտա, Հեռավորարևելյան ափ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 5, 1998 (72 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | բանասեր, լեզվաբան, արևելագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Պաշտոն(ներ) | դեկան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1951) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1972) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, պարսկերեն և ռուսերեն |
Գեորգի Մկրտչի Նալբանդյան (հունվարի 5, 1926, Չիտա, Հեռավորարևելյան ափ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 5, 1998, Երևան, Հայաստան), հայ բանասեր-լեզվաբան, արևելագետ, մանկավարժ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1973)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1952 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1968-1973 թվականներին եղել է արևելագիտության ֆակուլտետի դեկան, 1973-1998 թվականներին՝ իրանագիտության և քրդագիտական բանասիրության ամբիոնների վարիչ[1][2]։
Ուսումնասիրությունները վերաբերում են պարսկերենի հին, միջին և նոր շրջաններին, պարսկերենի և հայերենի առնչություններին։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կազմել է պարսկերենի դասագրքեր՝ պարսկական թեքումով հայկական դպրոցների համար։
- Ուրվագծեր արդի պարսկերենի հնչյունաբանության։ Դասախոսություն արդի պարսկերենի հնչյունաբանության դասընթացից, Երևան, 1961։
- Պարսից լեզվի քերականություն, 1980։
- Պարսկերեն-հայերեն բառարան, 1987[3]։
Պարսկերեն թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, 1984։
- Եզնիկ Կողբացի, Եղծ ադանդոց, 1989։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Zarkfoundation - Գեորգի Նալբանդյան». zarkfoundation.com.
- ↑ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Նալբանդյան , Գեորգի Մկրտչի». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Նալբանդյան» հոդվածին։ |
|