Գեորգի Նալբանդյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նալբանդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեորգի Նալբանդյան | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 5, 1926[1] Չիտա, Հեռավորարևելյան ափ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | նոյեմբերի 5, 1998[1] (72 տարեկան) Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | բանասեր, լեզվաբան, արևելագետ և համալսարանի դասախոս |
| Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
| Պաշտոն(ներ) | դեկան |
| Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1951) |
| Կոչում | պրոֆեսոր |
| Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1972) |
| Տիրապետում է լեզուներին | հայերեն, պարսկերեն և ռուսերեն |
Գեորգի Մկրտչի Նալբանդյան (հունվարի 5, 1926[1], Չիտա, Հեռավորարևելյան ափ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 5, 1998[1], Երևան, Հայաստան), հայ բանասեր-լեզվաբան, արևելագետ, մանկավարժ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1973)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1952 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1968-1973 թվականներին եղել է արևելագիտության ֆակուլտետի դեկան, 1973-1998 թվականներին՝ իրանագիտության և քրդագիտական բանասիրության ամբիոնների վարիչ[2][3]։
Ուսումնասիրությունները վերաբերում են պարսկերենի հին, միջին և նոր շրջաններին, պարսկերենի և հայերենի առնչություններին։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կազմել է պարսկերենի դասագրքեր՝ պարսկական թեքումով հայկական դպրոցների համար։
- Ուրվագծեր արդի պարսկերենի հնչյունաբանության։ Դասախոսություն արդի պարսկերենի հնչյունաբանության դասընթացից, Երևան, 1961։
- Պարսից լեզվի քերականություն, 1980։
- Պարսկերեն-հայերեն բառարան, 1987[4]։
Պարսկերեն թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, 1984։
- Եզնիկ Կողբացի, Եղծ ադանդոց, 1989։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Zarkfoundation - Գեորգի Նալբանդյան». zarkfoundation.com.
- ↑ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Նալբանդյան , Գեորգի Մկրտչի». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Նալբանդյան» հոդվածին։ |
| ||||||||||||