Jump to content

Գեորգ Ֆրիդրիխ Ցունդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգ Ֆրիդրիխ Ցունդել
գերմ.՝ Georg Friedrich Zundel
Ծնվել էհոկտեմբերի 13, 1875(1875-10-13)[1]
ԾննդավայրՎիրնսհայմ
Վախճանվել էհունիսի 7, 1948(1948-06-07)[1] (72 տարեկան)
Մահվան վայրՇտուտգարտ, Գերմանիա[2]
ՔաղաքացիությունԳերմանիա
ԿրթությունState Academy of Fine Arts Stuttgart? (1896)
Դավանանքլյութերականություն
Մասնագիտություննկարիչ և ագարակապան
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչRobert von Haug? և Jakob Grünenwald?
ԱմուսինԿլարա Ցետկին և Paula Zundel?
ԶավակներGeorg Zundel?
 Friedrich Zundel Վիքիպահեստում

Գեորգ Ֆրիդրիխ Ցունդել (գերմ.՝ Georg Friedrich Zundel, հոկտեմբերի 13, 1875(1875-10-13)[1], Վիրնսհայմ - հունիսի 7, 1948(1948-06-07)[1], Շտուտգարտ, Գերմանիա[2]), գերմանացի դիմանկարիչ, սոցիալիստ քաղաքական գործիչ, բարերար։

Կլարա Ցետկինի երկրորդ ամուսինը[3], գերմանացի արդյունաբերող Ռոբերտ Բոշի փեսան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է խաղողագործի և անտառապահի որդի, վեց տարեկանում կորցրել է մորը, ոչ մտերմիկ հարաբերություններ է ունեցել հոր երկրորդ կնոջ հետ։ Ներկարարություն սովորելու նպատակով 14 տարեկանում թողել է հորական տունը և մեկնել Պֆորցխայ։ Մասնգիտանալուց հետո 1891 թվականից 6 տարի Մայնի Ֆրանկֆուրտում աշխատել է դեկորատիվ տարրեր արտադրող արտադրամասում, որտեղ սերտորեն ծանոթացել է բանվորների կյանքին։ 1897 թվականին նկարչության դասեր է անցել Կարլսրուեի գեղարվեստի ակադեմիայում, որից հետո տեղափոխվել է Շտուտգարտի արվեստի դպրոց, որը 1901 թվականին ստացել է ակադեմիայի կարգավիճակ։ Ցունդելը սովորել է գերազանց, նրան հատկացվել է արհեստանոց, որտեղ նա պատվերներ է ընդունել և գումար վաստակել։

Ուսանղական տարիներին ուսումնասիրել է սոցիալիստական գաղափարներ։ 1898 թվականին դադարել է ուսումը․ նա բացահայտ արտահայտեց, որ սոցիալական ժողովրդավարության կողմանկից է և ուսանող արվեստագետների գործադուլի կազմակերպան համար հեռացվեց դպրոցից։ Գործադուլ հայտարարած ուսանողներին աջակցում էր գերմանացի մարքսիստ, սոցիալիստ և կանանց իրավունքների պաշտպան Կլարա Ցետկինը, որն այդ ժամանակաընթացքում՝ 1892-1917 թվականներին Շտուտգարտում եղել է գերմանական բանվորուհիների «Գլայհայթ» («Die Gleichheit») սինոդ թերթի պատասխանատու խմբագիրը։

Գեորգ Ֆրիդրիխ Ցունդելի և Պաուլա Բոշի գերեզմանոցը Թյուբինգենի քաղաքային գերեզմանոցում

Դպրոցից հեռացված Ցունդելը հայտնվել էր ծանր նյութական իրավիճակում, որին օգնել էր Կլարա Ցետկինը՝ պատվերներ ընդունելով նրա համար։ Ցունդելը ընկերություն էր անում Կլարայի հետ և հաճախ էր լինում վերջինիս տանը։ Նրանց ընկերությունն աստիճանաբար վերածվեց սիրային կապի, չնայած նրան, որ Կլարան 18 տարով մեծ էր Ցունդելից[4]։ Ընկերները, մասնավորապես Ավգուստ Բեբելը, իրենց քաղաքական ընդդիմախոսին համոզել են այդպիսի հապճեպ քայլ չկատարել։ Կլարան երկար տատանվում էր․ նրա սիրած անձնավորությունը գյուղական ընտանիքից էր, ցավում էր աշխատավոր դասակարգի համար, բայց հոգեկան կերտվածքով ավելի շատ երազկոտ էր, քան մարտնչող։ Ցետկինը վճռական խոսքի իրավունքը թողել էր որդիներին, այդպես էր հիշում նրա որդին՝ Մաքսիմը։ Որդիները հավանության են արժանացրել մոր ընտրությունը և ընկերացել են Ցունդելի հետ։

Պաուլա Բոշ

Ցունդելը և Ցետկինը պաշտոնապես գրանցել են ամուսնությունը 1899 թվականին և միասին ապրել են մինչև 1914 թվականը։ Ցետկինը շատ երջանիկ էր։ Ցունդելի կողմից ստացվող մեծ եկամուտները հնարավորություն տվեցին նրանց ունենալ լավ տուն և ավտոմեքենա։ Ամուսիններն ապրել են ամառանոցում, որն ուներ այգի, Շտուտգարդից ներքև՝ Զիլենբուխում գտնվում էր նրանց արհեստանոցը, որն էլ դարձել է ամբողջ աշխարհում սոցիալիստական կազմակերպության առաջնորդների սիրելի հավաքատեղին։ Ցետկինին և Ցունդելին հաճախ հյուրընկալվում էր Ալեքսանդրա Կոլոնտայը։ 1907 թվականին Ցունդելի տանն է եղել նաև Լենինը։

Ցունդելի գաղափարախոսությունը արտահայտվել է նրա ստեղծագործության մեջ։ Այդ ընթացքում ստեղծվել է սովահար աշխատավորների դիմանկարների մի շարք, որոնք կապիտալիստական կարգերի դեմ էին դուրս եկել։ Աշխատավորների սոցիալական ծագումը չէր երևում, շեշտը դրվել էր նրանց անհատականության վրա։ Ցունդելը նաև իր կնոջ համար մի քանի դիմանկար էր նկարել։ Ձեռնարկատեր Ռոբերտ Բոշը 1907 թվականին Ցունդելին պատվիրել է դստրերի՝ Պաուլի և Մարգարիտայի դիմանկարները։ Ցունդելն ակտիվորեն համագործակցել է շտուտգարդյան հայրենասիրական կազմակերպության գործունեությանը, նկարներ է նկարել և ձևավորել է հավաքների սրահը, մասնակցել է հանգստյան տան ներքին հարդարանքի ձևավորմանը, իր ներդրումն է ունեցել սոցիալիստական շարժման մեջ գեղարվեստական ստեղծագործության ունեցած դերի հարցում։ Ցունդելների ընտանիքում տարակարծություն է առաջացել Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում՝ քաղաքական հողի վրա․ ամուսինները համակարծիք չէին Կառլ Լիբկնեխտի գլխավորությամբ գերմանական ձախերի ճամբարի դեմ անօրինական ճանապարհներով պայքար մղելու դեմ։

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո Ցունդելը ստեղծագործել է ռեալիստական գեղանկարչության, դիցաբանական և կրոնական մոտիվներով՝ քավություն թեմայով։ Ցետկինի հետ ամուսնալուծությունը գրանցվել է 1928 թվականին։ Ամուսնալուծությունից հետո Ցունդելն ամուսնացել է Պաուլա Բոշի հետ, որի մանկական դիմանկարը նա նկարել էր։ Վիրավորված Կլարա Ցետկինը «Մշակույթ և պրոլետարիատ» հոդվածում ակնարկել է ամուսնու թույլ բնավորության մասին․ «Թույլերն ու նվազները սկզբում ձգտում են աստղերին, հետո խոնարհվում են կապիտալիստական դասակարգի օրենքների առջև և ծառայում նրան»[5]։

Պաուլան հետ Ցունդելը մեկնել է Բերգհոֆի իր բնակատեղին, որն աղջիկների համար կառուցել է 1921 թվականին Ռոբերտ Բոշը։ Բերգհոֆում Ցունդելը շարունակել է զբաղվել մշակույթով, տարվել է նաև գյուղատնտեսությամբ։ Ցունդելի ստեղծագործության ավելի ուշ շրջանին բնորոշ են քրիստոնեական տարրերով իդեալիստական մոտիվներ։ Պաուլա Բոշի հետ ամուսնությունից ծնվել է որդին՝ Գեորգ Ցունդելը՝ ֆիզիկոս և մարդասեր։

Գեորգ Ֆրիդրիխ Ցունդելը մահացել է 1947 թվականին, թաղված է Թյուբինգենի քաղաքային գերեզմանոցում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #119467038 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «ЖЗЛ (ГЕОРГ ФРИДРИХ ЦУНДЕЛЬ. ВТОРОЙ МУЖ КЛАРЫ ЦЕТКИН БЫЛ ХУДОЖНИКОМ!). Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  4. «Молодые любовники Цеткин, Люксембург и Коллонтай: слабости сильных женщин». ivona.bigmir.net (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  5. «Клара у Карла не крала кораллы». xn--e1abcgakjmf3afc5c8g.xn--p1ai (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Ֆրիդրիխ Ցունդել» հոդվածին։