Ռոբերտ Բոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Բոշ
գերմ.՝ Robert August Bosch
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 23, 1861(1861-09-23)[1][2]
ԾննդավայրAlbeck, Գերմանիա[3]
Մահացել էմարտի 12, 1942(1942-03-12)[2] (80 տարեկան)
Մահվան վայրՇտուտգարտ, Նացիստական Գերմանիա[4]
ԳերեզմանWaldfriedhof Stuttgart
ՔաղաքացիությունFlagge Königreich Württemberg.svg Վյուրտեմբերգի թագավորություն
Մասնագիտությունձեռնարկատեր, գյուտարար, արհեստավոր, ճարտարագետ և գործարանատեր
ԱմուսինAnna Bosch? և Michel Rossi?
ԵրեխաներPaula Zundel?, Margarete Fischer-Bosch? և Robert Bosch Jr.?
Ստորագրություն
Robert Bosch signature.svg
Robert Bosch Վիքիպահեստում

Ռոբերտ Բոշ (գերմ.՝ Robert Bosch, սեպտեմբերի 23, 1861(1861-09-23)[1][2], Albeck, Գերմանիա[3] - մարտի 12, 1942(1942-03-12)[2], Շտուտգարտ, Նացիստական Գերմանիա[4]), գերմանացի արդյունաբերող, ինժեներ և գյուտարար, Robert Bosch GmbH ընկերության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Բոշի հուշարձանը Ալբեկում

Ռոբերտ Բոշը (ընտանիքում տասներկուերորդ երեխան էր) ծնվել է 1861 թվականին Ալբեք քաղաքում (այժմ՝ Լանգենաուի կազմում), Ուլմ քաղաքից ոչ հեռու։ Նրա հայրը՝ Սերվացիուս Բոշը, հարուստ գյուղացի էր և համարվում էր իր սոցիալական միջավայրի համար շատ կրթված ևկարդացած մարդ։ Նա ուներ իր սեփական հյուրանոցը և գարեջրատունը, ինչպես նաև ուներ առանձին հողակտոր, որի վրայով անցնելու համար մաքսատուրք էր հավաքում[5]։

1869 թվականի գարնանը Բոշի ընտանիքը տեղափոխվել է Ուլմ։ 1869-1876 թվականներին Ռոբերտ Բոշը ուսանել է Ուլմայի դպրոցում, ապա աշխատել որպես վարպետի օգնական։ 1881 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 1882 թվականի հոկտեմբերի 1-ը նա կամավոր զինվորական ծառայություն է անցել 13-րդ ինժեներական գումարտակում, որն ավարտել է ենթասպայի և ասպիրանտ սպայի կարգավիճակով[6]։ 1894 թվականին Բոշը հաճախել է Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոցի դասախոսություններին[5]։

Ընկերության հիմնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1886 թվականի նոյեմբերի 15-ին Շտուտգարտում բացել է իր սեփական ընկերությունը, որը ստացել է «Ճշգրիտ մեխանիկայի և էլեկտրատեխնիկայի արհեստանոց» անվանումը (գերմ.՝ Werkstätte für Feinmechanik und Elektrotechnik)։ Սեփական գործի բացումից հետո առաջին տարիներին նրա համար հեշտ չէր, քանի որ շահույթի մեծ մասը գնում էր նոր սարքավորումների գնման։ Այդ ժամանակ Բոշը հիմնականում զբաղվում էր էլեկտրական սարքավորումների արտադրությամբ, բայց երբեմն ստիպված էր լինում  ընդունել նաև ոչ պրոֆեսիոնալ պատվերներ։ Իր հաճախորդների մոտ նա հեծանիվով էր գնում և իր աշխատակիցներին սովորեցնում էր այդ ամենը։ Նրա նման պահվածքը մեծ հետաքրքրասիրություն էր առաջացրել Շտուտգարտի բնակիչների շրջանում, քանի որ այդ ժամանակ տեղաշարժման նման միջոցը շատ անսովոր էր[5]։

Մագնետոյից այրման համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնետո

1887 թվականին Բոշի ընկերությունը հաճախորդներից մեկի պատվերով մշակել է մագնետոյից այրման առաջին կոմերցիոն հաջող սարքը ստացիոնար գազային շարժիչի համար։ Սակայն փորձարկումները ցույց են տվել, որ այն հարմար չէ ամենօրյա օգտագործման համար։ Մի քանի ամիսների ընթացքում ընկերության աշխատանքի արդյունքում հաջողվել է կատարելագործել սարքը, ինչի շնորհիվ պատվերների քանակը կտրուկ աճել է, և 1890-ականների սկզբին մագնետոնից այրման սարքերին բաժին է ընկել ընկերության վաճառքի ծավալի մոտ կեսը։

1897 թվականին Բոշը «Daimler» ընկերության պատվերով մագնետոյից այրման սարքը հարմարեցրել է տրանսպորտային միջոցի շարժիչին՝ De Dion Bouton տրիցիկլին։ Հաջողությամբ հաղթահարելով այդ խնդիրը՝ Բոշը լուծել է ներքին այրման բարձր պտույտ ավտոմոբիլային շարժիչների համար այրման խնդիրը՝ ավտոմոբիլային տեխնիկայի կայացման գլխավոր տեխնիկական խնդիրներից մեկը[7]։

1902 թվականին Բոշի աշակերտ Գոթլոբ Հարոլդը մշակել է բարձր լարման մագնետոյից բռնկում, որտեղ կայծը առաջացել է այրման մոմերի էլեկտրոդների միջև՝ այժմ հնարավոր դարձնելով համակարգի ունիվերսալ օգտագործումը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 https://www.unser-stadtplan.de/Stadtplan/Langenau/pub/Geburtshaus-von-Robert-Bosch-Albeck.map#info
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118513818 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Беккер Р.։ «Роберт Бош. Жизнь и деятельность»։ Вестник истории BOSCH։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին 
  6. Цалик С. (20 сентября 2007)։ «Зажигатель свечей зажигания»։ Комментарии։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին 
  7. Баранцев И. (15 декабря 2008)։ «Бошественное зажигание»։ За рулём։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-10-ին 
  8. Симоненко К.։ «Хорошо забытое новое»։ Контракты։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին