Գարեթ Դիլահանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարեթ Դիլահանտ
Ծնվել էնոյեմբերի 24, 1964(1964-11-24)[1] (59 տարեկան)
ԾննդավայրCastro Valley, Կալիֆոռնիա
ԿրթությունՎաշինգտոնի համալսարան, Թիշչ արվեստի դպրոց և Selah High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, հեռուստատեսային դերասան, բնավորության դերասան, թատրոնի դերասան և դերասան
Ամուսին(ներ)Միշել Հյորդ
garret-dillahunt.net

Գարրեթ Դիլահանտ (անգլ.՝ Garret Dillahunt, նոյեմբերի 24, 1964(1964-11-24)[1], Castro Valley, Կալիֆոռնիա), ֆիլմի և հեռուստատեսության ամերիկացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլահանտը ծնվել է Կաստրոն Վալիում (Կալիֆորնիայում) և մեծացել է Վաշինգտոնի Սելա քաղաքում։ Նա սովորել է Վաշինգտոնի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է լրագրությունը։ Հետագայում սովորել է Նյու Յորքի համալսարանի ասպիրանտուրայում` շրջանավարտների ծրագրի շրջանակներում[2]։

Ֆիլմ և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի տարի Բրոդվեում աշխատելուց հետո Դիլահանտը սկսել է փնտրել դերեր հեռուստատեսությունում և կինոյում[3]։ Նա պարբերաբար հանդես է եկել ABC- ի և Showtime-ի մի քանի կարճամետրաժ սերիալներում, Դիլահանտը «Դեդվուդ» հեռուստասերիալում երկու տարբեր կերպար է ունեցել, խաղացել է որպես խաղանենգ Ջեք Մաքքոլ (2004) և երկրաբան Ֆրենսիս Ուոլկոտ (2005): Ավելի ուշ նա ստացել է «4400» սերիալում մշտական դեր։

Դիլահանտը հանդես է եկել «Շտապ օգնություն» սերիալի երեք սեզոններում (2005-06) Սթիվ Կուրտիսի դերով։ Այնուհետև նա խաղացել է դոկտոր Մայքլ Սմիթի «Ջոնը Ցինցինատիից» հեռուստասերալում[4]։ Խաղացել է Ջոն Հենրիի/Քրոմարտի դերը «Տերմինատոր պայքար ապագայի համար» սերիալում, ռուսական գանգստեր Ռոման Նոբովայի «Կյանք» սերալում, ինչպես նաև սերիական դաժան մարդասպան Մասոն Թերների դերը «Մտածեք հանցագործներ նման» սերալում։ Բացի այդ Դիլահանտը կատարել է Հիսուս Քրիստոսի դերը «Դանիելի գիրքը» մինի սերիալում։ Նա նաև մասնակցություն է ունեցել «Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին», «Սա ծերերի տեղը չէ», «Ճանապարհ», «Ձախից վերջին տունը» և «Վագրի իշխանություն» ֆիլմերում։

2009 թվականի օգոստոսի 20-ին հայտարարվել է, որ Դիլահունտը Ռոզի Պերեսի հետ միասին կմասնակցի «Իրավունքը և կարգը» սերիալի «Հատուկ շենք» դրվագին։ Դրվագի թեման դարրձել են մանկապիղծները։ Դիլահանը խաղում էր մանկապղծության կազմակերպման ղեկավարի դերը։ Դիլահանտը հրավիրված աստղ էր Սիմոն Էսչերի «Սև պիտակ» սերիալի երրորդ սեզոնի վերջին սերիալի համար, որը ներկայացվել է 2010 թվականի մարտի 4-ին[5], հետագայում նա վերադարձել այս դերի շոուին չորրորդ սեզոնում։ Դիլահանտը նկարահանվել է «Ճանապարհ» ֆիլմում կաննիբալիստների խմբավորման առաջնորդի դերում, հիմնված նույն անվան վեպի վրա, որը ստացել է բազմաթիվ մրցանակներ։

Դիլահանտի կինը դերասանուհի Միշել Հյորդն է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Իրական անվանում Դեր
2013 12 տարվա ստրկություն 12 Years a Slave Արմսբի
2005-2006 4400 The 4400 Մեթրիու-Ռոսս
2003 A Minute with Stan Hooper Լու Փեթերսոն
2008 John's Hand Ջոն
2001 Leap Years Գրեգորի Փագեթ
2008 Pretty Bird Քարսոն Թրաշ
2009 Water Pills Հոլլ
2009 Սպիտակ օձիք White Collar Գրեգորի Աիմս
2009 Burning Bright Ջոնի Հավինաու
2010-2012 Դաստիարակված Հոուփ Raising Hope Բորթ Չենս
2007 Ջոնը Ցինցինատիից John from Cincinnati Մայքլ Սմիթ
2009 Ճանապարհ The Road կանիբալների խմբի առաջնորդ
2004-2005 Դեդվուդ Deadwood Ջեք Մաքքոլ/Ֆրենսիս Ուոլկոտ
2007-2009 Կանք Life Ռոման Նեվիկով
2010 Ձմեռային կոստյում Winter's Bone Շերիֆ Բասկին
2007 Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին The Assassination of Jesse James by the Coward Robert Ford Էդ Միլլեր
2006 Դանիելի գիրքը The Book of Daniel Հիսուս Քրիստոս
2009 Խաբիր ինձ «Обмани меня» Էրիկ Մեդիսոն
2012 Ժամանակի հանգույց Looper Ջեսսի
2013 Պիսակա The Scribbler Հոգան
2009 Վերջին տունը ձախից The Last House on the Left Քրեյգ, մարդասպան և բռնաբարող
2012 Այժմ կամ երբեք Any Day Now Փոլ
2005-2006 Շտապ օգնություն ER Սթիվ Կորտիս
2007 Սա ծերերի տեղը չէ No Country for Old Men Շերիֆ քաղաքապետի տեղակալ
2007 Մարտ Damages Մարշալ Ֆիլիպս
2008-2009 Տերմինատոր։ Պայքար ապագայի համար Ջորջ Լազլու / Քրոմարտի / Ջոն Հենրի
2001 Մոլեռանդ The Believer Բիլինգս
2010 Սև պիտակ Burn Notice Սայմոն Էշեր
2017-2018 Շնորհալին The Gifted Ռոդերիկ Քեմփբել

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. Garret Dillahunt IMDb profile
  3. Internet Broadway Database profile for Dillahunt
  4. Mickey O'Connor (2009 թ․ օգոստոսի 20). «SVU Exclusive: Rosie Perez, Garret Dillahunt to Anchor Explosive Episode». TVGuide.com. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 20-ին.
  5. USA Network website/Burn Notice
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեթ Դիլահանտ» հոդվածին։