Գավրոշ
Գավրոշ | |
---|---|
Տեսակ | գրական հերոս և գեղարվեստական անձ |
Հեղինակ | Վիկտոր Հյուգո |
Ներկայացված է | Թշվառները |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մահվան տարեթիվ | հունիսի 6, 1832 |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Մասնագիտություն | հեղափոխական |
Gavroche Վիքիպահեստում |
Գավրոշ Թենարդիե (ֆր.՝ Gavroche Thénardier), Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» (1862) վեպի հերոս, կենսուրախ, հանդուգն և միևնույն ժամանակ ուշիմ, ճարպիկ և քաջ ու բարեսիրտ փարիզաբնակ անտուն պատանի, որը կռվում է բարիկադներում և զոհվում 1832 թվականի հունիսյան ապստամբության ժամանակ։
Կերպարի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավրոշի ծնողները եղել են Թենարդիե ամուսինները, որոնց բնակվել են Փարիզում՝ Գորբո, 50-52 հասցեում Ժոնդրետ ազգանունով։ Գավրոշն ունեցել է երկու քույր՝ Էպոնինան ու Ազելման։ Ծնողների կողմից չսիրված տղան ավելի շատ ապրել է փողոցում. նրա համար որպես ապաստան է ծառայել Բաստիլի հրապարակում գտնվող փղի արձանը (ավելի ստույգ՝ արձանի լիամասշտաբ մանրակերտը)։ Նա շփվում էր «Աքաղաղի ժամ» ավազակախմբի անդամ վտանգավոր հանցագործների հետ, բայց հանցագործություններին չէր մասնակցում (միայն օգնել է Թենարդիեին բանտից փախչելիս)։
Ծնողների տանը Գավրոշը ծանոթանում է Մարիուս Պոնմերսիի՝ երիտասարդ հեղափոխականի հետ, որը գիտակցաբար հրաժարվել է կարողությունից ու բուրժուայի կարգավիճակից և որոշել ապրել ինքնուրույն։ Մարիուսը նրան ծանոթացնում է գեներալ Լամարկի այլ կողմնակիցների հետ, որոնց օգնելիս էլ Գավրոշը զոհվում է 1832 թվականի հունիսի 6-ին Փարիզի բարիկադավորված փողոցներից մեկում։
Գավրոշը հսկայական դեր է կատարում ապստամբության նախապատրաստման և նրա իրականացման գործում։ Նա երկար ժամանակ հետևում է մարդկանց քաղաքում՝ Մարիուսին և մյուս հեզափոխականներին՝ «այբբենարանի ընկերներին» հասցնելով կարևոր տեղեկություններ։ Հենց նա է ապստամբներին օգնում բացահայտել տեսուչ Ժավերի ինքնությունը, որը գաղտնի մտնում է բարիկադներ։ Դրանով իսկ նա փրկում է ապստամբներին մոտալուտ մահվանից, բայց նրանք սպանվում են հաջորդ օրը։ Գավրոշը զոհվում է առաջիններից մեկը, և նրա մահը խորհրդանշում է ապստամբության պարտությունը, ժողովրդի չիրականացված հույսերն ազատության ու բարօրության վերաբերյալ։
Գավրոշին, ինչպես նաև մյուս անտուններին կոչում են գամեն։
Գամենը (Գավրոշ) Փարիզի մարմնացումն է, իսկ Փարիզը՝ ամբողջ աշխարհի մարմնացումը
Գավրոշը գրքի էկրանավորումներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքի բոլոր էկրանավորումները կոչվել են «Թշվառները»[1].
Տարի | Ռեժիսոր | Գավրոշի դերակատար | Երկիր |
---|---|---|---|
1934 | Ռայմոն Բեռնար | Էմիլ Ժենևուա | Ֆրանսիա |
1958 | Ժան Պոլ լե Շանուա | Ջիմի Ուրբան | ԳԴՀ, Ֆրանսիա, Իտալիա |
1972 | Մարսել Բլյուվալ | Ժիլ Մեդոն | Ֆրանսիա |
1982 | Ռոբեր Հոսեյն | Էմանուել Կուրտիլ | ԳՖՀ, Ֆրանսիա |
1998 | Բիլե Աուգուստ | Շեյն Հերվի | Միացյալ Թագավորություն, Գերմանիա, ԱՄՆ |
2000 | Ժոզե Դայան | Ժերոմ Արդելե | Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա |
2012 | Թոմ Հուպեր | Դենիել Հաթլսթոուն | Միացյալ Թագավորություն, ԱՄՆ |
2018 | Թոմ Շենքլենդ | Ռիս Եյտս | Միացյալ Թագավորություն |
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1937 թվականին նկարահանվել է խորհրդային «Գավրոշ» ֆիլմը, որն զգալիորեն տարբերվում է «Թշվառները» վեպից։ Գլխավոր դերը կատարել է Նիկոլայ Սմորչկովը։
- Վյաչեսլավ Բառանովը կատարել է Գավրոշի դերը 1974 թվականի «Արկածներ քաղաքում, որը չկա» (ռուս.՝ «Приключения в городе, которого нет») խորհրդային ֆիլմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ D'Alessandro, Anthony. «'How To Train Your Dragon 3' Flies To 2019; Uni's DWA To Scale 'Everest'». Deadline. Վերցված է 20 Февраля 2018-ին.