Գառնառվույտ հայկական[խմբագրել | խմբագրել կոդը]
Գառնառվույտ հայկական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Galegeae |
Ցեղ | Գառնառվույտ (Oxytropis) |
Տեսակ | Գառնառվույտ հայկական (O. armeniaca) |
Միջազգային անվանում | |
Oxytropis armeniaca |
Գառնառվույտ հայկական (լատին․՝ Oxytropis armeniaca), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]15-30 սմ բարձրության բազմամյա, անցողուն բույս է` ծածկված երկար, դեղին և սպիտակ մազիկներով։ Տերևների երկարությունը հասնում է 8-18 սմ-ի։ Տերևիկները 12-19-ական զույգերով են։ Ծաղկակիրները ամուր են, ուղիղ, տերևները գերազանցող։ Ծաղկաբույլը բազմածաղիկ է, կլորավուն-ձվաձև, գլխիկաձվաձև, պտղի ժամանակ՝ երկարացող։ Պսակը երկնամանուշակագույն է։ Դրոշի երկարությւոնը հասնում 17-22 մմ-ի։ 23 մմ երկարությամբ, 8-9 մմ լայնությամբ ունդերը երկարավուն-ձվաձև են, կարճ, սև և սպիտակ մազոտ[1]։
Տարածվածությւոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Լոռու (Ձորագետի վերին հոսանք), Սևանի (Շորժա և Ջիլ գյուղերի շրջակայք) և Գեղամի (Գռիձոր) ֆլորիստիկական շրջաններում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է վերին լեռնային և երթալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 1950-2700 մ բարձրությունների վրա, մարգագետիններում, չոր քարքարոտ, խճաքարոտ և կրաքարային լանջերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս։ Համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jump up to: 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|