Jump to content

Գալինա Բուտիրևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալինա Բուտիրևա
Ծնվել էսեպտեմբերի 12, 1944(1944-09-12) (80 տարեկան)
ԾննդավայրԿոմի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ կամ Յորտոմ, Ուդորսկի շրջան, Կոմի Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, լրագրող, բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի և բանասեր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍիկտիվկարի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ռուսաստանի գրողների միություն
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
և Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ

Գալինա Վասիլևնա Բուտիրևա (ռուս.՝ Галина Васильевна Бутырева, սեպտեմբերի 12, 1944(1944-09-12), Կոմի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և Յորտոմ, Ուդորսկի շրջան, Կոմի Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և բանասեր։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ 1976 թվականից և Ռուսաստանի գրողների միության անդամ (1997)։ Կոմի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2001)։ Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (2011)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալինա Բուտիրևան ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 12-ին Կոմի ԻԽՍՀ Ուդորսկի շրջանի Յորտոմ գյուղում։ 1961-1966 թվականներին սովորել է Կոմի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում։ 1966-1968 թվականներին կատարել է մանկավարժական աշխատանք շրջանի միջնակարգ և հանրակրթական ուսումնական հաստատություններում։ 1968-1986 թվականներին աշխատել է Սիկտիվկարի հեռուստատեսային ստուդիայում, որպես հատուկ թղթակից։ 1986-1991 թվականներին եղել է Կոմի ԻԽՍՀ մշակույթի նախարարի տեղակալ արվեստի հարցերի գծով։ 1991-1992 թվականներին եղել է ֆիննո-ուգուրական ժողովուրդների մշակույթի զարգացման հիմնադրամի խորհրդական և համակարգող։ 1992 թվականից նշանակվել է Կոմի հանրապետության բանահյուսության թատրոնի գրական մասի վարիչ, իսկ 1992-1993 թվականներին եղել է Կոմի հանրապետության ֆիննո-ուգուրական մշակութային կենտրոնի տնօրենը։ 1993-1994 թվականներին Բուտիրևան եղել է ազգությունների հարցերով Պետական կոմիտեի նախագահը, 1994-1995 թվականներին՝ Կոմի հանրապետության ազգությունների հարցերով նախարար, 1995-1999 թվականներին՝ Կոմի հանրապետության վարչապետի տեղակալ, 1997-2015 թվականներին՝ «Арт» գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագիրը[1][2]։

1976 թվականից եղել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության, 1997 թվականից՝ Ռուսաստանի գրողների միության անդամ։ 1989 թվականին լույս է տեսել Բուտիրևայի բանաստեղծությունների «Կյանքի հետք», առաջին ժողովածուն, 1994 թվականին՝ բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն` «Աստված քեզ հետ», որոնք հրատարակել է «Կոմի գրահրատարակչությունը»։ Հետագայում լույս են տեսել նրա բանաստեղծական և արձակ ստեղծագործությունները` «Իմ հայրենիքի դիմանկարի առջև» (2002), «Երկրային երկինքը» (2006), «Պահված շնչառություն» (2008), «Ճանապարհ դեպի տուն» (2011), «Գետի ռիթմը» (2012) և «Իսլանդիա Մոլորակի վրա» (2013) ճամփորդական նոթերի շարքի գրքերը, որոնց հիմնական թեման աշխարհի գեղեցկությամբ և բազմազան տպավորություններով համակվելն է, բացահայտումների ուրախությունն ու զարմանքը, ճանապարհի և տուն վերադարձի ակնկալման ապրումները։ Գրական ստեղծագործության հետ մեկտեղ Բուտիրևան զբաղվել է նաև թարգմանություններով։ Նա ռուսերեն և օտար լեզուներից կոմի լեզվով է թարգմանել այնպիսի գրողների, ինչպիսիք են` Ալեքսանդր Բլոկը, Մարինա Ցվետաևան, Աննա Ախմատովան, Տիմուր Զուլֆիկարովը, Վլադիմիր Վլադիկինը, Իմանտ Զիեդոնիսը, Արվո Վալտոնը, Ուոլթ Ուիթմենը, Գիյոմ Ապոլիները, Խուլիո Կորտասարը[1][2]։

1994 թվականին Բուտիրևային շնորհվել է Կոմի հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչում[1]։ 2011 թվականին «Մշակույթի բնագավառում ունեցած բազմամյա վաստակի և բեղմնավոր աշխատանքի համար» նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում[3]։ 2005 թվականին «Չտեսնված, թանկագին, սիրելի…» (1999) և «Իմ հայրենիքի դիմանկարի դիմաց» (2002) բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է Կոմի Հանրապետության Ի. Ա. Կուրատովի անվան պետական մրցանակի դափնեկրի կոչման[1]։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Жизненный след : Стихи / Галина Бутырева. - Сыктывкар : Коми книжное издательство, 1989 г. — 23 с. — ISBN 5-7555-0108-4
  • Бог с тобой : Стихи / Галина Бутырева. - Сыктывкар : Коми книжное издательство, 1994 г. — 78 с. — ISBN 5-7555-0496-2
  • К портрету моей Родины : Стихи / Галина Бутырева. - Сыктывкар : Б-ка журн. "Арт", 2002 г. — 222 с. — ISBN 5-88186-416-6
  • Земное небо / Татьяна Васильева живопись, графика ; Галина Бутырева стихи. - Сыктывкар : Б-ка журн. "Арт", 2006 г. — 159 с. — ISBN 5-7934-0136-9
  • Затаённое дыхание : Стихи / Галина Бутырева. - Сыктывкар : Кола, 2008 г. — 142 с. — ISBN 978-5-7934-0226-2
  • Галина Васильевна Бутырева : биобиблиографический указатель / ГУ "Нац. б-ка Респ. Коми", Библиогр. отд. ; сост. : О. Н. Кайдавлова, Н. А. Нестерова. - Сыктывкар : [б. и.], 2009 г. — 122 с.
  • Удорский альбом. Живопись, графика / Бутырева Г. В., сост. - Сыктывкар : АУ РК "Ред. журн. "Арт", 2010 г. — 119 с. — ISBN 978-5-7934-0367-2
  • Дорога домой : записки путешественника / Галина Бутырева. - Сыктывкар : ООО "Изд-во Кола", 2011 г. — 221 с. — ISBN 978-5-7934-0407-5
  • Ритмы реки: записки путешественника / Галина Бутырева. - Сыктывкар : Изд-во "Кола", 2012 г. — 173 с. — ISBN 978-5-7934-0470-9
  • На планете Исландия : записки путешественника / Галина Бутырева. - Сыктывкар : Кола, 2013 г. — 93 с. — ISBN 978-5-7934-0536-2
  • Дорога к Храму. Ёртом 2011—2013 / сост. Бутырева Г. В. - Сыктывкар : Ред. журнала "Арт", 2013 г. — 46 с. — ISBN 978-5-7934-0629-1[2][4].
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի II աստիճանի մեդալ (2005)[1]
  • Ռուսաստանի Դաշնության Մշակույթի վաստակավոր գործիչ (2011 - «Մշակույթի բնագավառում ունեցած բազմամյա վաստակի և բեղմնավոր աշխատանքի համար»)[3]
  • Կոմի հանրապետության Մշակույթի վաստակավոր գործիչ (1994)[1]
  • Կոմի Հանրապետության Ի. Ա. Կուրատովի անվան պետական մրցանակի դափնեկիր (2005 - «Չտեսնված, թանկագին, սիրելի…» (1999) և «Իմ հայրենիքի դիմանկարի դիմաց» (2002) բանաստեղծությունների ժողովածուի համար)[1]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Писатели Коми: биобиблиографический словарь: в 2 т. / Государственное бюджетное учреждение Республики Коми "Национальная библиотека Республики Коми", Библиографический отдел, Федеральное государственное бюджетное учреждение науки "Институт языка, литературы и истории Коми научного центра УрО РАН", Сектор литературоведения ; науч. рук. Т. Л. Кузнецова ; авторы статей: Т. Л. Кузнецова и др. - Сыктывкар : Анбур, Т. 1: А—Л. - 2017 г. — 627 с. — С. 106-111 — ISBN 978-5-91669-231-0
  • Новая Россия: мир литературы : энцикл. словарь-справ.: в 2 т. / Сергей Чупринин. - М. : Вагриус, Т. 1: А—Л. - 2003 г. — 831 с. — С.226 — ISBN 5-9560-0156-9
  • Кто есть кто в Республике Коми: Справочник / Ред.-сост. М. и В. Ильины. - Сыктывкар : Сыктывкар. ун-т, 1994 г. — 259 с. — С.32 — ISBN 5-87237-054-7

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Бутырева, Галина Васильевна». Национальная электронная библиотека Республики Коми. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  2. 2,0 2,1 2,2 Писатели Коми: биобиблиографический словарь: в 2 т. / Государственное бюджетное учреждение Республики Коми "Национальная библиотека Республики Коми", Библиографический отдел, Федеральное государственное бюджетное учреждение науки "Институт языка, литературы и истории Коми научного центра УрО РАН", Сектор литературоведения ; науч. рук. Т. Л. Кузнецова ; авторы статей: Т. Л. Кузнецова и др. - Сыктывкар : Анбур, Т. 1: А—Л. - 2017 г. — 627 с. — С. 106-111 — ISBN 978-5-91669-231-0
  3. 3,0 3,1 «Указ Президента Российской Федерации от 12.12.2011 г. № 1605». Президент России. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  4. «Бутырева, Галина Васильевна». РГБ. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]