Գալի Աբայդուլով
Գալի Աբայդուլով թաթ.՝ Гали Мягаз Улы Абайдулов | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան և Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, բալետմայստեր և բալետի պարող |
Պարգևներ և մրցանակներ | |
Գալի Աբայդուլով (ռուս.՝ Абайдулов, Гали Мягазович, փետրվարի 15, 1953, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բալետի խորհրդային և ռուս արտիստ, բալետմայստեր, դերասան և երաժշտական ներկայացումների ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալի Աբայդուլովը ծնվել է Լենինգրադում։ Լենինգրադի խորեոգրաֆիայի ուսումնարանն ավարտելուց հետո, 1971-1977 թվականներին աշխատել է Լենինգրադի կոնսերվատորիայի օպերայի ստուդիայի բալետի խմբում։ 1977-1993 թվականներին աշխատել է Միխայլովսկի թատրոնում։
1987 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի բալետմայստերի ֆակուլտետը (ուսուցիչներն են եղել Եկատերինա Մաքսիմովան և Վլադիմիր Վասիլևը)։
Աշխատում է Ռուսաստանի երաժշտական և դրամատիկական թատրոններում` որպես խորեոգրաֆ-բեմադրող և ռեժիսոր։
Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի բալետի ռեժիսուրայի ամբիոնի դոցոնտ է[1]։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984 — Վասիլիև եղբայրների անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակ`«Անյուտա» ֆիլմ-բալետում Մոդեստ Ալեքսեևիչի պարտիան կատարելու համար (1981)
- 2009 — Ռուսական թատերական «Ոսկե դիմակ» մրցանակ` «Ռեժիսորի լավագույն աշխատանք» անվանակարգում («Իժը» մյուզիքլի բեմադրության համար, Երաժշտական կոմեդիայի թատրոն, Նովոսիբիրսկ)[2]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալետի խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պանտալոնե, «Երկու տիրոջ ծառա» (Միխայիլ Չուլակի)
- Արապ, «Պետրուշկա» (Ի. Ստրավինսկի)
- Դրոսելմեյեր, «Մարդուկ-Ջարդուկը» (Պյոտր Չայկովսկի)
- Ապոլոն Աբլեուխով, «Պետերբուրգ» (Սերգեյ Բանևիչ)
Առաջին պարտիաների կատարող
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1982 — Շպիգելբերգ, «Ավազակները» (բալետմայստեր` Ն. Բոյարչիկով)
- 1983 — Տեր, «Լեգենդ Դոնեյբայ թռչունի մասին» (բալետմայստեր` Լ. Լեբեդև)
- 1984 — Անճոռնի ճուտիկ, «Անճոռնի ճուտիկը» (բալետմայստեր` Լ. Լեբեդև
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987 — «Չապլինիանա», ֆիլմ-բալետ` ըստ Չարլի Չապլինի երաժշտության
- 1993 — «Լուսնի լույս», կարճամետրաժ ֆիլմ` ըստ Բենի Գուդմենի երաժշտության
- 2008 — «Իժ», երաժշտական կոմեդիայի թատրոն, Նովոսիբիրսկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «conservatory.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «goldenmask.ru». Արխիվացված է օրիգինալից 2014-07-21-ին. Վերցված է 2019-09-19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Փետրվարի 15 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի դերասաններ
- Ռուս արտիստներ
- Ռուս դերասաններ
- Ռուս ռեժիսորներ