Բրոքերը (վեպ)
Բրոքերը անգլ.՝ The Broker | |
---|---|
Հեղինակ | Ջոն Գրիշեմ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | իրավական թրիլեր, քրեական և թրիլեր |
Թեմա | ԱՄՆ, Կենտրոնական հետախուզական վարչություն և Լոբբինգ |
Բնօրինակ լեզու | ամերիկյան անգլերեն և անգլերեն |
Էջեր | 368 |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Doubleday |
Հրատարակման տարեթիվ | հունվարի 11, 2005 |
«Բրոքերը», ամերիկացի գրող Ջոն Գրիշեմի սասպենս ժանրում գրված թրիլեր։ 2005 թվականի հունվարի 11-ին Doubleday հրատարակության կողմից լույս է տեսնում գրքի կոշտ կազմով հրատարակությունը։
Իրադարձությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում և Իտալիայում։
Սյուժեի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեք պակիստանցի գիտնականներ, ցանկանալով վերահսկողություն ունենալ հնդկական նոր ռազմական արբանյակի նկատմամբ, ուղեծրում նկատում են տակավին անհայտ տաս արբանյակներ։ Նրանց հաջողվում է գրել ծրագիր, որը նրանց հնարավորություն է տալիս մուտք ունենալ այդ արբանյակների կողմից ստացված պատկերներին։ Պակիստանցիների ցանկանում են վաճառել ծրագիրը և որպես միջնորդ դուրս են գալիս հայտնի իրավաբան Ջոել Բեկմանի վրա։ Սակայն նախկին սենատոր Ջեյսի Հաբարդը, որի միջոցով Բեկմանը բանակցություններ է վարում Պենտագոնի հետ, սպանվում է չինական հատուկ ծառայության գործակալների ձեռքից։ Այնուհետև Պենտագոնը կազմակերպում է «լրատվության արտահոսք»։ Գիտնակաները մահանում են, իսկ Բեկմանը, որը հասցնում է ծրագրերով սկավառակը թաքցնել Ցյուրիխի բանկում, դատապարտվում է 20 տարվա բանտարկության։
Ժողովրդականություն չվայելող նախագահ Արտուր Մորգանը ցանկանում է ապտակ հասցնել ամերիկյան հանրային կարծիքին՝ ի պատասխան ընտրություններում կրած ջախջախիչ պարտության համար և անսալով ԿՀՎ-ի տնօրեն Մեյնարդի խնդրանքին, ներում է շնորհում Բեկմանին։ ԿՀՎ-ի գործակալները Բեկմանին տեղափոխում են Բոլոնիա։ Նենգավոր Մեյնարդը կազմակերպում է լրատվության արտահոսք հետաքրքրված պետությունների հատուկ ծառայություններին և այնուհետև սկսում է հետևել, թե ով կոչնչնցնի նախկին բրոքերին։
Վտարանդին հասկանում է, որ կեղտոտ գործարք է կատարվում և ձեռնարկում է սեփական գործողություններ։ Նա նամակ է գրում որդուն և վերջինս սմարթֆոնի միջոցով այն փոխանցում է պրոֆեսորին, որի հետ ծանոթացել էր Բեկմանը։ Միաժամանակ Մեյնարդը Բեկմանի Բոլոնիայում թաքնվելու մասին լուրը հայտնում է Իսրայելին, Չինաստանին, Ռուսաստանին, Սաուդյան Արաբիային։ Իտալիա են ժամանում բազմաթիվ ահաբեկչական խմբեր։ Իտալերեն դասավանդող ուսուցչուհի Ֆրանչեսկան Բեկմանին է հանձնում քաղցկեղից մահացող իր ամուսնու անձնագիրը և բրոքերը, ձերբազատվելով հետապնդումից, հասնում է Ցյուրիխի բանկում իր ավանդներին և ծրագրով սկավառակին։ Նա թռչում է Վաշինգտոն և ծրագիրը հանձնում է մայոր Ռոուլանդին, որը պայմանավորվածություն է ձեռք բերում Իսրայելի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հետ, որ նրանք դադարեցնեն Բեկմանի հետապնդումը։ Բրոքերը վերադառնում է Բոլոնիա, որտեղ նրան սպասում է Ֆրանչեսկան։
Վեպի քննադատությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը դրականորեն է ընդունվում որոշ քննադատների կողմից, նշելով այն որպես վերադարձ վեպի գրիշեմյան ձևին։ Միևնույն ժամանակ, ուրիշները քննադատում են վեպը որպես «սոսկ ուղեցույց Իտալիայով, օժտված գեղարվեստական ստեղծագործության ձևաչափով»։ «Նյու-Յորք Թայմս» թերթի գրքերի տեսությունը նշում է, որ պաշտոնաթող լինող «ապուշ բայց ազնիվ» նախագահի նկարագրությունը նման է ինչպես Բուշ-կրտսերին, այնպես էլ Քլինթոնին, որը ամոթալի նախագահական ներում է ստորագրում 2001 թ. պաշտոնաթող լինելու վերջին րոպեներին[1]։ Այնուամենայնիվ վեպը առաջին տեղն է գրավում «Նյու-Յորք Թայմս» թերթի բեսթսելերների ցուցակում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dershowitz, Alan M. (2005 թ․ հունվարի 9). «'The Broker': Pardon Me». Նյու Յորք Թայմս. The New York Times Company. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 21-ին.
- ↑ Best Seller list
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|