Բրոնիսլավ Կոմորովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրոնիսլավ Կոմորովսկի
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական հարթակ, Ազատության միություն, Conservative People's Party? և Solidarity Electoral Action?
Կրթություն՝ Վարշավայի համալսարան (1977) և Q9383141? (1971)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, պատմաբան և այլախոհ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 4, 1952(1952-06-04)[1][2][3] (71 տարեկան)
Ծննդավայր Oborniki Śląskie, Տշեբնիցկիյ, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան
Դինաստիա Komorowski family?
Քաղաքացիություն  Լեհաստան
Հայր Զիգմունտ Կոմորովսկի
Մայր Ջադվիգա Կոմորովսկա
Ամուսին Աննա Կոմորովսկի
 
Կայք՝ bronislawkomorowski.org
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Բրոնիսլավ Մարիա Կոմորովսկին (լեհ.՝ Bronisław Maria Komorowski[8], հունիսի 4, 1952(1952-06-04)[1][2][3], Oborniki Śląskie, Տշեբնիցկիյ, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան), լեհ քաղաքական գործիչ, Լեհաստանի նախագահը 2010 թվականի օգոստոսի 6-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 6-ը։

Կոմարովսկին ավելի վաղ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի, իսկ այնուհետև Լեհաստանի Սեյմի Մարշալի պաշտոններն էր զբաղեցնում 2007 թվականի նոյեմբերի 5-ից մինչև 2010 թվականի հուլիսի 5-ը։ 2010 թվականի ապրիլի 10-ից հուլիսի 5-ը Լեհաստանի նախագահի պաշտոնակատար Լեխ Կաչինսկիի սպանությունից հետո 2010 թվականին «Քաղաքական պլատֆորմ» կուսակցությունից ընտրվել է երկրի նախագահ։

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լեհաստանի Ազգային Հանրապետության հարավ-արևմուտքում, Օբորնիկի Սլյոնսկ քաղաքում[9], 1952 թվականի հունիսի 4-ին։ Ընտանիքում եղել է երկրորդ երեխան (երեքից) և տան միակ որդին[9][10]

Բրոնիսլավ Կոմորովսկին Սեյմի փոխնախագահի պաշտոնում, 2007 թվականի սեպտեմբեր
Բրոնիսլավ Կոմորովսկին (ձախից), Լեխ Կաչինսկին (կենտրոնում) և Նիկոլա Սարկոզին (աջից)

1957-1959 թվականներին ընտանիքի հետ ապրել է Յուզեֆուվում, այնուհետև 1959-1966 թվականներին՝ Պրուշկուվայում, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը։ Եղել է լեհական սկաուտական կազմակերպության անդամ։ 1977 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանի Պատմության ֆակուլտետը։ 1977-1980 թվականներին աշխատել է Słowo Powszechne ամսագրի խմբագրությունում։

Այլախոհ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է ժողովրդական ընդդիմության գործունեությանը, Անտոնի Մացիրևիչի հետ միասին հրատարակել է Głos ընդհատակյա ամսագիրը:1979 թվականի նոյեմբերի 11-ին մասնակցել է «Մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության շարժման» կազմակերպած բողոքի ցույցին, որի համար դատապարտվել է մեկ ամիս ազատազրկման։ 1980-1981 թվականներին աշխատել է «Համերաշխություն» արհմիության սոցիալական հետազոտությունների կենտրոնում։ 1981 թվականի սեպտեմբերի 27-ին, ի թիվս այլոց, հռչակագիր է ստորագրել «Անկախության ծառայության ակումբներ» կազմակերպության հիմնադրման մասին։ Ռազմական դրության ժամանակ որոշ ժամանակ պահվել է կալանքի տակ։ 1981-1989 թվականներին պատմություն է դասավանդել Կաթոլիկ սանկտուարիային կից ճեմարանում՝ Նեպոկալյանով։

Քաղաքական գործունեությունը Երրորդ Հանրապետությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

1989-1990 թվականներին եղել է քաղաքական կազմակերպությունների և ասոցիացիաների հետ համագործակցության հարցերով նախարարի՝ Ալեքսանդր Հալլի աշխատակազմի ղեկավար։ 1990-1993 թվականներին զբաղեցրել է Ազգային պաշտպանության նախարարի տեղակալի պարտականությունները Թադեուշ Մազովեցկու, Յան Բելեցկու և Հաննա Սուխոցկայայի կառավարությունում։ 1990-ական թվականների սկզբին մասնակցել է սկզբում Ժողովրդավարական ունիայի գործունեությանը։ Լինելով Ժողովրդավարական ունիա կուսակցության թեկնածու՝ 1991 և 1993 թվականներին ընտրվել է Լեհաստանի Սեյմի անդամ։ 1997 թվականին մտել է «Koło Konserwatywno-Ludowe» խորհրդարանական խումբ, որը գլխավորում էր Յան Ռոքիտան, որը հետագայում միացավ «Համերաշխության ընտրական ակցիա» դաշինքին և կազմավորվեց «Stronnictwo Konserwatywno-Ludowe»-ը։

Մասնակցել է կեղծ մեղադրանքների ակցիային, որոնք ներկայացվել էին Լեհաստանի պաշտպանության նախարար դոկտոր Ռոմուալդ Շերեմետևի դեմ 1992 թվականին։ Կոմորովսկին այն ժամանակ հայտարարել էր, որ եթե դատարանը արդարացնի Շերեմետևին, նա կլքի Լեհական քաղաքականությունը։ Ի հեճուկս այն բանի, որ 2010 թվականի նոյեմբերի 8-ին դատարանը Շերեմետևոյին անմեղ է ճանաչել, Կոմարովսկին մինչև հիմա հրաժարական չի տվել։

Գործունեությունը Սեյմի Մարշալի պաշտոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի նոյեմբերի 5-ին Սեյմի 6-րդ գումարման առաջին նիստում Բրոնիսլավ Կոմորովսկին 292 ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրվել է Սեյմի Մարշալ։ Նրա մրցակից Քշիշտոֆ Պուտրան «Իրավունք և արդարություն» կուսակցությունից ստացել է 160 ձայն։ 2010 թվականի հուլիսի 8-ին Լեհաստանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, հրաժարվել է Սեյմի Մարշալի պաշտոնից և հանձնել պատգամավորական մանդատը։

Նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի օգոստոսի 6-ին տեղի է ունեցել Կոմորովսկու հրապարակային երդումը, որը ստանձնել է նախագահի պաշտոնը։

2015 թվականի օգոստոսի 6-ին իր լիազորությունները փոխանցել է ընտրված նախագահ Անջեյ Դուդային։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ray M. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  5. https://archiv.prezident.sk/gasparovic/index2bee.html?rad-bieleho-dvojkriza-i-trieda (словацк.)
  6. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 500. — ISBN 978-951-37-7005-1
  7. https://www.atlanticcouncil.org/events/flagship-event/global-citizen-awards/previous-gca-recipients/
  8. «Biuletyn Informacji Publicznej Instytutu Pamięci Narodowej». katalog.bip.ipn.gov.pl (լեհերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  9. 9,0 9,1 hr. Komorowski z Komorowa (լեհ.) (Ստուգված է 2 Հուլիսի 2010)
  10. Все они — представители рода Коморовских с Коморова герба Корчак (լեհ.).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոնիսլավ Կոմորովսկի» հոդվածին։