Բրիթանի Քարեն
Բրիթանի Քարեն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 2, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վեյմուտ, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի |
IMDb։ | ID 1589004 |
Բրիթանի Քարեն (անգլ.՝ Brittany Curran, հունիսի 2, 1990, Վեյմուտ, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Միջին տարիքի տղամարդիկ» (Լյուսի Թրենելի) «Սոցիոպատ» (Ֆիբի Դեյլի) հեռուստասերիալների դերերով։
Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարենը ծնվել է Ուեյմուտում՝ Մասաչուսեթս նահանգում, սակայն նաև ապրել է այդ նահանգի այլ շրջաններում, այդ թվում՝ Էյվոնում, Մարստոնս Միլեյում, Հայեմեում և Քեյփ-Քոդում[1]։ Երեխա ժամանակվանից նա մասնակցել է ներկայացումներին, հաճախել է բալետի, ջազի, չեչոտկայի և ջութակի, ինչպես նաև մասնակցություն է ունեցել ամառային թատրոնում[1][2]։
2001 թվականին տասնմեկ տարեկան հասակում կայացել է նրա դերասանական առաջնաելույթը էկրանին՝ «Խելագար հեռուստատեսություն» սկետչ-շոուի էպիզոդներից մեկում։ Նա հյուրի դերեր է ունեցել «Դրեյք և Ջոշ», «Ամեն ինչ թիփ թոփ կամ Զակի և Քոդիի կյանքը», «Ամեն ինչ թիփ թոփ կամ կյանքը տախտակամածի վրա», «Ուրվականների հետ խոսողը», «Մտածել ինչպես հանցագործ» և «Երիտասարդ և համարձակ» հեռուստասերիալներում։
2009 թվականին Քարենը ստացել է դեր TNT հեռուստաալիքի «Միջին տարիքի տղամարդիկ» կատակերգության հիմնական կազմում։ Նա կատարել է Լյուսի Թրանելի՝ գլխավոր դերակատարի՝ Ջո Թրանելի դստեր դերը, որը կատարում էր Ռեյ Ռոմանոն։ 2011 թվականին այդ դերի համար առաջադրվել է «Երիտասարդ դերասան» մրցանակին՝ կատակերգական կամ դրամատիկական հեռուստասերիալի երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար[3]։ 2011 թվականին երկու եթերաշրջանից հետո շոուն փակվել է[4]։
Քարենի անունը հայտնվել է նաև «13-ից 30», «Աքիլի փորձությունները», «Ուրվական ժամ․ մի մտածիր այդ մասին», «Ուրվականներից առևանգվածը»,«Օրինական Շիկահեր» և «Հարգելի սպիտակ մարդիկ»։ 2012 թվականին նա ստացել է դեր ռեժիսոր Մարկուս Նիսպելի «Ռեվերս 666» ֆիլմում[5]։ 2013-2014 թվականներին նա ABC Family-ի «Սոցիոպատ» հեռուստասերիալում ունեցել է երկրորդական դեր[6]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2004 | 13-ից 30 | 13 Going on 30 | ||
ԱՄՆ-ի օդային մարշալները | U.S. Air Marshals | Չիրլիդեր Մինդին | Կարճամետրաժ ֆիլմ | |
2006 | Աքիլի փորձությունները | Akeelah and the Bee | Շրջանային առևտրական # 1 | |
Հրեշ տունը | Monster House | Ջենի | Տիտրերում նշված չէ։ Լրացուցիչ հնչյունավորում | |
2007 | Ուրվական ժամ․ մի մտածիր այդ մասին | The Haunting Hour: Don’t Think About It | Պրիսցիլա Ռայթ | Տեսանյութ |
Կենսաբանության դաս | A Lesson in Biology | Ալմա | Կարճամետրաժ ֆիլմ | |
2008 | Ուրվականներից առևանգվածը | The Uninvited | Հելենա | Տեսանյութ |
Շունը գնացել է | Dog Gone | Լիլի | ||
Խոհարարի ճանապարհորդությունները | The Adventures of Food Boy | Շելբի | ||
2014 | Հարգելի սպիտակ մարդիկ | Dear White People | Սոֆի Ֆլեդչեր | |
2015 | Ռևերս 666 | Exeter | Ռեյն | |
Նվաճողը | Captured | Ջուլի |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2001 | Խելագար հեռուստատեսություն | Mad TV | Ռութի | Էպիզոդ #7.8 |
2002 | Հզոր ռենջերներ վայրի ուժ | Power Rangers Wild Force | Աղջիկ | Էպիզոդ «The Soul of Humanity» |
2004 | Իսկական վայրենի | Complete Savages | Ջոզի | Էպիզոդ «Voodude» |
2005 | Սառույց սրտում | Go Figure | Պամելա | Հեռուստաֆիլմ |
2006 | Երիտասարդ և համարձակ | The Young and the Restless | Լինդսի | Էպիզոդ #1.8427 |
2006-2007 | Դրեյք և Ջոշ | Drake & Josh | Կարլի | Էպիզոդներ «Who’s Got Game?» и «The Storm» |
2007 | Շնաձուկ | Shark | Էնի | Էպիզոդ «Fall from Grace» |
Ամեն ինչ թիփ թոփ կամ Զակի և Քոդիի կյանքը | The Suite Life of Zack & Cody | Չեսլի Բրիմեր | Էպիզոդներ «Miniature Golf», «Who’s the Boss?» и «Tiptonline» | |
2008 | Ամեն ինչ թիփ թոփ կամ կյանքը տախտակամածի վրա | The Suite Life on Deck | Չեսլի Բրիմեր | Էպիզոդ «Flowers and Chocolate» |
2009 | Ուրվականների հետ խոսողը | Ghost Whisperer | Կրիսթի Մարքս | Էպիզոդ «Slow Born» |
2009-11 | Միջին տարիքի տղամարդիկ | Men of a Certain Age | Լյուսի Թրանելի | Գլխավոր դերը․ 13 էպիզոդների |
2012 | Մտածել ինչպես հանցագործ | Criminal Minds | Էդիսոն Ջոնս | Էպիզոդ «The Wheels on the Bus…» |
2013-14 | Սոցիոպատ | Twisted | Ֆիբի Դեյլի | Երկրորդական դեր․ 9 Էպիզոդների |
Չիկագոյի հրշեջները | Chicago Fire | Քեթի Նոլան | Երկրորդական դեր․ 8 Էպիզոդների | |
2017 | Կախարդները | The Magicians | Ֆեն | Երկրորդական դեր (եթերաշրջան 2) Գլխավոր դեր (սեզոն 2) |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Murray, Ken (September 6, 2011). «Get to know Brittany Curran». Examiner.com. Retrieved June 29, 2013.
- ↑ Soroff, Jonathan. «Brittany Curran». Improper Bostonian. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «32nd Annual Young Artist Awards - Nominations / Special Awards». youngartistawards.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Seidman, Robert (2011 թ․ հուլիսի 15). «TNT Cancels 'Men of a Certain Age'». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Miller, Daniel (2012 թ․ հունիսի 5). «Brittany Curran Cast as Female Lead in Thriller 'Backmask'». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «PRETTY LITTLE LIARS' Tyler Blackburn, TWISTED's Brittany Curran to Host Live Twitter Chats, 6/25». tv.broadwayworld.com. 2013 թ․ հունիսի 24. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Արխիվացված 2020-10-20 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիթանի Քարեն» հոդվածին։ |
|
- Հունիսի 2 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ