Jump to content

Բրազիլական Անտարկտիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրազիլական Անտարկտիկան նշված է կանաչ գույնով

Բրազիլական Անտարկտիկա (պորտ.՝ Antártida Brasileira), Անտարկտիկա աշխարհամասի հատված, որը գտնվում է հարավային լայնության 60°-ից մինչև հարավային բևեռ և արևմտյան երկայնության 28 և 53 աստիճանների միջև։

1958 թվականի ապրիլին Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը մտադիր էր հայտնելու՝ Անտարկտիկայում իր տարածքային պահանջների մասին։ Այդ տարածքները գտնվում էին արևմտյան երկայնության 34°40′ և արևմտյան երկայնության 53°20′ աստիճանների միջև[1]։ Սակայն պահանջները մնացին միայն թղթի վրա։

Բրազիլիան ստորագրել է Անտարկտիկայի համաձայնագիրը 1975 թվականի մայիսի 16-ին՝ պայմանավորվածություններ ձեռք բերելով պահանջների իրավական հիմքերի վերաբերյալ[2]։ 1986 թվականին Բրազիլական Անտարկտիկան հայտարարվեց «Բրազիլիայի շահերի գոտի», սակայն տարածքային որևիցե պահանջ չներկայացվեց։ Բրազիլական Անտարկտիկան սահմանակից է Արգենտինական Անտարկտիկային և Բրիտանական անտարկտիկական տարածքին։

Բրազիլիան տարեցտարի ամրապնդում է իր ներկայությունը Անտարկտիկայում։ 1984 թվականից գործում է «Կոմանդենտե Ֆերրաս» բևեռակայանը, որը, սակայն, գտնվում է Բրազիլական Անտարկտիկայի սահմաններից դուրս։ Բևեռակայանը գործում է ողջ տարին։ Առաջին նախագահը, ով 2008 թվականին այցելել է Անտարկտիկա, եղել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան[3]։ Չնայած, ավելի շուտ, 2005 թվականի փետրվարին, Մոդ թագուհու երկիր էր այցելել Նորվեգիայի թագուհի Սոնյան[4]։ Վերջինս, պաշտոնապես, չի համարվում երկրի առաջնորդ։ Նախագահի այցից մեկ ամիս առաջ բազա են այցելել բրազիլացի 13 պատգամավորներ[5]։ 2012 թվականին բևեռակայանը հրդեհվել է, որի արդյունքում երկու մարդ անհետ կորել է[6]։ Ներկայումս բևեռակայանի գործունեությունը վերսկսվել է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Планы Бразилии в Антарктике
  2. Антарктида(իսպ.)(Ստուգված է 6 Մարտի 2013)
  3. Бразилия закрепляется в Антарктике Արխիվացված 2008-04-20 Wayback Machine // MIGnews 18.02.2008
  4. «Северные и полярные регионы. Защита окружающей среды в Антарктике». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  5. Parlamentares que visitaram a Antártida já estão no Brasil
  6. В Антарктиде сгорела станция Бразилии: двое пропавших

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]