Բորիս Աբլինին
Բորիս Աբլինին | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1929 |
Մահացել է | դեկտեմբերի 30, 1988 (59 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դրամատուրգ, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր և սցենարիստ |
Բորիս Աբլինին (ռուս.՝ Аблынин, Борис Исаакович, հունիսի 4, 1929 - դեկտեմբերի 30, 1988), տիկնիկային թատրոնի խորհդային ռեժիսոր, տիկնիկային մուլտիպլիկացիայի ռեժիսոր մուլտիպլիկատոր և մուլտիպլիկացիոն ֆիլմերի սցենարի հեղինակ։ Եղել է Սերգեյ Օբրազցովի աշակերտը։
Եղել է խորհրդային առաջին ռեժիսորներից մեկը, որ սինթեզել է տիկնիկային թատրոնը և կենդանի դերասանների սցենարական խաղը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորիս Աբլինինը 1949 թվականին ավարտել է Բ. Շչուկինի անվան թատերական ուսումնարանը։ 1958 թվականից եղել է Կենտրոնական տիկնիկային թատրոնի ռեժիսոր` Սերգեյ Օբրազցովի ղեկավարությամբ։
1961 թվականին Պերմի տիկնիկային թատրոնում բեմադրել է ներկայացում` ըստ Վլադիմիր Մայակովսկու «Կլոպ» պիեսի։ 1962 թվականին Աբլինինը դարձել է Մոսկվայի տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1968 թվականին թատրոնին կից ստեղծել է «Արտույտ» ստուդիան։ Նրա դիպլոմային աշխատանքը եղել է «Արտաույտը» ներկայացումն[1] ըստ Ժան Անույի պիեսի, որն էլ տվել է թատրոն-ստուդիայի անվանումը։ Նրա պաշտոնական բացումը եղել է Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի բեմում, 1968 թվականի փետրվարին։ Թատրոնում բեմադրել է Կարել Չապեկի է «Պատերազմ սալամանդրաների դեմ»[2], նաև «Ես ուրախ տղա եմ», «Իվան` գյուզացու որդի», «Սպրիդիտ», «Մեծ Գորտը» ներկայացումները[3][4]։
1972 թվականին «Արտույտ» թատերական ստուդիայի փակումից հետո Աբլինինը տեղափոխվել է մուլտիպլիկացիոն կինո։
1975 թվականից աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում որպես ռեժիսոր։ Ստեղծել է մի շարք տիկնիկային մուլտֆիլմեր և ֆիլմեր` թատերային տիկնիկների մասնակցությամբ։
Բեմադրել է տիկնիկային ներկայացումներ Լատվիական տիկնիկային թատրոնում։
Ռեժիսորական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտիպլիկացիաներ
- 1976 թվական՝ Մեծամիտ նապաստակը
- 1976 թվական՝ «Լաթիկ»
- 1977 թվական՝ «Կար-չկար, մի հավիկ կար»
- 1977 թվական՝ «Օտարերկրացի աքաղաղը», ֆիլմ-ներկայացում
- 1978 թվական՝ «Հասի՛ր, քամի»
- 1979 թվական՝ «Շնիկի մասին»
- 1980 թվական՝ «Եվս մեկ անգամ քառյակի մասին»
- 1980 թվական՝ «Լավ է ուշ, քան երբեք»
- 1981 թվական՝ «Բիբիգոն»
- 1982 թվական՝ «Առողջ եղիր»
- 1983 թվական՝ «Մամոնտիկի մասին»
- 1984 թվական՝ «Մի տիկնիկի պատմություն»
- 1987 թվական՝ «Ուղտիկի մասին»
- 1989 թվական՝ «Կվարտետ երկու մենակատարների համար»
Թատրոն
Ս․ Օբրազցովի անվան տիկնիկային թատրոն
- 1958 թվական՝ «Հեքիաթ կորած ժամանակի մասին», Ե․ Շվարց
- 1959 թվական՝ «Այ քեզ ոզնի», «Արտասովոր մրցույթ», «Սագիկ»
- 1960 թվական՝ «Արքայադուստր–գորտը»
- 1961 թվական՝ «Պարոն Տվիստերը և օտարերկրացի աքաղաղը»
Պերմի տիկնիկային թատրոն
- «Կլոպ», Վ․ Մայկովսկի
Մոսկվայի տիկնիկային թատրոն
- «Չորրորդ շերտում» Մ․ Զոշենկո
- «Մալչիշ-Կիբալչիշ» Ա․ Գայդար
- «Արտույտ» Ժ․ Անույ
«Արտույտ» թատրոն–ստուդիա
- «Արտույտ», Ժ․ Անույ
- «Պատերազմ սալամանդրաների դեմ», Կ․ Չապեկ
- «Ես ուրախ տղա եմ»
- «Իվանը` գյուզացու որդի», Բ․ Սուդարուշկին
- «Սպրիդիտ», Ա․ Բուրով (Ա․ Բրիգադերի «Սպրիդիտիս» պիեսի հիման վրա)
- «Մեծ Գորտը», Լ․ Ուստինով
- «Ամպրոպի արարչագործությունը» (Դ․ Օռլով, Լ․ Նովագրուդսկի)
Սցենարների հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1976` «Լաթիկը»
- 1981` «Բիբիգոն»
- 1987` «Ուղտիկի մասին»
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մի տիկնիկի պատմություն», «Արծաթե վիշապ» գլխավոր մրցանակ[5], Կրակովի կարճամետրաժ ֆիլմերի XXII միջազգային կինոփառատոն, 1985 թվականին։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բ․ Աբլինին «Վեց թատրոնների փորձի վրա» (հոդված)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Жаворонок» в постановке Бориса Аблынина
- ↑ Трагедию играют куклы
- ↑ Эмблема театра
- ↑ Репертуар Театра Маски
- ↑ «ZWYCIĘZCY XXV OGÓLNOPOLSKIEGO I XXII MIĘDZYNARODOWEGO FESTIWALU FILMÓW KRÓTKOMETRAŻOWYCH». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Капков С. В. Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — ISBN 5-9265-0319-4 с. 45-46։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բորիս Ալբինինը Аниматор.ру կայքում
|