Բլեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բլեդ
սլովեն.՝ Bled
Զինանշան

ԵրկիրՍլովենիա Սլովենիա
Մակերես188,50 կմ²
ԲԾՄ501 մետր
Բնակչություն4969 մարդ (հունվարի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ4
Փոստային դասիչ4260
Պաշտոնական կայքbled.si
Բլեդ (Սլովենիա)##
Բլեդ (Սլովենիա)

Բլեդ (սլովեն.՝ Bled, գերմ.՝ Veldes հին աղբյուրներում՝ Feldes[2] ), քաղաք Սլովենիայի հյուսիս-արևմուտքում, սահմանակից է Իտալիային և Ավստրիային։ Ըստ 2002 թվականի մարդահամարի՝ քաղաքի բնակչությունը 5252 մարդ է, ողջ համայնքի բնակչությունը՝ 10 899։ Բլեդը գտնվում է Բլեյկո լճի ափին՝ Հուլյան Ալպերում՝ Տրիգլավ ազգային պարկում։ Հայտնի զբոսաշրջային ուղղություն է։

Աշխարհագրություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Աստվածածնի համբարձման եկեղեցին, որը գտնվում է Բլեյսկո լճի մեջտեղում գտնվող կղզում

Բլեդը գտնվում է մայրաքաղաք Լյուբլյանայից 45 կմ հյուսիս-արևմուտք և 10 կմ հարավ-արևելք Եսենիցեից։ Քաղաքից 8 կմ հյուսիս անցնում է ավստրիական սահմանը, իսկ 40 կմ արևմուտք՝ իտալականը։ Այն գտնվում է Լյուբլյանայի երկաթուղային և ավտոճանապարհային մայրուղու՝ Ֆիլլախի մոտ։ Բլեդից մի քանի ավտոճանապարհ տանում է դեպի լեռներ և Տրիգլավ ազգային պարկ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլեդի ամրոց

Սլավոնացիները Բլեդում բնակություն են հաստատել 7-րդ դարում[3]։ Բլեդի ամրոցը առաջին անգամ իր գերմանական Ֆելդես անվամբ հիշատակվել է 1004 թվականին, երբ Հենրիխ II-ը այն նվիրել է Բիկսենի եպիսկոպոսին՝ Ալբուինին։ 1278 թվականին Կրայնի հետ անցել է Ռուդոլֆ I-ին և դրանից հետո մտել Հաբսբուրգների իշխանության տակ մինչև Առաջին աշխարհամարտը, բացառությամբ 1809-1816 թվականները, երբ այն պատկանել է Իլլիրական նահանգին։

Ավստրո-Հունգարական կայսրության բաժանումից հետո Բլեդը պատկանել է Հարավսլավիային և վերածվել է Կարագեորգևիչների տան միապետների, ապա՝ Իոսիպ Տիտոյի նստավայրի։ 1991 թվականից սկսած՝ անկախ Սլովենիայի կազմում է։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլեդը երկրի խոշորագույն հանքաբուժական և լեռնադահուկային հանգստավայրերից մեկն է։ Բլեդը որպես հանգստավայր ժողավրդայնություն է ձեռք բերել դեռևս 19-րդ դարում։ Քաղաքի հյուրերին առաջարկվում է նաև ակտիվ հանգստի հնարավորություն (գոլֆ, ձիասպորտ, հեծանվավազք, լեռնային զբոսաշրջություն։ Ձմռանն աշխատում են մի քանի դահուկուղիներ։

Երկու տարին մեկ անգամ գարնանը Բլեդում անցկացվում է շվեյցարական համակարգով միջազգային շախմատային մրցաշար։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլեյկո գետը և ամրոցը
  • Բլեյսկոն մաքրաջուր գեղատեսիլ լեռնային լիճ է, որի կենտրոնում գտնվում՝ կղզու վրա է գտնվում Վերափոխման մատուռը։
  • Բլեդի ամրոցը կառուցվել է լճի վերևում գտնվող 130 մետր բարձրությամբ ժայռի գագաթին։ Առաջին անգամ հիշատակվել է 1004 թվականին։ Այդ ժամանակից ի վեր բազմիցս վերակառուցվել և ընդլայնվել է։
  • Սուրբ Մարտինի ծխական եկեղեցի
  • Հյուրանոց «Վիլան» Իոսիպ Տիտոյի նախկին նստավայրն է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Prebivalstvo - izbrani kazalniki, naselja, Slovenija, letnoStatistical Office of the Republic of Slovenia.
  2. de Luca, Ignaz. 1790. Geographisches Handbuch von dem östreichischen Staate, vol 2. Vienna: Johann Paul Krauß, p. 137.
  3. Плетерский А. Становление славянской государственности в Восточных Альпах // Studia Slavica et Balcanica Petropolitana 2012. № 2 (12)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլեդ» հոդվածին։