Բիսլեթ մարզադաշտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բիսլեթ մարզադաշտ նորվ.՝ Bislett | |
---|---|
Տեսակ | մարզադաշտ, մշակութային ժառանգության օբյեկտ և մարզական կառույց |
Մարզաձև | թեթև աթլետիկա |
Տեղագրություն | Նորվեգիա |
Երկիր | Նորվեգիա |
Հիմնադրված | 1922 |
Կառուցված | 1922թ. |
Բացված | 1922թ. |
Ճարտարապետ | C. F. Møller Architects? |
Սեփականատեր | Օսլո |
Տարողություն | 15 400 |
Տնային թիմ | Սկեիդ(2007-ից) Լյուն(2009-ից) |
Ծածկույթի տեսակը | grass? և tartan? |
Կայք | oslo.kommune.no/natur-kultur-og-fritid/idrettsanlegg/bislett-stadion/(նորվ.) |
Bislett stadion Վիքիպահեստում |
«Բիսլեթ» (նորվ.՝ Bislett), մարզադաշտ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Բացվել է 1922 թվականին։ Ունի 15400 հանդիսատես ընդունելու հնարավորություն։ 1952 թվականին հանդիսացել է 6-րդ ձմեռային օլիմպիական խաղերի գլխավոր մարզադաշտը։ Տարբեր տարիների այստեղ են անցկացվել ձիավազքի աշխարհի մի քանի առաջնություն։ 2004 թվականին ամբողջությամբ քանդվել է և կրկին կառուցվել 2005 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1922 թվականին կառուցվել է աղյուսե գործարանի տեղում քաղաքային իշխանությունների ֆինանսաֆորմամբ։ Սկզբնական շրջանում օգտագործվել է որպես ձիավազքի մարզադաշտ։ Հետագայում այստեղ սկսեցին կազմակերպել թեթև ատլետիկայի մրցումներ։ 1940 թվականին ենթարկվեց լուրջ վերաձևափոխումների, որից հետո ունեցավ 20000 հանդիսատես ընդունելու հնարավորություն։ Հաջորդ վերակառուցումը տեղի ունեցավ 1952 թվականին 6-րդ ձմեռային օլիմպիական խաղերը ընդունելուց առաջ։ 1965 թվականին մարզադաշտում կազմակերպվել է թեթև ատլետիկայի Bislett Games խաղերը, որը 1998 թվականից դարձավ թեթև ատլետիկայի աշխարհի առաջնության փուլերից մեկը։ Մինչև 1980-ական թվականները այն մնում էր Նորվեգիայի ձիավազքի գլխավոր մարզադաշտը։ 1990-ական թվականներին քաղաքային իշխանությունները փոխեցն մարզադաշտի ուղվածությունը դեպի ամառային սպրորտաձևերի անցկացման վայր։
2004 թվականին մարզադաշտը ամբողջովին քանդեցին և նույն տեղում 10 ամսյա շինարարությունից հետո 2005 թվականին բացեցին միանգամայն նոր մարզադաշտ, որը համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին։ Այստեղ անցկացնում է թեթև ատլետիկայի և ֆուտբոլի մրցումներ ու հանդիպումներ։ 2007 թվականից Սկեիդ և 2009 թվականի Լյուն թիմերի մարզադաշտն է։