Բիսլեթ մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Stadium.svg
Բիսլեթ մարզադաշտ
նորվ.՝ Bislett
Bislett stadion1.jpg
Տեսակ մարզադաշտ
Մարզաձև թեթև աթլետիկա
Տեղագրություն Նորվեգիա Նորվեգիա
Երկիր Նորվեգիա
Կառուցված 1922թ.
Բացված 1922թ.
Ճարտարապետ C. F. Møller Architects
Սեփականատեր Օսլո
Տարողություն 15 400
Տնային թիմ Սկեիդ(2007-ից)
Լյուն(2009-ից)
Կայք oslo.kommune.no/natur-kultur-og-fritid/idrettsanlegg/bislett-stadion/
Կոորդինատներ: 59°55′28.99″ հս․ լ. 10°43′59.99″ ավ. ե. / 59.9247194° հս․. լ. 10.7333306° ավ. ե. / 59.9247194; 10.7333306
Բիսլեթ մարզադաշտը գտնվում է Նորվեգիաում
Բիսլեթ մարզադաշտ
Bislett stadion Վիքիպահեստում

«Բիսլեթ» (նորվ.՝ Bislett), մարզադաշտ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Բացվել է 1922 թվականին: Ունի 15400 հանդիսատես ընդունելու հնարավորություն: 1952 թվականին հանդիսացել է 6-րդ ձմեռային օլիմպիական խաղերի գլխավոր մարզադաշտը: Տարբեր տարիների այստեղ են անցկացվել ձիավազքի աշխարհի մի քանի առաջնություն: 2004 թվականին ամբողջությամբ քանդվել է և կրկին կառուցվել 2005 թվականին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին կառուցվել է աղյուսե գործարանի տեղում քաղաքային իշխանությունների ֆինանսաֆորմամբ: Սկզբնական շրջանում օգտագործվել է որպես ձիավազքի մարզադաշտ: Հետագայում այստեղ սկսեցին կազմակերպել թեթև ատլետիկայի մրցումներ: 1940 թվականին ենթարկվեց լուրջ վերաձևափոխումների, որից հետո ունեցավ 20000 հանդիսատես ընդունելու հնարավորություն: Հաջորդ վերակառուցումը տեղի ունեցավ 1952 թվականին 6-րդ ձմեռային օլիմպիական խաղերը ընդունելուց առաջ: 1965 թվականին մարզադաշտում կազմակերպվել է թեթև ատլետիկայի Bislett Games խաղերը, որը 1998 թվականից դարձավ թեթև ատլետիկայի աշխարհի առաջնության փուլերից մեկը: Մինչև 1980-ական թվականները այն մնում էր Նորվեգիայի ձիավազքի գլխավոր մարզադաշտը: 1990-ական թվականներին քաղաքային իշխանությունները փոխեցն մարզադաշտի ուղվածությունը դեպի ամառային սպրորտաձևերի անցկացման վայր:

2004 թվականին մարզադաշտը ամբողջովին քանդեցին և նույն տեղում 10 ամսյա շինարարությունից հետո 2005 թվականին բացեցին միանգամայն նոր մարզադաշտ, որը համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին: Այստեղ անցկացնում է թեթև ատլետիկայի և ֆուտբոլի մրցումներ ու հանդիպումներ: 2007 թվականից Սկեիդ և 2009 թվականի Լյուն թիմերի մարզադաշտն է:

Մարզադաշտի ռեկորդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտաձև Մարզիկ Երկիր Արդյունք Ամսաթիվ
100 մ Ատո Բոլդոն TRI 9.88 13.07.01
200 մ Ֆրենկի Ֆրեդերիկ NAM 19.82 05.07.96
400 մ Մայքլ Ջոնսոն ԱՄՆ 43.86 21.07.95
800 մ Սեբաստիան Քոյ GBR 1.42.4 (1.42.33) 05.07.79
1500 մ Հիշամ Էլ Գերուճ MAR 3.29.12 09.07.98
1 միլ Հիշամ Էլ Գերուճ MAR 3.44.90 04.07.97
3000 մ Հալե Գեբրեսելասիե MAR 3.44.90 04.07.97
5000 մ Քենենիսա Բեկելե ETH 12.52.26 27.06.03
10 000 մ Քենենիսա Բեկելե ETH 26.31.32 04.07.97
110 մ/արգ. Լաջի Դուկուրե FRA 13.00 29.07.05
400 մ/արգ. Մոզես Էդվին ԱՄՆ 47.67 17.07.79
3000 մ/արգ. Մոզես Կիպթաուն KEN 8.03.36 21.07.95
Երկար ցատկ Իրվին Սալադինո PAN 8.53 02.06.06
Եռակի ցատկ Ջոնաթան Էդվարդս GBR 18.01 09.07.98
Թռիչք բարձրությամբ Հավեր Սոտոմայոր CUB 2.37 01.07.89
Վեցակի թռիչք Թիմ Լոբինգեր GER 6.00 30.06.99
Գնդի հրում Գյունտեր Վերներ SUI 22.02 06.07.91
Տափօղակի նետում Վիրգիլիուս Անելկա LTU 70.51 15.06.07
Սուրի նետում Րայմոնդ Հեկտ GER 92.60 21.07.95
Ուրագի նետում Յուրի Տամ EST 81.14 16.07.85
Հնգամարտ Ռոբերտ Մետիս ԱՄՆ 7346 pts 28-29.07.49

Արտքաին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]