Բինտուրոնգ
Բինտուրոնգ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Arctictis binturong | ||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Արեալ | ||||||||
Տարածվածություն | ||||||||
|
Բինտուրոնգ, մշկաբեշկների ընտանիքին պատկանող կաթնասուն գիշատիչ կենդանի։ Բինտուրոնգ (լատին․՝ Arctictis) մենատիպ ցեղի միակ ներկայացուցիչը։ Իր արտաքին տեսքի պատճառով ընդգրկվել է ջրարջերի ընտանիքին, սակայն իր տեսակով պատկանում է լատին․՝ Viverridae-ի ընտանքին։ Զբոսաշրջիկները նրանց անվանում են «կատվանման արջեր» մարմնի կառուցվածքով նման է կատուներին, իսկ պահվածքով և գետնի վրա արջի նման քայլելով՝ արջին։
Հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բինտուրոնգը փոքր-ինչ անճոռնի և կարճոտնյա կենդանի է։ Նրա մորթին կոշտ և երկար է, հատկապես պոչի վրա։ Որպես կանոն, նա ներկված է մուգ մոխրագույն կամ սև գույնով, իսկ գլուխը հաճախ լինում է ավելի պայծառ երանգների։ Ուշագրավ է ամենից առավել իր երկար և սպիտակ բեղերով և երկար ծոպիկ ականջներով։ Միակ ընկերքավորների կենդանին է Հին աշխարհից, որը կարող է վերցնել առարկան պոչով։ Բինտուրոնգների երկարությունը հասնում է 61 մինչև 96 սմ, իսկ իրենց պոչը հասնում է գրեթե այդքան։ Քաշը տատանվում է 9 մինչև 14 կգ, որոշ դեպքերում մինչև 20 կգ։
Տարածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բինտուրոնգը տարածված է Հարավարևելյան Ասիայում, իր արեալը տարածվում է Հնդկաստանից մինչև Ինդոնեզիա Սումատրա կղզին, Ճավա, Կալիմանտան և Ֆիլիպինների Փալավան կղզին։ Նրանք ապրում է խիտ, տրոպիկական անտառներում[1].
Պահելաձև
[խմբագրել | խմբագրել կոդը]Բինտուրոնգները ակտիվ են գիշերները և հիմնականում ապրում են ծառերի վրա։ Նրանց քայլվածքը դանդաղ է և զգույշ, նրանք չեն ցատկում, սակայն իրենց պոչով կարողանում են լավ բարձրանալ։ Նաև նրանք լավ լողորդներ ու սուզորդներ են։ Գտնվելով գետնի վրա բինտուրոնգը ասես արջ լինի, քայլում է ամբողջ թաթով, որը ի տարբերություն իր ցեղի մնացած ներկայացուցիչների շատ անսովոր է։ Բինտուրոնգները ապրում են առանձին կամ ոչ մեծ խմբերով, որը բաղկացած է մի զույգից և ժառանգից։ Իգական սեռի կարևորությունը այդպիսի խմբերում ավելի մեծ է։
Սնուցումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բինտուրոնգի գլխավոր սնունդը դա միրգն է։ Բուսական սննդի մասնաբաժինը զգալիորեն ավելի բարձր է քան մնացած ցեղի ներկայացուցիչներինը։ Բացի այդ նրանք սնվում են փոքրիկ թռչուններով։ Նրանց սննդի մի բաժին են կազմում ձկները։ Մուտք գործելով բնակելի տներ փնտրելով ավար, մարդկանց վրա չեն հարձակվում։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էգը ծնում է ժառանգի երկու տարին մեկ, նրա հղիությունը կազմում է 90 օր։ Առաջին անգամ լույս աշխարհ է բերում մեկից վեց երեխա։ Ծննդաբերությունից հետո էգը թույլատրում է արուին մնալ իր հետ, որը համեմատ իր ցեղի ներկայացուցիչների անսովոր է։ Ծնվելուց վեց- յոթ շաբաթ հետո երեխաները հրաժարվում են կաթից, իսկ սեռական հասունությանը հասնում է երկուսից երկուսուկես տարեկանում։ Ամենահայտնի կյանքի տևողությունը բինտուրոնգների մոտ 25 տարի է։
Ենթատեսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանձնացնում են բինտուրոնգների 6 տեսակ (Arctictis binturong)[2]։
- A. binturong binturong
- A. binturong albifrons
- A. binturong kerkhoveni
- A. binturong menglaensis
- A. binturong penicillatus
- A. binturong whitei
Բինտուրոնգները և մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ վայրերում բինտուրոնգներին պահում են որպես ընտանի կենդանի, լինելով հեշտ վարժեցվող և հավատարիմ կենդանի։ Բայց որոշ տարածքներում նրանք չեն ստացել ընտանի կենդանու անվանումը չվերահսկվող միզարձակման պատճառով։ Նրանց միսը որոշ տարածքներում համարվում է դելիկատես, իսկ մարմնի որոշ հատվածներ կիրառվում են ավանդական բժշկության մեջ։ Շնորհիվ իր արեալի երկարության բինտուրոնգները չեն վերաբերում կենդանիներին, գտնվում են ոչնչացման եզրին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Бинтуронг». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Arctictis binturong Արխիվացված 2012-08-10 Wayback Machine в книге Wilson D. E. & Reeder D. M. (editors). 2005. Mammal Species of the World. A Taxonomic and Geographic Reference (3rd ed.). - Baltimore: Johns Hopkins University Press, 2 vols. (2142 pp.) ISBN 978-0-8018-8221-0 [1]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ronald M. Nowak։ Walker’s Mammals of the World. Johns Hopkins University Press, 1999 ISBN 0-8018-5789-9
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բինտուրոնգ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բինտուրոնգ» հոդվածին։ |
|