Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեքթաշյան միաբանություն[1] (ալբ․՝ Tarikati Bektashi; թուրքերեն՝ Bektaşi Tarîkatı), ամբողջական անվանում՝ Շիա իմամի ալևի-բեքթաշի թարիքահ, 1501 թվականին Բալըմ Սուլթանի կողմից հիմնադրված և 13-րդ դարի Խորասանից ալևի վալիի (սրբի) Հաջի Բեքթաշ Վալիի պատվին անվանակոչված սուֆիական դերվիշական միաբանություն (թարիքաթ)[2] Միաբանության կենտրոնը գտնվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։ Այժմ միաբանության կողմնակիցները լայնորեն տարածված են ողջ Անատոլիայով և Բալկաններում, իսկ ժամանակին միաբանությունը առավել ուժեղ էր Ալբանիայում, Բուլղարիայում և օսմանյան ժամանակաշրջանի Էպիրուսի, Կրետեի կղզու և Մակեդոնիայի հույն մուսուլմանների մոտ։ Այնուամենայնիվ, Բեքթաշյան միաբանությունը այնքան էլ չի գրավել Բոսնիայի մուսուլմաններին, որոնք ավելի շատ ձգտում էին դեպի ավելի զանգվածային սուննի միաբանություններ, ինչպիսիք են Նակշբանդիան և Կադրիյան։ Միաբանության պաշտոնական գաղափարախոսությունն է բեքթաշիականությունը (թուրքերեն՝ Bektaşilik):
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|