Բերնարտ դը Վենտադորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերնարտ դը Վենտադորն
Դիմանկար
Ծնվել էոչ ուշ քան 1150
ԾննդավայրՄուտյե Վանտադուր
Մահացել էմոտ 1190-ականներ
Մահվան վայրՍըենտ Տրի
Մասնագիտությունտրուբադուր և կոմպոզիտոր
 Bernard de Ventadour Վիքիպահեստում

Բերնարտ դը Վենտադորն- (հին օքսիտաներեն՝ Bernart de Ventadorn, նաև՝ de Ventador, del Ventadorn, de Ventedorn, ոչ ուշ քան 1150, Մուտյե Վանտադուր - մոտ 1190-ականներ, Սըենտ Տրի), 12-րդ դարի տրուբադուրական պոեզիայի ամենանշանավոր դեմքը։

Բերնարտ դը Վենտադորնը ապրել է ասպետական լիրիկայի ծաղկման շրջանում։ Ստեղծագործությունների մեջ համատեղել է կուրտուազական սիրո բարդ ուսմունքը և անկեղծ զգացմունքն ու ներշնչանքը։ Սիրահարվելով իր սենյորի տիկնոջը՝ Բերնարտը նվիրել է նրան մի շարք սիրերգեր։ Տրիբադուրի պաշտամունքի առարկան է եղել նաև Անգլիայի թագուհի Էլեոնոր Աքվիտանցին, որի արքունիքում նա որոշ ժամանակ ծառայել է։ Բերնարտ դը Վենտադորնի գրական ժառանգությունից պահպանվել են չորս տասնյակից ավելի կանցոններ, որոնք միջնադարյան քնարական պոեզիայի լավագույն նմուշներից են։

Օ~ Սեր, կրկին պաղատանքով
Քեզ է դիմում սիրող հոգիս.
Անգամ չնչին մի բերկրանքով
Դու կամոքես ցավը վերքիս։
Միթե այսպես միանգամից
Իմ ուզածը մերժում ես ինձ։
Օ~ Սեր, դաժան ես դու որքան.
Ինձ ի վերուստ վիճակված է
Քո տառապանքը անսահման.
Եվ չեմ կարող, ավա~ղ, երբեք
Արժանանալ երջանկության[1]։
(Թարգ. Հենրիկ Բախչինյան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հենրիկ Բախչինյան (2004). Դրվագներ ֆրանսիական գրականության պատմությունից. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 14.

Տես նաև՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնարտ դը Վենտադորն» հոդվածին։