Բերնարտ դը Վենտադորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերնարտ դը Վենտադորն
BnF ms. 12473 fol. 15v - Bernart de Ventadour (1).jpg
Ծնվել է 1130-ականներ
Ծննդավայր Մուտյե Վանտադուր
Մահացել է 1190-ականներ
Մահվան վայր Սըենտ Տրի
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություն տրուբադուր, բանաստեղծ և գրող
Bernard de Ventadour Վիքիպահեստում

Բերնարտ դը Վենտադորն- (12-րդ դար) տրուբադուրական պոեզիայի ամենանշանավոր դեմքը:

Բերնարտ դը Վենտադորնը ապրել է ասպետական լիրիկայի ծաղկման շրջանում: Ստեղծագործությունների մեջ համատեղել է կուրտուազական սիրո բարդ ուսմունքը և անկեղծ զգացմունքն ու ներշնչանքը: Սիրահարվելով իր սենյորի տիկնոջը՝ Բերնարտը նվիրել է նրան մի շարք սիրերգեր: Տրիբադուրի պաշտամունքի առարկան է եղել նաև Անգլիայի թագուհի Էլեոնոր Աքվիտանցին, որի արքունիքում նա որոշ ժամանակ ծառայել է: Բերնարտ դը Վենտադորնի գրական ժառանգությունից պահպանվել են չորս տասնյակից ավելի կանցոններ, որոնք միջնադարյան քնարական պոեզիայի լավագույն նմուշներից են:

Օ~ Սեր, կրկին պաղատանքով
Քեզ է դիմում սիրող հոգիս.
Անգամ չնչին մի բերկրանքով
Դու կամոքես ցավը վերքիս:
Միթե այսպես միանգամից
Իմ ուզածը մերժում ես ինձ:
Օ~ Սեր, դաժան ես դու որքան.
Ինձ ի վերուստ վիճակված է
Քո տառապանքը անսահման.
Եվ չեմ կարող, ավա~ղ, երբեք
Արժանանալ երջանկության:[1]
(Թարգ. Հենրիկ Բախչինյան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հենրիկ Բախչինյան (2004). Դրվագներ ֆրանսիական գրականության պատմությունից. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ էջ 14. 

Տես նաև՝[խմբագրել | խմբագրել կոդը]