Կանցոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանցոն (իտալ.՝ canzone – երգ), աշխարհիկ իմիտացիոն-պոլիֆոնիկ բազմաձայն պիես Վերածննդի դարաշրջանում։ 16-17-րդ դարում եղել են ժողովրդական երգին մոտ, առավելապես աշխարհիկ բովանդակության, պարզ բազմաձայն երգեր։

Զարգացել է 16-րդ դարում (սկզբում՝ որպես վոկալ կանցոնի փոխադրում)։ 16-րդ դարիի վերջից գրել են նաև գործիքային կանցոններ։ Հետագայում՝ հոմոֆոն երաժշտության զարգացման ընթացքում, տարածվել է միաձայն կանցոնը՝ գործիքի նվագակցությամբ։ Այդ ձևը պահպանվել է 19-20-րդ դարերի գործիքային կանցոնում՝ իր երգուն մեղեդիով («երգ առանց խոսքի»)։

Երբեմն «կանցոն» են անվանում վոկալ և գործիքային քնարական պիեսները (հատվածներ՝ օպերաներից, սիմֆոնիաների, կոնցերտների մասեր)։

Կանցոնի փոքր տեսակը կոչվում է կանցոնետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել տարածված և ունիվերսալ[1] ժանր է եղել տրուբադուրների պոեզիայում, որը հետագայում ընդունվել է գալիցիա-պորտուգալացի բանաստեղծների կողմից։ Իտալացի բանաստեղծները նույնպես որպես հիմք ընդունել են պրովանսական կանցոնը, բայց արդեն 14-րդ դարի սկզբին նրանք վերաիմաստավորել են դրա չափանիշը՝ համաձայն իրենց մայրենի լեզվի առանձնահատկությունների։ Դանթեն իր տրակտատներում նկարագրվել է իտալական կանցոնի կոմպոզիցիոն առանձնահատկությունները (օրինակներով). առավել հայտնի են Պետրարկայի բանաստեղծական կանցոնները։ Պրովանսական կանցոնի ձևը նաև ծառայում էր որպես մինեզինգերների և մայսեզինգերների կանցոնների նախատիպ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • М. Л. Гаспаров. Очерк истории европейского стиха / Рецензенты: С. С. Аверинцев, В. Е. Холшевников. — 2-е дополненное. — М.: Фортуна Лимитед, 2003. — 272 с. — 2500 экз. — ISBN 5-85695-031-3
  • Ливанова Т. История западноевропейской музыки до 1789 года (Эпоха Возрождения): Учебник в 2-х тт. — М., 1983. — Т. 1.
  • Песни трубадуров / Сост., перевод, комментарии А. Г. Наймана. Отв. редактор М. Л. Гаспаров. — М.: Наука, 1979. — 260 с. — 30 000 экз.
  • Прекрасная дама. Из средневековой лирики / Сост., примечания О. В. Смолицкой и А. В. Парина. Предисловие А. Д. Михайлова. — М.: Московский рабочий, 1984. — 100 000 экз.
  • Протопопов В. Ричеркар и канцона в XVI-XVII вв. и их эволюция // Вопросы муз. формы. — 2. — М., 1972.
  • Протопопов В. Очерки из истории инстр. форм XVI - нач. XIX вв. — М., 1979.
  • Канцона // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1974. — Т. 2.
  • Канцона // Литературная энциклопедия терминов и понятий / Под ред. А. Н. Николюкина. — Институт научной информации по общественным наукам РАН: Интелвак, 2001. — 1596 с. — ISBN 5-93264-026-X
  • Knapp J.M. The canzone francese and its vocal models. Diss. Columbia Univ. New York, 1941.
  • Crocker E.C. An introductory study of the Italian canzona for instrumental ensembles. Diss. Radcliffe College. Cambridge, Mass., 1943.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։