Բենջամին Բաննեկեր
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Բենջամին Բաննեկեր անգլ.՝ Benjamin Banneker | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1731[1][2] Բալթիմոր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 19, 1806[3] (74 տարեկան) Oella, Բալթիմոր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աստղագետ, ժամագործ, խմբագիր, ագարակապան, գյուտարար և բնագետ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5] |
Benjamin Banneker Վիքիպահեստում |
Բենջամին Բաննեկեր (անգլ.՝ Benjamin Banneker), ամերիկացի աստղագետ և աստղագիտական ալմանախի (աստղագիտական օրացույց) հեղինակ, որը 1771 թվականին իրականացրելէ Կոլումբիայի շրջանի տարածքների չափումը։ Համարվում է աֆրոկա-ամերիկյան առաջին մտավորականներից մեկը[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաննեկերի հայրը և նրա մորական պապիկը եղել են ազատ արձակված ստրուկներ, իսկ հորական տատիկը՝ աղախին, ով Բենջամինին սովորեցրել է կարդալ և գրել ըստ Աստվածաշնչի[7].: Բենջամինը մեծացել է Բալթիմորում իր հոր ֆերմայում, որը ժառանգել էր 1759 թվականին։ Բենջամինն ուներ երեք քույր, բայց նրանք ամուսնացել էին, և Բենջամինի կյանքի մեծ մասը այդ ֆերմայում անցել էր միայնության մեջ[7].:
Չնայած մանուկ հասակում Բենջամինը հաճախում էր կրոնական ուղվածություն ունեցող մեկ սենյականոց դպրոց, հիմնականում սովորում էր ինքնուս՝ կարդալով գրքեր։ Վաղ տարիքում ցուցադրում էր մաթեմատիկական իր հնարավորությունները, իսկ 20 տարեկանից ինքնուրույն սկսել է հավաքել փայտե ժամացույցներ պատրաստել[6].:
1771 թվականին հարևոն ֆերմաները վերցրեցին Էլլիոթ եղբայրները, և նրանցից մեկը՝ աստղագիտության սիրահար Ջորջ Էլլիոթը, հաճախ հարևաններին ցուցադրում էր իր աստղագիտական սարքավորումներն ու հմտությունները, այդ թվում նաև Բաննեկերին։ 1789 թվականին Էլլիոթը նկատեց Բաննեկերի հետաքրքրությունը և նրան առաջարկեց աստղադիտակ, հին սեղան-պատվանդան և մի քանի գիրք աստղագիտության մասին, ինչի շնորհիվ նա կարողացավ սովորել աստղագիտություն՝ սովորելով հաշվել երկնային օրագրություններ և խավարումներ[7].:
1791 թվականին երկրաբաշխ Էնդրյու Էլլիոթթի հետ, ով իր զարմիկ Ջորջն էր, մեկն ել է Վիրջինիա և Մերիլենդ, որպեսզի չափեն 10 մղոն քառակուսի տարածք, որոնցից ստեղծվել էր Կոլումբիայի շրջանը[6]։ Ճանապարհորդության ժամանակ նա չկարողացավ օգտագործել Էնդրյուի գրքերը և 1792 թվականին կազմել Փենսիլվանիայի, Դելավերի, Մերիլենդի և Վիրջինիայի ալմանախը (աստղագիտական օրացույց)[7].: Բաննեկերը քաղաքացիական իրավունքների պաշտպանության ու ստրկության դեմ պայքարի էսսեների և պարսավագրերի հեղինակ էր։ 1791 թվականին այն ժամանակվա պետքարտուղար Թոմաս Ջեֆերսոնին նամակ գրեց, խնդրելով աֆրոամերիկացիների կյանքի բարելավման մասին, և նամակին որպես աֆրոամերիկացիների հմտությունների ապացույց, կցեց իր ալմանախը[7]։
Հետևյալ նամակագրությունը հրատարակվեց որպես պարսավագիր և լայնորեն տարածում գտավ, իսկ ալմանախը (օրացույցը) հովանավորեցին ստրկությոնը վերացնող Փենսիլվանիայի և Մերիլենդի հասարակական հասարակական աբոլիցիոնիստները, ինչի շնորհիվ վաճառվեցին ալմանախի մեծ թվով օրինակներ։ Բաննեկերը շարունակում էր առանձռնացնել օրագրություններ, և նրա օրացույցներն ընդհանուր առմամբ թողարկվում էին ամենաշատը 28 հրատարակություններում, սակայն 1797 թվականին աբոլիցիոնիստական հետաքրքրությունների նվազման պատճառով Բաննեկերը չկարողացավ հրատարակիչ գտնել։
Բաննեկերը մահացել է 1806 թվականի օգոստոսի 9-ին կամ 19-ին։ Այն գրքերն ու գործիքները, որոնք վերցրել էր Էլլիոթից, հետ վերադարձվեցին, իսկ Բաննեկերի տունն այրվեց թաղման ժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ https://www.whitehousehistory.org/benjamin-banneker
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 «Benjamin Banneker» (անգլերեն).
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Banneker, Benjamin // African American Lives, 2004, p. 44-45