Jump to content

Բեթանի Մոտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեթանի Մոտա
անգլ.՝ Bethany Mota
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 7, 1995(1995-11-07)[1][2] (28 տարեկան)
ԾննդավայրՄերսեդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդիզայներ, յություբեր, նորաձևության դիզայներ, հեռուստատեսային պրոդյուսեր և beauty YouTuber
Պարգևներ և
մրցանակներ
Diamond Play Button Gold Play Button և Silver Play Button
 Bethany Mota Վիքիպահեստում

Բեթանի Նոել Մոտա (անգլ.՝ Bethany Noel Mota, նոյեմբերի 7, 1995(1995-11-07)[1][2], Մերսեդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի Յութուբյան աստղ է Լոս բանոս, Կալիֆոռնիայից։ Սկսելով իր Macbarbie 07 Յութուբյան էջից, որը նա ստեղծել է 2009 թ. ճանաչվել է իր տեսահոլովակների համար, որտեղ ցույց է տալիս իր գնած հագուստները։ Նա հրատարակում է տեսահոլովակներ, որտեղ ցույց է տալիս բաղադրատոմսեր, դիմահարդարման եղանակներ, նորաձևության հետ կապված խորհուրդներ։ Հիմա Բեթանին ունի իր բրենդը «Էրըփստալ» խանութում։ Նաև կատարել է շատ շրջագայություններ իր երկրպագուներին հանդիպելու համար։ 2014 թ. Մոտան ընդգրկվել է ժամանակ ամսագրի «2014 թվականի 25 ամենաազդեցիկ դեռահասներ»-ի ցուցակում։

Մոտան ունի մեքսիկական և պորտուգալական արմատներ։ Նա մեծացել է Կալիֆոռնիայում և ունի մեծ քույր, ում անունը Բրիտանի է։ Նա իր կրթության մեծ մասը ստացել է տանը, սակայն 3-6-րդ դասարաններում հաճախել է դպրոց։

Մոտան Յութուբյան ամենահայտնի աստղերից մեկն է։ Իր առաջին տեսահոլովակը տեղադրել է 2009 թ. հունիսին և այս պահին ունի 9 միլիոնից ավել հետևորդներ։ Քանի որ Յութուբը դարձել է հայտնի, մեծ բրենդներ սկսել են Մոտային առաջարկել անվճար դիմահարդարման միջոցներ և պարագաներ։ 2014 թ. հունվարին ասվել է, որ Մոտան իր տեսահոլովակների համար ամսական աշխատում է 40,000 դոլլար։ Նա նաև հարցազրույց է վարել Բարակ Օբամայի հետ 2015 թվականի հունվարի 22-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթանի Մոտա» հոդվածին։