Բեթանի Մոտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բեթանի Մոտա
Bethany Mota by Gage Skidmore.jpg
Ծնվել էնոյեմբերի 7, 1995(1995-11-07)[1] (23 տարեկան)
ԾննդավայրԿալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդիզայներ, յություբեր և նորաձևության դիզայներ
Պարգևներ և
մրցանակներ
Silver Play Button Gold Play Button և Diamond Play Button
Bethany Mota Վիքիպահեստում

Բեթանի Նոել Մոտա (նոյեմբերի 7, 1995), ամերիկացի Յութուբյան աստղ է Լոս բանոս, Կալիֆոռնիայից։ Սկսելով իր Macbarbie 07 Յութուբյան էջից, որը նա ստեղծել է 2009 թ. ճանաչվել է իր տեսահոլովակների համար, որտեղ ցույց է տալիս իր գնած հագուստները։ Նա հրատարակում է տեսահոլովակներ, որտեղ ցույց է տալիս բաղադրատոմսեր, դիմահարդարման եղանակներ, նորաձևության հետ կապված խորհուրդներ։ Հիմա Բեթանին ունի իր բրենդը «Էրըփստալ» խանութում։ Նաև կատարել է շատ շրջագայություններ իր երկրպագուներին հանդիպելու համար։ 2014 թ. Մոտան ընդգրկվել է ժամանակ ամսագրի «2014 թվականի 25 ամենաազդեցիկ դեռահասներ»-ի ցուցակում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտան ունի մեքսիկական և պորտուգալական արմատներ։ Նա մեծացել է Կալիֆոռնիայում և ունի մեծ քույր, ում անունը Բրիտանի է։ Նա իր կրթության մեծ մասը ստացել է տանը, սակայն 3-6-րդ դասարաններում հաճախել է դպրոց։

Յութուբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտան Յութուբյան ամենահայտնի աստղերից մեկն է։ Իր առաջին տեսահոլովակը տեղադրել է 2009 թ. հունիսին և այս պահի դրությամբ ունի 9 միլիոնից ավել հետևորդներ։ Քանի որ Յութուբը դարձել է հայտնի, մեծ բրենդներ սկսել են Մոտային առաջարկել անվճար դիմահարդարման միջոցներ և պարագաներ։ 2014 թ. հունվարին ասվել է, որ Մոտան իր տեսահոլովակների համար ամսական աշխատում է 40,000 դոլլար։ Նա նաև հարցազրույց է վարել Բարակ Օբամայի հետ 2015 թվականի հունվարի 22-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.