Բաֆուսամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաֆուսամ
Տեսակքաղաք
Երկիր Կամերուն
ՎարչատարածքԱրևմտյան շրջան
ԲԾՄ1521 մետր
Մակերես402 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Բաֆուսամ (անգլ.՝ Bafoussam), քաղաք Կամերունի հարավ-արևմուտքում, Կամերունի Արևմտյան շրջանի և Միֆի դեպարտամենտի վարչական կենտրոն։ Բնակչությունը կազմում է 290 768 մարդ (ըստ 2010 թվականի մարդահամարի)[1]։

Քաղաքը հանդիսանում է Բաֆուսամի հռոմեական կաթոլիկ թեմի կենտրոն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է Կամերունի հարավ-արևմուտքում, Բամբուտո լեռներում, երկրի խոշորագույն քաղաք և նավահանգիստ Դուալայից հյուսիս-արևելք[2]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԴԵռևս հնուց Բաֆուսամը հանդիսանում է տեղաբնակ բամիլեկե ազգերի առևտրի կենտրոնը։ Բաֆուսամի շուկաներում վաճառում են քաղաքի շրջակայքում աճեցրած սուրճ, թեյ, ծխախոտ, կոլա (բույս) տեսակի ընկույզ և կինչոնայի կեղև, որից հետագայում պատրաստում են քինին[2]։

Բաֆուսամի շրջակայքում զարգացած է թռչնաբուծությունը և խոզաբուծությունը։ Այդ թվում նաև քաղաքում կա շինարարության և անտառային տնտեսության արդյունաբերության մասնաճյուղ։ Գործում է նաև Բաֆուսամի օդանավակայանը[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Population of Bafoussam, Cameroon» (անգլերեն). Mongabay.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  2. 2,0 2,1 «Bafoussam | Cameroon». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
  3. «Bafoussam Airport profile» (անգլերեն). Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  4. «Аэропорт Bafoussam - Камерун» (ռուսերեն). Apinfo.ru. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաֆուսամ» հոդվածին։