Բաֆուսամ
Բաֆուսամ | |
---|---|
![]() | |
Տեսակ | քաղաք |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Արևմտյան շրջան |
ԲԾՄ | 1521 մետր |
Մակերես | 402 կմ² |
![]() | |
![]() |
Բաֆուսամ (անգլ.՝ Bafoussam), քաղաք Կամերունի հարավ-արևմուտքում, Կամերունի Արևմտյան շրջանի և Միֆի դեպարտամենտի վարչական կենտրոն։ Բնակչությունը կազմում է 290 768 մարդ (ըստ 2010 թվականի մարդահամարի)[1]։
Քաղաքը հանդիսանում է Բաֆուսամի հռոմեական կաթոլիկ թեմի կենտրոն։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը տեղակայված է Կամերունի հարավ-արևմուտքում, Բամբուտո լեռներում, երկրի խոշորագույն քաղաք և նավահանգիստ Դուալայից հյուսիս-արևելք[2]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԴԵռևս հնուց Բաֆուսամը հանդիսանում է տեղաբնակ բամիլեկե ազգերի առևտրի կենտրոնը։ Բաֆուսամի շուկաներում վաճառում են քաղաքի շրջակայքում աճեցրած սուրճ, թեյ, ծխախոտ, կոլա (բույս) տեսակի ընկույզ և կինչոնայի կեղև, որից հետագայում պատրաստում են քինին[2]։
Բաֆուսամի շրջակայքում զարգացած է թռչնաբուծությունը և խոզաբուծությունը։ Այդ թվում նաև քաղաքում կա շինարարության և անտառային տնտեսության արդյունաբերության մասնաճյուղ։ Գործում է նաև Բաֆուսամի օդանավակայանը[3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Population of Bafoussam, Cameroon» (անգլերեն)։ Mongabay.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2011-05-09
- ↑ 2,0 2,1 «Bafoussam | Cameroon»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2021-07-07
- ↑ «Bafoussam Airport profile» (անգլերեն)։ Aviation Safety Network։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2011-05-09
- ↑ «Аэропорт Bafoussam - Камерун» (ռուսերեն)։ Apinfo.ru։ Վերցված է 2011-05-09
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բաֆուսամ կատեգորիայում։ |
|