Բատոն կամ շոկոլադե սալիկ
Բատոն կամ շոկոլադե սալիկ, շաքարային հրուշակեղենի մի տեսակ է՝ սալիկի տեսքով։ Բատոնի լավագույնս տարածված տեսակը շոկոլադե սալիկն է, որն իր մեջ ներառում է և՛ միայն խիտ, և՛ այլ բաղադրիչներ (ընկույզ, կարամել, նուգա և վաֆլի) պարունակող շոկոլադ։ Բատոնների որոշ տեսակներ գոյություն ունեն[1][2], իսկ մյուսները զանգվածից ստացված արտադրանքներ են[3][4]։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և 20-րդ դարի կեսերին ներկայացվեց կոնֆետների շուրջ 40 000 ապրանքանիշ[5][6]։
Շոկոլադե սալիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոկոլադե սալիկը (Բրիտանական անգլերեն՝ chocolate bar, Ամերիկյան անգլերեն՝ candy bar ) կամ բատոնը շոկոլադ պարունակող սալիկի տեսքով հրուշակեղեն է, որը կարող է պարունակել նաև այլ բաղադրիչների մասեր կամ խառնուրդներ։ Այսօր էլ վաճառվում են շոկոլադե սալիկների՝ լայն տարածված ապրանքանիշները։ Հայտնի տարբերակ է Սնիկերսի սալիկը, որը պարունակում է նաև նուգա, կարամել և գետնանուշ։
Առաջին խիտ շոկոլադե սալիկը արտադրվել է Ֆրիսի կողմից 1847 թվականին Անգլիայի Բրայթոլ քաղաքում։ Ֆրիսի Շոկոլադե կրեմը
դարձավ մեծաքանակ արտադրված առաջին շոկոլադե սալիկը 1866 թվականին[7]։ Goo Goo Cluster -ը առաջին զանգվածային արտադրության համակցված սալիկն էր, որը պարունակում մարշմելոու, նուգա, կարամել և աղացած գետնանուշ[8]։ Ըստ անգլերենի և սննդի պիտակավորման ստանդարտների՝ որոշ տեսակներում «շոկոլադե սալիկ» եզրույթը կիրառվում է խիտ շոկոլադե սալիկների և լրացուցիչ բաղադրիչներ պարունակող բատոնների համար։
Ոչ շոկոլադե սալիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոկոլադե սալիկներ, որոնքչեն պարումակում շոկոլադ.
- Zagnut – պարունակում է մանրացված գետնանուշ և կակաո՝ պատված տապակած կոկոսով
- PayDay – գետնանուշ և կարամել
- Bit-O-Honey – մեղրով անուշահամ տոֆֆի (շաքարով ու կարագով պատրաստված քաղցրավենիք)՝ պատված նուշի կտորներով
- Abba-Zaba – տոֆֆի՝ գետնանուշի յուղի միջուկով
- Salted Nut Roll - նուգայի միջուկ՝ պատված կարամելով և գետնանուշով
- Munch -փափուկ գետնանուշով պատրաստված կոնֆետ
- Big Hunk - նուգայի միջուկ՝ պատված գետնանուշով
- Caramac - կարամելային հումքով կոնֆետ
- Choo Choo Bar - լիկյորային հումքով կոնֆետ
- Turkish Taffy -տոֆիի հումքով կոնֆետ
- Carambar - կարամելային հումքով կոնֆետ
- Wazoo - տոֆֆիի հուքով կոնֆետ՝ պատված փաթիլներով
- Chick-O-Stick - գետնանուշի յուղով միջուկ՝ պատված կոկոսով
Հետագա ընթերցման համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մազզե, Էդուարդ Մ. և Միխման, Ռոնալդ Դ., Սննդի արդյունաբերության պատերազմներ։ Տրիումֆի և Բլունդերի մարկետինգը Փրիջեր, 1998)
- Քեդբարի, Դեբորա, Շոկոլադե պատերազմներ։ 150-ամյա մրցակցություն աշխարհի մեծագույն շոկոլադ պատրաստողների միջև (Հասարակայնություն, 2011)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hand-Crafted Candy Bars - Susie Norris, Susan Heeger. p. 13.
- ↑ Nutrition - Paul Insel, Don Ross, Kimberley McMahon, Melissa Bernstein
- ↑ Kiplinger's Personal Finance. p. 20.
- ↑ Business Builders In Sweets and Treats - Nathan Aaseng. p. 28.
- ↑ Hand-Crafted Candy Bars - Susie Norris, Susan Heeger. p. 13.
- ↑ Insel, Paul; Ross, Don; McMahon, Kimberley; Bernstein, Melissa (2010 թ․ ապրիլի 7). Nutrition (անգլերեն). Jones & Bartlett Publishers. ISBN 9780763793760.
- ↑ Mintz, Sidney (2015). The Oxford Companion to Sugar and Sweets. Oxford University Press. էջ 157.
- ↑ Kawash, Samira (2013). Candy: A Century of Panic and Pleasure. Faber and Faber. էջեր 152–153, 156–157, 163. ISBN 9780374711108.