Հաստացած արմատներով, մեղրատու բազմամյա խոտաբույս է։ 50-150 սմ բարձրությամբ մերկ, մուգ մանուշակագույն ցողունների վրա աճում են ամբողջական, ստորին մակերեսը թավոտ տերևները։ Վերին նստատադիր տերևները նշտարաձև են, ստորինները՝ երկարակոթ, աղեղնաեզր, եռանկյունաձև-սրտաձև։ Երկար, հասկանման ծաղկաբույլեր կազմող մուգ վարդագույն կամ մանուշակագույն, երկշուրթ ծաղիկները աճում են խիտ օղակներով։ Կոշտ մազիկներով ծածկված ծաղկակիցները գծային-բզաձև են։ Բաժակը մերկ է, բաժակից կրկնակի երկար պսակը՝ փափկաթավ։ Պտուղները վերին մասը մազապատ ընկուզիկներ են[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածն ու պալարները։ Պալարների եփուկն կիրառում են արյունալուծի դեպքում, իսկ արմատների և պալարների փոշու միջոցով բուժում են թարախային վերքերը[1]։