Բավեղ պալարավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բավեղ պալարավոր
Բավեղ պալարավոր
Բավեղ պալարավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Խուլեղինջայիններ (Lamioideae)
Ցեղ Բավեղ (Phlomoides)
Տեսակ Բավեղ պալարավոր (P. tuberosa)
Միջազգային անվանում
Phlomoides tuberosa

Բավեղ պալարավոր (լատ.՝ Phlomoides tuberosa), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստացած արմատներով, մեղրատու բազմամյա խոտաբույս է։ 50-150 սմ բարձրությամբ մերկ, մուգ մանուշակագույն ցողունների վրա աճում են ամբողջական, ստորին մակերեսը թավոտ տերևները։ Վերին նստատադիր տերևները նշտարաձև են, ստորինները՝ երկարակոթ, աղեղնաեզր, եռանկյունաձև-սրտաձև։ Երկար, հասկանման ծաղկաբույլեր կազմող մուգ վարդագույն կամ մանուշակագույն, երկշուրթ ծաղիկները աճում են խիտ օղակներով։ Կոշտ մազիկներով ծածկված ծաղկակիցները գծային-բզաձև են։ Բաժակը մերկ է, բաժակից կրկնակի երկար պսակը՝ փափկաթավ։ Պտուղները վերին մասը մազապատ ընկուզիկներ են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների չոր վայրերում, թփուտներում, մարգագետիններում, անտառաեզրերին։ Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածն ու պալարները։ Պալարների եփուկն կիրառում են արյունալուծի դեպքում, իսկ արմատների և պալարների փոշու միջոցով բուժում են թարախային վերքերը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689